Խտացված նյութի ֆիզիկա
Խտացված (երբեմն՝ կոնդենսացված) նյութի ֆիզիկա, ֆիզիկայի բաժին, որը ուսումնասիրում է նյութի խտացված (կոնդենսացված) վիճակի ֆիզիկական հատկությունները[1]։ Խտացված նյութի ֆիզիկան փորձում է հասկանալ այս վիճակների վարքը՝ օգտագործելով ֆիզիկայի օրենքները։ Մասնավորապես, սրանք ներառում են՝ քվանտային մեխանիկայի, էլեկտրամագնիսկանության և վիճակագրական մեխանիկայի օրենքները։
Ավելի ծանոթ խտացված վիճակներն են հեղուկ և պինդ մարմինները, իսկ ավելի «էկզոտիկ» խտացված վիճակները ներառում են՝ ցածր ջերմաստիճաններում ցուցադրվող գերհաղորդականության վիճակը, ատոմային վանդակների սպինների ֆերոմագնիսական և հակաֆերոմագնիսկական վիճակները և Բոզե-Այնշտայնի կոնդենսատ։ Խտացված նյութի ֆիզիկան ուսումնասիրում է նյութերի հատկությունները գիտափորձերով՝ օգտվելով տեսական ֆիզիկայի եղանակներից՝ ֆիզիկական վարքը հասկանալու համար կառուցելով մաթեմատիկական մոդելներ։
Համակարգերի և ֆենոմենների բազմազանության պատճառով խտացված նյութի ֆիզիկան ժամանակակից ֆիզիկայի ամենաակտիվ բաժինն է․ օրինակ՝ ամերիկացի ֆիզիկոսների մեկ երրորդը իրենց համարում են խտացված նյութի ֆիզիկոս[2], իսկ խտացված նյութի ֆիզիկայի բաժինը ամերիկյան ֆիզիկական ընկերության ամենամեծ բաժինն է[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Taylor Philip L. (2002)։ A Quantum Approach to Condensed Matter Physics։ Cambridge University Press։ ISBN 0-521-77103-X
- ↑ «Condensed Matter Physics Jobs: Careers in Condensed Matter Physics»։ Physics Today Jobs։ Արխիվացված օրիգինալից 2009-03-27-ին։ Վերցված է 2010-11-01
- ↑ «History of Condensed Matter Physics»։ American Physical Society։ Վերցված է մարտի 27, 2012
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mudry Christopher (2014)։ Lecture Notes on Field Theory in Condensed Matter Physics։ World Scientific։ ISBN 978-981-4449-10-6
- Khan Abdul Qadeer (նոյեմբերի 21, 1998)։ «Dimensional Anistrophy in Condensed Matter Physics»։ Seven National Symposium on Frontiers in Physics.։ 7 7 (7)։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-31-ին։ Վերցված է հոկտեմբերի 21, 2012
- P. M. Chaikin and T. C. Lubensky (2000). Principles of Condensed Matter Physics, Cambridge University Press; 1st edition, ISBN 0-521-79450-1
- Alexander Altland and Ben Simons (2006). Condensed Matter Field Theory, Cambridge University Press, ISBN 0-521-84508-4
- Michael P. Marder (2010). Condensed Matter Physics, second edition, John Wiley and Sons, ISBN 0-470-61798-5
- Lillian Hoddeson, Ernest Braun, Jürgen Teichmann and Spencer Weart, eds. (1992). Out of the Crystal Maze: Chapters from the History of Solid State Physics, Oxford University Press, ISBN 0-195-05329-X
|