Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտ
անգլ.՝ Institute for Advanced Study
IAS Princeton.jpg
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ և արխիվներ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ԿարգախոսTruth and Beauty
Հիմնադրված1930
Գլխադասային գրասենյակՓրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՂեկավարRobbert Dijkgraaf?
ՀիմնադիրAbraham Flexner?, Louis Bamberger? և Caroline Bamberger Fuld?
Կայքias.edu

Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտ (անգլ.՝ Institute for Advanced Study, IAS), գիտահետազոտական ինստիտուտ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում։

Ոչ անգլերեն աղբյուրներում հանդիպում է նաև անվանման թարգմանության այլ տարբերակներ` Հիմնարար ուսումնասիրությունների ինստիտուտ, Բարձրագույն ուսումնասիրությունների ինստիտուտ, Առաջատար հետազոտությունների ինստիտուտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտը հիմնադրվել է 1930 թվականին Լուիս Բամբերգերի և իր քրոջ Կարոլինա Բամբերգեր Ֆուլդի կողմից , որոնք նվիրաբերել են 5 միլիոն դոլար։ Նոր ինստիտուտն աշխատանքի է վերցրել նացիզմի վտանգից Եվրոպայից փախած բազմաթիվ գիտնականների։ Այստեղ են աշխատել ԱՄՆ արտագաղթած այնպիսի նշանավոր գիտնականներ, ինչպիսիք են Ալբերտ Էյնշտեյնը, Ջոն ֆոն Նեյմանը և Կուրտ Գյոդելը։ Չնայած մոտակա տեղակայմանը, ինստիտուտը հիմնադրման օրից ձևական կապեր չի ունեցել Պրիստոնի համալսարանի, կամ որևէ այլ ուսումնական հաստատության հետ։ Սակայն ինստիտուտը և Փրինսթոնի համալսարանը սերտ համագործակցություն են ունեցել բազմաթիվ համատեղ նախագծերում։ Ամբողջ գիտական գործունեությունը ինստիտուտում ֆինանսավորվում է դրամաշնորհների և նվիրատվությունների հաշվին։ Հետազոտությունները երբեք պատվերով չեն կատարվում, կամ ուղղորդվում դրսից, յուրաքանչյուր հետազոտող աշխատում է այն բանի վրա ինչը իրեն հետաքրքիր է։ Ինստիտուտը բաժանված է չորս հետազոտական «Դպրոցների»։

  • Իրավաբանական
  • Մաթեմատիկական
  • Բնական գիտություններ
  • Սոցիալական գիտություններ

Յուրաքանչյուր տարի հավաքագրում են 29 մշտական անդամներ, և 190 հրավիրվածներ ավելի քան 100 համալսարաններից և գիտահետազոտական ինստիտուտներից։ Յուրաքանչյուր դպրոցի համար ընտրությունը կատարվում է 1.500 –ի կարգի թեկնածուներից, որոնց մեջ լինում են ինչպես երիտասարդ հետազոտողներ, այնպես էլ փորձառու գիտնականներ։ Ինստիտուտ կարելի է ընդունվել ինչպես մեկ քննաշրջանի, այնպես էլ մի քանի տարվա արդյունքների հիման վրա, բայց մեծամասնությունն անցնում է մեկ տարում։

Ինստիտուտի նշանավոր աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Ատիա
  • Էնրիկո Բոմբիերի
  • Անդրե Վեյլ
  • Հերման Վեյլ
  • Էդվարդ Վիտտեն
  • Կուրտ Գյոդել
  • Կլիֆորդ Գիրց
  • Ֆրիմեն Դայսոն
  • Կարլ Լյուդվիգ Զիգել
  • Էռնստ Կանտսրովիչ
  • Օտտո Նեյգեբաուեր
  • Ջոն ֆոն Նեյման
  • Էմմի Նյոթեր
  • Ռոբերտ Օպպենհեյմեր
  • Աբրահամ Պայս
  • Էրվին Պանոֆսկի
  • Դավիդ Ռյուել
  • Ջորջ Յուջին Ուլենբեկ
  • Յանգ Չժեննին
  • Ալբերտ Էյնշտեյն
  • Պոլ Էրդյոշ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Монастырский М. И. IAS и IHES — история двух институтов. // Историко-математические исследования. — М.: Янус-К, 2001. — № 41 (6). — С. 73-83.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Global Research Identifier Database — 2015.