Շառլ Էդուար Գիյոմ
Շառլ Էդուար Գիյոմ ֆր.՝ Charles Édouard Guillaume | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1861[1][2][3][…] Ֆլորիե |
Մահացել է | հունիսի 13, 1938[4][1][5][…] (77 տարեկան) Սևր |
Գերեզման | Cimetière de Fleurier |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Չափ ու կշռի միջազգային բյուրո |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Զոֆինգիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Ցյուրիխի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | A.M. Taufflieb? |
![]() |
Շառլ Էդուար Գիյոմ (ֆր.՝ Charles Édouard Guillaume, փետրվարի 15, 1861[1][2][3][…], Ֆլորիե - հունիսի 13, 1938[4][1][5][…], Սևր), շվեյցարացի ֆիզիկոս և չափագետ։ 1883 թ. ավարտել է Ցյուրիխի համալսարանը։ 1915 թվականից Սևրի չափերի և կշիռների միջազգային բյուրոյի տնօրեն։ 1883—1889 թթ. մասնակցել է գծային ընդարձակման գործակցի որոշման և մետրի պլատինա-իրիդիումային էտալոնների փոխհամեմատման աշխատանքներին։
Գիյոմը որոշել է 1 կգ ջրի ծավալը և ստացել այնպիսի արդյունք, որը հիմք է ծառայել ծավալի միավորի՝ լիտրի սահմանման համար։ Ստացել է ճշգրիտ սարքաշինության, չափագիտության մեջ և գեոդեզիայում մեծ նշանակություն ունեցող ինվար տիպի համաձուլվածքների շարք։
Արժանացել է Նոբելյան մրցանակի (1920)։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Храмов Ю. А. Гильом (правильнее Гийом, Guillaume) Шарль Эдуард // Физики։ Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и дополн. — М.։ Наука, 1983. — С. 85. — 400 с. — 200 000 экз. (в пер.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 5,0 5,1 5,2 Nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize in Physics 1920 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 68)։ ![]() |
Կատեգորիաներ:
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- Հունիսի 13 մահեր
- 1938 մահեր
- Սևր քաղաքում մահացածներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Շվեյցարացի ֆիզիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Շվեյցարացի բողոքականներ