Պրիվատ-դոցենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրիվատ-դոցենտ (գերմ.՝ Privatdozent, լատին․՝ privatim docens - «մասնավոր ձևով ուսուցանող»), ցարական Ռուսաստանի և մի շարք արտասահմանյան երկրների համալսարանների ու որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների արտահաստիքային դասախոսի գիտական կոչում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում մտցվել է Նիկոլայ Պիրոգովի նախաձեռնությամբ, 1863 թվականի համալսարանական կանոնադրության համաձայն,պրոֆեսորների և դոցենտների հետ միաժամանակ դասախոսություններ կարդացողների շրջանն ընդլայնելու նպատակով (Պրիվատ–դոցենտին, որպես կանոն, հանձնարարվում էր կարդալու այսպես կոչված ոչ պարտադիր կուրսեր)։ 1884 թվականի համալսարանական կանոնադրությամբ Պրիվատ-դոցենտի կոչումը փոխարինվել է նախկինում վերացված դոցենտի կոչմամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 431