Էդվարդ Թելլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվարդ Թելլեր
անգլ.՝ Edward (Ede) Teller և հունգ.՝ Teller Ede
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1908(1908-01-15)[1][2][3][…]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էսեպտեմբերի 9, 2003(2003-09-09)[1][2][3][…] (95 տարեկան)
Մահվան վայրՍթենֆորդ, Կալիֆորնիա, Կալիֆոռնիա[5][6]
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա[7], Flag of the United States.svg ԱՄՆ[8][9] և Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա[10][11]
Ազգությունհրեա
Մայրենի լեզուհունգարերեն
Կրոնհուդայականություն և ագնոստիցիզմ
ԿրթությունԼայպցիգի համալսարան (1930) և Գյոթինգենի համալսարան
Մասնագիտությունմիջուկային ֆիզիկոս, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս-տեսաբան և գյուտարար
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Չիկագոյի համալսարան և Գյոթինգենի համալսարան
ԱմուսինAugusta H. Teller?[12]
Պարգևներ և
մրցանակներ
Հարվիի մրցանակ[13] Ալբերտ Այնշտայնի պարգև Ազատության նախագահական շքանշան Eringen Medal? Enrico Fermi Prize? Էնրիկո Ֆերմի պարգև և Ազգային գիտական մեդալ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[14], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, International Academy of Quantum Molecular Science?, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[14]
Ստորագրություն
Edward Teller signature.svg
Edward Teller Վիքիպահեստում

Էդվարդ Թելլեր (անգլ.՝ Edward Teller,  հունվարի 15, 1908(1908-01-15)[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 9, 2003(2003-09-09)[1][2][3][…], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Կալիֆոռնիա[5][6]), հրեական ծագմամբ ամերիկացի ֆիզիկոս-տեսաբան, որը հայտնի է որպես ջրածնային ռումբի հայր»։ Նա զգալի ներդրում է ունեցել միջուկային և մոլեկուլային ֆիզիկայի, մակերեսային ֆիզիկայի բնագավառում [15][16]։

Թելլերը ԱՄՆ է գաղթել 1930-ական թվականներին և Մանհեթենի նախագծի առաջին աշխատակիցներից մեկն էր, որը կապված էր առաջին ատոմային ռումբերի մշակման հետ: Այդ ընթացքում նա նաև մեծ ջանքեր է գործադրել ջերմամիջուկային զենքի առաջին նմուշների մշակման համար, սակայն դրանց իրականացումը հետաձգվել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը: Լոս-Ալամոսի լաբորատորիայի իր գործընկեր Ռոբերտ Օպենհեյմերի դեմ բարձրաձայն վկայությունից հետո, գաղտնի տեղեկություններին վերջինիս թույլատրելու մասին լսումների ժամանակ, Թելլերը ենթարկվել է օստրակիզմի: Նա շարունակում է աջակցություն գտնել ԱՄՆ կառավարությունում և ռազմական գիտահետազոտական ինստիտուտներում, մասնավորապես, միջուկային էներգետիկայի զարգացման, հզոր միջուկային զինանոցի և համակողմանի միջուկային փորձարկման ծրագրերի պաշտպանության իր քարոզչության շնորհիվ: Նա դարձել է Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի հիմնադիրներից մեկը և երկար ժամանակ եղել է նրա ղեկավարը և ղեկավարի օգնականը։

Իր վերջին տարիներին Թելլերը հայտնի է դարձել ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ խնդիրների լուծման բանավիճային տեխնոլոգիական նախագծերի պաշտպան, հանդես է եկել Ալյասկայում ջերմամիջուկային զենքի օգնությամբ արհեստական նավահանգիստ ստեղծելու օգտին նախագծով: Նա ռեյգանովյան Ռազմավարական պաշտպանական նախաձեռնության (soybean) մոլի պաշտպանն էր։ Իր կյանքի ընթացքում Թելլերը հայտնի է եղել ինչպես իր գիտական կարողություններով, այնպես էլ միջանձնային բարդ հարաբերություններով և անկանխատեսելի անձնային հատկանիշներով, համարվում է դոկտոր Սթրեյնջլավի նախատիպերից մեկը 1964 թվականի համանուն ֆիլմում:

