Քննություններ
Քննություններ, գիտելիքների մակարդակի գնահատման ամփոփիչ ձև: Ուսումնական հաստատություններում անցկացվում են քննական շրջանի ժամանակ: Քննությունները լինում են շատ տարբեր` ինստիտուտի, դպրոցական, օնլայն-քննություններ և այլն, բայց նրանք համախմբված են նույն կարգով:
Քննություններ, տեսակներ և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունեն քննությունների տարբեր ձևեր և տեսակներ: Տեսական առարկաներից քննություններ անցկացվում են բանավոր և գրավոր: Ըստ իրենց նպատակների՝ քննությունները բաժանվում են դպրոցական և պետական քննությունների: Գոյություն ունեն դպրոցական քննության հետևյալ տեսակները` ընդունելության, փոխադրման և ավարտական: Այս քննությունների միջոցով անցկացվում են նոր ընդունվածների, հաջորդ դասարան (կուրս) փոխադրվողի և կրթական հաստատությունն ավարտածի գիտելիքը:
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քննությունները չեղարկվեցին: Սակայն դպրոցն ավարտողների մոտ սիստեմատիկ գիտելիքների պակասը ստիպեց վերականգնել աշակերտների գիտելիքների պարբերական ստուգման համակարգը ԽՍՀՄ-ում:
Այդ կապակցությամբ 1931 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունվեց ԽՄԿԿ հատուկ որոշում` «Տարրական և միջնակարգ դպրոցի մասին»: 1932 թվականին հայտնվեց ԽՄԿԿ «Կրթական ծրագրերի և տարրական ու միջնակարգ ռեժիմի մասին» որոշումը, որում նշվում էր տարեվերջին բոլոր աշակերտների համար ստուգողական փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Հենց նույն թվականին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողների համար ներածվել են են հիմնական հանրակրթական առարկաների պարտադիր ընդունիչ փորձարկումներ:
ԽՍՀՄ-ի փլուզումը և դրան հաջորդած բարեփոխումները փոփոխություններ են մտցրել Ռուսաստանի Դաշնությունում կրթության համակարգում։
Միասնական պետական քննությունը ներածվել է Ռուսաստանի առանձին շրջաններում 2001 թվականին: 2007 թվականին Պետական դուման ընդունել է դաշնային օրենք` Միասնական քննությունների օգտագործումը Ռուսաստանի ողջ տարածքով:
Միասնական պետական քննության հիմնական նպատակն է փորձել տալ հավասար հնարավորություններ դպրոցում ավարտական քննությունների և ԲՈւՀ-երի ընդունման համար։ Այս տեսակի քննությունների անցկացման ընթացքում երկրի ողջ տարածքում առաջարկվում են նույն բարդության խնդիրներ և գնահատականի միանման աստիճանավորում։ Համարվում է, որ այդ չափերը տալիս են հնարավորություն՝ համեմատել շրջանավարտներին իրենց գիտելիքի չափով։
Ծնողներն ու որոշ մանկավարժներ կարծում են, որ ուսուցիչների և աշակերտների վերահսկումը պետք է ողջ ուսումնական տարվա ընթացքում և այդպես ռացիոնալ դնել այդ վերահսկողությունը, որպեսզի քննությունները պետք չլինեն։ Քննության ժամանակ աշակերտը գտնվում է բոլորովին յուրահատուկ, ոչ նորմալ դրության մեջ, ժամանակի կարճությունը չի թույլատրում նրան իր պատասխանը համարել իր գիտելիքներին հուսալի ցուցանիշ[1]։
Շատ ուսանողներ են անտարբեր անցնում իրենց պարտականությունների կողքով, կարծելով քննություններին քշել և լրացնել բոլոր խնդիրները` գիտելիքի մակարդակը, այդկերպ նվազում է, այնինչ ամենևին չի բարձրանում. այդ են վստահեցնում քննությունների հսկողները: Քննությունների վճռական նշանակությունը պարտադրում է աշակերտին` դիմել տարբեր խաբեությունների և հնարքների (հուշաթղթիկև այլն), որպեսզի ստանան գոնե բավարար թվանշան: Դրա պատճառով էլ քննությունները հաճախ բարոյալքված ազդեցություն են ունենում աշակերտների վրա, այլ ոչ թե կյանքին նախապատրաստող:
Ի դեպ, հուշաթղթիկի կամ հեռախոսի օգտագործումը առիթ է հանդիսանում առանց զգուշացնելու քննության մասնակցին քննությունից հեռացնելու[2]:
Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների քննություններն անցնում են տեսական քննության ձևով (շրջանավարտը բանավոր պատասխանում է հանձնաժողովի հարցերին)[3]:
2020 թվականի ապրիլի 27-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նոր կորոնավիրուսի պատճառով Հայաստանում չորրորդ և իններորդ դասարանցիների քննությունները չեն կայանա, իսկ 12-րդ դասարանի աշակերտները կհանձնեն միայն մեկ քննություն ընդունելության համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ср. интересное место у William James, «Psychologie und Erziehung», перев. с английского, Лпц., 1900, стр. 111
- ↑ Со сдачи ЕГЭ в Петербурге в этом году выгнали 42 человека
- ↑ Какие перемены ждут систему профессионального образования
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զորենֆրեյ Գուստավ Գուստավովիչ (1890–1907)։ «Քննություն»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