Jump to content

Յոիչիրո Նամբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոիչիրո Նամբու
ճապ.՝ 南部 陽一郎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 18, 1921(1921-01-18)[1][2][3][…]
ԾննդավայրՏոկիո, Ճապոնիա
Մահացել էհուլիսի 5, 2015(2015-07-05)[3][4][5][…] (94 տարեկան)
Մահվան վայրToyonaka, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ճապոնիա
ԿրթությունՏոկիոյի համալսարան (1952), Փրինսթոնի համալսարան և Fukui Prefectural Fujishima High School?
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր (1952)
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան, պրոֆեսոր, ֆիզիկոս և հետազոտող
ԱշխատատուՉիկագոյի համալսարան, Osaka City University?, Ritsumeikan University? և Տոկիոյի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[2] և Ճապոնական ակադեմիա[14]
 Yoichiro Nambu Վիքիպահեստում

Յոիչիրո Նամբու (ճապ.՝ 南部 陽一郎 Nanbu Yōichirō), հունվարի 18, 1921(1921-01-18)[1][2][3][…], Տոկիո, Ճապոնիա - հուլիսի 5, 2015(2015-07-05)[3][4][5][…], Toyonaka, Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա), ճապոնացի ամերիկյան ֆիզիկոս, 2008 թվական Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ներատոմային ֆիզիկայում համաչափության ինքնաբուխ խախտման մեխանիզմի բացահայտման համար։

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1973)[15], ԱՄՆ արվեստների և գիտության ակադեմիայի անդամ (1971), Ճապոնիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1984)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոիչիրո Նամբուն ծնվել է 1921 թվականին Տոկիոյում[16]։ Երբ քաղաքը 1923 թվականի ավերվեց երկրաշարժից նրանց ընտանիքը տեղափոխվեց Ֆուկուի, նրա հոր ծննդավայր[17]): 1942 թվականին Ավարտել է Տոկիոյի համալսարանը ստանալով բալալավրի աստիճան[18]։

Այնուհետև անցել է զինվորական ծառայություն, սկզբում որպես սովորական զինվորական, ապա սկսել աշխատել ռադարների ստեղծման վրա։ 1945-1949 թվականներին աշխատել է Տոկիոյի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ իր վրա մեծ ազդեցություն են թողել Շինիչիրո Տոմոնագայի հետազոտությունները Քվանտային էլեկտրադինամիկայի բնագավառում և Րյոգո Կուբոյի աշխատանքները խտացված նյութի ֆիզիկայի ոլորտում։ 1950 թվականին Օսակայի համալսարանում ստացել պրոֆեսորի կոչում։

1952 թվականին ստանալով դոկտորի կոչում տեղափոխվում է ԱՄՆ աշխատելով Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում, ապա տեղափոխվել Չիկագոյի համալսարան, սկզբում որպես գիտաշխատող (անգլ.՝ research associate): 1970 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։ 1973-1976 թվականներին եղել է Չիկագոյի համալսարանաի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան։

Հայրը՝ Կիիչիրո Նամբու, մայրը՝ Կիմիկո Նամբու։ 1945 թվականին ամուսնացել է Չիեկո Հիդեի հետ, որդին՝ Ջունիչի Նամբուն, քիմիկոս է[19][20]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Храмов Ю. А. Физики: Биографический справочник. 2-е изд. — М.: Наука, 1983. — 400 с.

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://www.britannica.com/EBchecked/topic/402205/Yoichiro-Nambu
  2. 1 2 3 Notable Names Database — 2002.
  3. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  4. 1 2 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  5. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  6. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  7. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2008/
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. http://www.okc.albanova.se/research/memorial-lecture/earlier-lectures
  10. https://wolffund.org.il/yoichiro-nambu/
  11. http://www.aps.org/programs/honors/prizes/heineman.cfm
  12. 1 2 https://www.aps.org/programs/honors/prizes/sakurai.cfm
  13. https://www.ictp.it/about-ictp/prizes-awards/the-dirac-medal/the-medallists.aspx
  14. https://www.japan-acad.go.jp/en/members/bukko/bukko_kyakuin.html
  15. http://www.nasonline.org/member-directory/deceased-members/52211.html
  16. «Yoichiro Nambu, American physicist». // Encyclopædia Britannica. 2015 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  17. Mukerjee, Madhusree Profile: Yoichiro Nambu — Strings and Gluons, The Seer Saw Them All // Scientific American, 1995, 272 (2). — P. 37—39. — doi:10.1038/scientificamerican0295-37.
  18. Hatsuda, Tetsuo. «Notable Alumni: Yoichiro Nambu (Nobel Prize in Physics 2008)». // Website of the School of Science, the University of Tokyo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  19. «Yoichiro Nambu». // Database NNDB. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  20. Nambu, Yoichiro. «Yoichiro Nambu — Biographical». // The Official Web Site of the Nobel Prize. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոիչիրո Նամբու» հոդվածին։