Կյանքի վաղ տարիներ և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Թելլերը ծնվել է 1908 թվականի հունվարի 15–ին Բուդապեշտում՝ (Ավստրո–Հունգարիա) հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ Մաքս Թելլերը, իրավաբան էր, իսկ մայրը՝ Իլոնան, դաշնակահարուհի: Էդվարդը նաև ուներ ավագ քույր՝ Էմման[17]։ Այդ ժամանակ Բուդապեշտում, շատ հրեաների նման, նրա ընտանիքը քրիստոնեություն էր ընդունել[18] և խիստ կրոնասեր էր, չնայած որ Էդվարդը հասուն տարիքում դարձավ ագնոստիկ։ Փոքր հասակում նա երկար ժամանակ չի խոսել, բայց շատ է հետաքրքրվել թվերով և նույնիսկ կարողացել է հաշվել մեկ տարվա ընթացքում վայրկյանների քանակը։

Հունգարիայում քաղաքական դրությունը և հետպատերազմյա ապստամբությունը, որին նա ականատես էր դեռ երիտասարդ ժամանակից, նրան զզվանք են ներշնչել կոմունիզմի և ֆաշիզմի հանդեպ։ Հորթի Միկլոշի ռեժիմի կողմից պարտադրված սահմանափակ թվով դիմորդների պատճառով, 1926 թվականին Թելլերը մեկնում է Գերմանիա և ընդունվում Կարլսրուեի Բարձրագույն տեխնիկական դպրոց (այժմ՝ Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ), որտեղ սկսում է ուսումնասիրել ինժեներական քիմիա: 1928 թվականին տարվել է քվանտային մեխանիկայով և տեղափոխվել Մյունխեն։ Լինելով ուսանող՝ ընկել է տրամվայի տակ և կորցրել աջ ոտնաթաթը, ինչի արդյունքում Թելլերը ստիպված է եղել պրոթեզ կրել և կաղել է մինչև կյանքի վերջ։ 1930 թվականին Լայպցիգի համալսարանում ստացել է տեսական ֆիզիկայի դոկտորի աստիճան[17]։ Թելլերի դիսերտացիան, որը կատարվել է Վերներ Գեիզենբերգի ղեկավարությամբ, նվիրված էր մոլեկուլային ջրածնի իոնի առաջին ճշգրիտ քվանտամեխանիկական նկարագրություններից մեկին։ Այդ նույն տարում նա ծանոթացել է ռուս ֆիզիկոսներ Գեորգի Գամովի և Լև Լանդաուի հետ։ Չեխ ֆիզիկոս Գեորգի Պլաչեկի հետ հարատև ընկերությունը էական ազդեցություն է ունեցել Թելլերի գիտական և փիլիսոփայական զարգացման վրա։ Բացի այդ, հենց Պլաչեկն է կազմակերպել երիտասարդ գիտնականի բնակությունը Հռոմում՝ Էնրիկո Ֆերմիի մոտ՝ դրանով որոշելով Թելլերի ապագա գիտական կարիերան։

Թելլերը երկու տարի անցկացրել է Գյոթինգեննիի համալսարանում, և 1933 թվականին Միջազգային փրկության կոմիտեի օգնությամբ լքել է Գերմանիան։ Նա որոշ ժամանակ աշխատել է Անգլիայում, հետո մոտ մեկ տարի Կոպենհագենում՝ Նիլս Բորի հրամանատարության ներքո։ 1934 թվականին ամուսնացել է մանկության ընկերոջ քրոջ՝ Օգոստոս Մարի (Միցի) Խարկանիի հետ։1935 թվականին Գամովի հրավերով, ով դրանից որոշ ժամանակ առաջ զբաղեցրել է Ջորջ Վաշինգտոն համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարչի պաշտոնը, Թելլերը եկել է ԱՄՆ և դարձել է պրոֆեսոր[19]։ Մինչև միջուկի ճեղքման բացահայտումը՝ այդ պաշտոնում 1939 թվականին Գամովի հետ միասին զբաղվել է քվանտային, մոլեկուլային և միջուկային, տեսական ֆիզիկայով։ Մասնավորապես, 1937 թվականին նախագուշակել է Յան-Թելլերի ազդեցությունը, մի շարք իրավիճակներում մոլեկուլների տեսքի աղճատման հետ կապված, որն ազդում է մետաղների քիմիական ռեակցիայի վրա, մասնավորապես, մի քանի մետաղական պիգմենտների ներկման վրա։ Վերլուծությունը, որը թարգմանվել է Թելլերի և Ա. Յանի կողմից, մի մասը եղել է մաթեմատիկական: Պոլ Հյու Էմմենտտի (Paul Hugh Emmett) և Ստիվեն Բրունաուերի (Stephen Brunauer) հետ համագործակցությունում, նա նույնպես մեծ նվաճում է կատարել կոլոիդային քիմիայի և ֆիզիկայի մեջ, նկարագրել է այսպես կորված «BET» տեսությունը (ստեղծողների անվանման առաջին տառերով)։

