Չժեննին Յանգ
Չժեննին Յանգ (չինարեն՝ 杨振宁 , անգլ.՝ Chen-Ning Franklin Yang, հոկտեմբերի 1, 1922[1], Հեյֆեյ, Չինաստանի Հանրապետություն[2] - հոկտեմբերի 18, 2025[3], Պեկին[3]), չին ֆիզիկոս, որն աշխատել է ԱՄՆ-ում։
1948-1949 թվականներին աշխատել է Չիկագոյի համալսարանում, 1949 թվականից՝ Պրինստոնի բարձրագույն հետազոտությունների ինստիտուտում (1955 թ-ից՝ պրոֆեսոր)։ 1966 թվականից՝ Նյու Յորք նահանգի համալսարանի տեսական ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր և տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են դաշտի քվանտային տեսությանը, տարրական մասնիկներին, ֆազային անցումների տեսությանը։ Լի Ցզուն Դաոյի հետ համատեղ 1956 թվականին տեսականորեն ապացուցել է զույգության խախտումը թույլ փոխազդեցություններում (նոբելյան մրցանակ, 1957), որը հետագայում հաստատվել է փորձով։ Չժեննին Յանգն ունի նաև երկբաղադրիչ նեյտրինոյի տեսությանը (Լի Ցզուն Դաոյի և Ռ․ էմեի հետ համատեղ), կոնդենսացման տեսությանը (Լի Ցզուն Դաոյի հետ համատեղ) նվիրված աշխատանքներ։ Ապացուցել է վիճակագրական գումարների համար ջերմադինամիկական սահմանի գոյությանը վերաբերող մի քանի թեորեմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Chen-Ning Yang
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #133780120 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 Chinese Nobel Prize-winning physicist Chen-ning Yang dies, aged 103 — 2025.
- 1 2 Notable Names Database — 2002.
- ↑ https://www.japan-acad.go.jp/en/members/bukko/bukko_kyakuin.html
- ↑ INSPIRE-HEP
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1957 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Rumford Prize Recipients — AAAS.
- ↑ Previous Oskar Klein Memorial Lectures — Stockholm University.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 392.
- ↑ https://web.archive.org/web/20170705052457/http://upmc.fr/fr/universite/histoire_et_personnalites/les_docteurs_honoris_causa/les_docteurs_honoris_causa_de_1975_a_2003.html
- ↑ Chen Ning Yang — Franklin Institute.
- 1 2 Lars Onsager Prize — APS.
- ↑ Chen Ning Yan: Physicist — Carnegie Corporation of New York.
- ↑ https://www.ens.psl.eu/actualites/chen-ning-yang
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժեննին Յանգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 117)։ |
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Հոկտեմբերի 18 մահեր
- 2025 մահեր
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Չինացի ֆիզիկոսներ
- Հեյֆեյ քաղաքում ծնվածներ
- Չինացի պրոֆեսորներ
- Ամերիկացի պրոֆեսորներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Տեսական ֆիզիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Չինացի գիտնականներ
- Ամերիկացի երկարակյացներ
