Պաուլ Դրուդե
Պաուլ Դրուդե Paul Drude | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 12, 1863[1][2][3][…] Բրաունշվայգ, Գերմանական միություն |
Մահացել է | հուլիսի 5, 1906[1][2][3][…] (42 տարեկան) Բեռլին, Գերմանական կայսրություն ինքնասպանություն |
Բնակության վայր(եր) | Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան, Գիսենի համալսարան և HU Berlin |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][4] |
Գիտական ղեկավար | Վոլդեմար Ֆոյգտ[5] |
Եղել է գիտական ղեկավար | Ջեյմս Ֆրանկ[6], Markus Lange?[7], Paul J. Cermak?[7] և Harry Dember?[7] |
![]() |
Պաուլ Կառլ Լյուդվիգ Դրուդե (գերմ.՝ Paul Karl Ludwig Drude, հուլիսի 12, 1863[1][2][3][…], Բրաունշվայգ, Գերմանական միություն - հուլիսի 5, 1906[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն), գերմանացի ֆիզիկոս։
Ավարտել է Գյոթինգենի համալսարանը։ Լայպցիգի (1894 թվականից), Գիսենի (1900 թվականից) և Բեռլինի (1905 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Բեռլինի ԳԱ անդամ։ 1900 թվականից՝ «Ֆիզիկայի տարեգրքի» («Annalen der Physik») խմբագիր։
Դրուդեի հիմնական աշխատանքները վերաբերում են օպտիկային, Էլեկտրոնային տեսությանը և Էլեկտրամագնիսական տատանումներին։ Մշակել է մետաղների Էլեկտրոնային հաղորդականության, մետաղական մակերնույթից անդրադարձած լույսի բևեռացմաև, լույսի դիսպերսիայի տեսություևևերը։ Առաջինն է հայտնաբերել ու բացատրել դիէլեկտրիկ թափանցելիության անոմալ դիսպերսիան (հետագայում այդ բացատրությունը փոխարինվեց Պ․ Դեբուայի տեսությամբ)։ Առաջարկել է էլեկտրամագնիսական ալիքների մետրային և դեցիմետրային տիրույթում հեղուկ դիէլեկտրիկների կլանման ցուցչի և դիէլեկտրիկ թափանցելիության չափման մեթոդներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Czech National Authority Database
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 7,0 7,1 7,2 Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 457)։ ![]() |
|