Աբիտուրիենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աբիտուրիենտ (լատ.՝ abiturients հեռանալ պատրաստվող), ավարտական քննություններին պատրաստվող միջնակարգ դպրոցի ընթացավարտ։ Բարձրագույն կամ հատուկ ուսումնական հաստատություն ընդունվող անձ: Երկրների մեծ մասում միջնակարգ ուսումնական հաստատությունն ավարտող, ավարտական փորձությունները հաղթահարող կամ աբիտուր[Ն 1]՝ հասունության վկայական, ստացած անձ:

ԽՍՀՄ-ում 1950-ականներից (իսկ հետո՝ հետխորհրդային տարածքում) տերմինը ստացել է իմաստային այլ նշանակություն՝ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվող անձ։

Ֆրանսիայում աբիտուրիենտները՝ դիմորդները, կոչվում են բակալավրներ: Այս որակավորումը շնորհվում է լրիվ միջնակարգ դպրոցի շրջանավարտներին և իրավունք է տալիս ընդունվել բուհեր (տես թարգմանչի կեղծ ընկերները):

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հենց այս բառից էլ առաջացել է աբիտուրիենտ բառը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 26 CC-BY-SA-icon-80x15.png