1941 թվականին, ամերիկյան քաղաքացիություն ստանալուց հետո, նրա հետաքրքրությունը ուղղվել է ատոմային , միջուկային, նաև ջերմամիջուկային էներգիայի օգտագործման եղանակի։ ԱՄՆ-ի անդամ դառնալուց հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Թելլերը մտել է ատոմային ռումբի ստեղծման հետազոտական խումբ։ Իր ծանոթ Թեոդորա ֆոն Կարմանայի խորհրդով դարձել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում աերոդինամիկայի մասնագետ, այնուհետև Վենգրիից արտագաղթել է ԱՄՆ և Հանս Բետեի հետ միասին սկսել է մշակել հարվածային ալիքի տարածման տեսությունը։ Այնուհետև գազի ֆրոնտոնի հարվածային ալիքի վերաբերյալ նրանց գործողության պարզաբանումը մեծ դեր է խաղացել հրթիռի մթնոլորտ մտնելու ուսումնասիրման գործում։

Հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թելլերը այն ամերիկացի գիտնականներից էր, ովքեր պնդում էին, որ միջուկային զենքի ոլորտում անհրաժեշտ է ապահովել ԱՄՆ-ի գերակայությունը: Նա դեմ է եղել երեք միջավայրերում միջուկային զենքի փորձարկումների արգելմանը, որը միջուկային զենքի ավելի էժան և արդյունավետ տեսակ ստեղծելու համար էր:

Բացի ատոմային զենքի հետ կապված աշխատանքից՝ Թելլերը զբաղվում էր քվանտային մեխանիկայի, միջուկային ֆիզիկայի, բազմատոմ մոլեկուլով սպեկտրասկոպիայի, ֆիզիկական քիմիայի, տիեզերական ճառագայթների ֆիզիկայի և տարրական մասնիկների ուսումնասիրմամբ: 1936 թվականին Գամովի հետ ձևավորել են բետա-տրոհման ընտրության կանոն, որը միջուկային փոխազդությունների տեսության մեջ եղել է մեծ ներդրում: Անկախ մնացածից՝ 1947 թվականին անհրաժեշտ է համարել մեզոատոմների գոյությունը:

  • 1962 թվականին ջերմամիջուկային ռեակցիայի ոլորտում հետազոտությունների ղեկավարման և ազգային անվտանգության ամրապնդման ջանքերի համար ԱՄՆ-ի ատոմային էներգիայի հանձնաժողովի կողմից արժանացել է Է. Ֆերմիի անվան մրցանակի:
  • 1975 թվականին Կալիֆորնիայի համալսարանում Թելլերը թողել է պրոֆեսորի պաշտոնը:

Հաջորդ երեք տասնամյակում աշխատել է կառավարության միջուկային զենքի ոլորտի քաղաքական հարցերի խորհրդատու: 1980-ական թվականների սկզբին աջակցել է Ռեյգանի ռազմավարական պաշտպանական նախաձեռնությանը, որը նաև հայտնի է որպես «աստղային պատերազմ» անվանումով ծրագիր:

1979 թվականին ստացել է սրտի կաթված: Այդ ժամանակ է տեղի ունեցել Երեք-Մայլ-Այլենդ ԱԷԿ-ի վթարը, որից կարճ ժամանակ անց էկրաններին է հայտնվել «Չինական սինդրոմ» ֆիլմը, որի գլխավոր հերոսը եղել է Ջեյն Ֆոնդան, ով միաժամանակ եղել է ատոմային էներգետիկայի ակտիվ հակառակորդ և գրել է «I was the only victim of Three-Mile Island» (ռուս.՝ «Ես եղել եմ Երեք-Մայլ-Այլենդ վթարի միակ զոհը») հոդվածը, որը տպագրվել է Wall Street Journal թերթում: Հաջորդ օրը The New York Times նշել է, որ հոդվածը տեղադրվել է գովազդի իրավունքով և հովանավորել է Dresser Industries-ը[21]:

1994 թվականին միջազգային կոնֆերանսի անցկացման ժամանակ հաճախել է ռուսական դաշնային միջուկային կենտրոն[22]:

