Ջեյմս Ֆրանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Ֆրանկ
գերմ.՝ James Franck
James Franck.jpg
Ծնվել էօգոստոսի 26, 1882(1882-08-26)[1][2][3]
Համբուրգ, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 21, 1964(1964-05-21)[4][2] (81 տարեկանում)
Գյոթինգեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ԳերեզմանՕլսդորֆի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
ԱՄՆ
ԴավանանքApostasy in Catholicism
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի պրոֆեսոր և քիմիկոս
Հաստատություն(ներ)Ջոն Հոփկինսի համալսարան, Գյոթինգենի համալսարան և Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5]
Ալմա մատերԳեյդելբերգի համալսարան
Բեռլինի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարEmil Warburg[6] և Պաուլ Դրուդե[6]
Եղել է գիտական ղեկավարՖրից Հոուտերմանս, Հանս Քորֆերման[7], Wilhelm Hanle[8] և Heinz Maier-Leibnitz[9]
Հայտնի աշակերտներՖրից Հոուտերմանս
Պարգևներֆիզիկայի Նոբելյան մրցանակ[10][11] Մաքս Պլանկի անվան մեդալ Ռամֆորդի մրցանակ Dannie-Heineman-Preis և Foreign Member of the Royal Society
Ամուսին(ներ)Hertha Sponer
James Franck Վիքիպահեստում


Ջեյմս Ֆրանկ (գերմ.՝ James Franck, 26 օգոստոսի, 1882, Համբուրգ21 մայիսի, 1964, Գյոթինգեն), գերմանացի ֆիզիկոս։ 1921—1934 թվականներին՝ Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր և ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ Իշխանությունը ֆաշիստներին անցնելուց հետո հեռացել է Գերմանիայից։ 1934— 1935-ին աշխատել է Կոպենհագենում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ 1935—38-ին՝ Ջ․ Հոպկինսի (Բալթիմոր), 1938—47-ին՝ Չիկագոյի համալսարանների պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են ատոմային և միջուկային ֆիզիկային, մոլեկուլային սպեկտրոսկոպիային, ֆոտոսինթեզին։ 1913-ին, Գ․ Հերցի հետ համաաեղ, փորձերով հետազոտել է էլեկտրոնների հարվածներով սնդիկի ատոմների գրգռման և իոնացման երևույթը (տես Ֆրանկ-Հերցի փորձ)։ Այդ հետազոտությունը (Նոբելյան մրցանակ, 1925) դարձել է ատոմների էներգիայի ընդհատուն մակարդակների գոյության ապացույց և հաստատել Բորի ատոմի տեսությունը։ Ձևակերպել է այսպես կոչված, Ֆրանկ-Կոնդոնի սկզբունքը (ատոմների հարաբերական դիրքի և արագությունների պահպանումը մոլեկուլների էլեկտրոնային անցումների դեպքում)։ 1945-ին հանդես է եկել ատոմային ռումբի օգտագործման դեմ։ Մի շարք ակադեմիաների ու գիտական ընկերությունների, այդ թվում նաև Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1964) և ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1927)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png