20 տարվա ընթացքում միջուկային թեմայով խորհրդակցել և ղեկավարել է իսրայելական գիտական միությունը[23]: 1964 թվականից մինչև 1967 թվականը վեց անգամ այցելել է Իսրայել, որտեղ Թել-Ավիվի համալսարանի տեսական ֆիզիկայի ընդհանուր հարցերի հետ կապված ընթերցել է իր դասախոսությունը[24]: Նրան անհրաժեշտ է եղել ամբողջ մի տարի, որպեսզի համոզի կենտրոնական հետախուզական վարչությանը, որ Իսրայելը ունի միջուկային հզոր ներուժ: 1976 թվականին վարչության ներկայացուցիչ Կարլ Դեքենտը ԱՄՆ կոնգրեսում իր ցուցմունքի ժամանակ չի հայտնել Իսրայելի ներուժի մասին՝ վկայակոչելով հուսալի տեղեկություն, որը ստացել է ամերիկացի գիտնականից (Էդվարդ Թելլեր): Մոտավորապես 1990 թվականին Թելլերը խոստովանել է, որ տեղեկության աղբյուրը ինքն է եղել[25]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն՝

  • Խրամով, Էդվարդ Թելլեր (Teller Edward) // ֆիզիկա՝ կենսագրական ուղեցույց / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и доп. — М. : Наука, 1983. — С. 259. — 400 с. — 200 000 экз. — ББК 22.3гя2. — УДК 53(G).

Անգլերեն

  • Celebrating Edward Teller at 90 // Science & Technology Review / Ed. by J. Smart J.. — Livermore, California: Lawrence Livermore National Laboratory, 1998. — Vol. 7. Архивировано из первоисточника 3 Ապրիլի 2015.
  • Dyson F. J. Edward Teller. — National Academy of Sciences, 2009. — Vol. 90. — P. 412—431.
  • Goodchild P. [books Edward Teller, the Real Dr. Strangelove]. — Cambridge, Massachusetts: Harvard University Press, 2004. — 520 p. — ISBN 9780674016699
  • Magill F. N., Aves A. Edward Teller // Dictionary of World Biography. — Routledge. — 1999. — P. 3631—3634. — ISBN 9781579580483

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Теллер Эдвард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 The explosion of the first atomic bomb
  6. 6,0 6,1 6,2 Neue Reaktor-Technologien
  7. http://www.nytimes.com/2005/03/08/science/08bethe.html
  8. http://www.nytimes.com/1981/09/22/obituaries/dr-gregory-breit-early-authority-on-atom-weapons-is-dead-at.html
  9. http://www.nytimes.com/1988/11/20/opinion/l-who-is-h-bomb-s-real-father-a-paternity-test-584188.html
  10. http://www.theolympian.com/living/story/327717.html
  11. http://www.vindy.com/news/2008/jan/15/today-tuesday-jan-15-15th-day-2008/
  12. Augusta "Mici" Teller, Mathematician , Los Alamos, NMAtomic Heritage Foundation.
  13. Prize Winners
  14. 14,0 14,1 Notable Names Database — 2002.
  15. «Գիտնականը հետեւում է ջրածնի ռումբին»։ hy.eferrit.com։ Վերցված է 2020-09-25 
  16. «Էդվարդ Teller: կենսագրությունը եւ ֆոտո ֆիզիկա»։ hy.birmiss.com։ Վերցված է 2020-09-25 
  17. 17,0 17,1 Magill, 1999
  18. Goodchild, 2004, էջ 17
  19. Goodchild, 2004, էջ 32
  20. «Кузькина мать. Итоги. Взорвать мирно. Атомный романтизм.» Док. фильм — Автор идеи цикла и ведущий: Александр Сладков, Автор сценария и режиссёр: Виталий Якушев, Кинокомпания «Ультра-Фильм» для канала Россия
  21. Broad, William J. Teller's War: The Top-Secret Story Behind the Star Wars Deception. — New York: Simon & Schuster, 1992. — ISBN 0-671-70106-1
  22. «Конференция SPE-94»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2012-07-24 
  23. Karpin, Michael The Bomb in the Basement. — New York: Simon & Schuster Paperbacks, 2005. — С. 289—293. — ISBN 0-7432-6595-5
  24. Gábor Palló The Hungarian Phenomenon in Israeli Science (und) // Hungarian Academy of Science. — 2000. — Т. 25. — № 1.
  25. Cohen, Avner The Battle over the NPT: America Learns the Truth // Israel and the bomb. — New York: Columbia University Press, 1999. — С. 297—300. — ISBN 978-0231104838