Անդրեա Գեզ
Անդրեա Գեզ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 16, 1965 (58 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ, համալսարանի դասախոս, մաթեմատիկոս և գիտնական |
Հաստատություն(ներ) | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[2], մաթեմատիկա[2] և գիտություն[2] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[3] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[4] |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1992), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1987) և University of Chicago Laboratory Schools? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Գիտական ղեկավար | Gerald Neugebauer?[5] |
Եղել է գիտական ղեկավար | Sylvana Yelda?[5] և Jennifer Lynn Patience?[5] |
Պարգևներ | |
Կայք | astro.ucla.edu/~ghez/ |
![]() |
Անդրեա Միա Գեզ (անգլ.՝ Andrea Mia Ghez, հունիսի 16, 1965, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գիտնական-աստղագետ, 2020 թվականին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ «մեր գալակտիկայի կենտրոնում գերզանգվածային կոմպակտ օբյեկտի հայտնաբերման համար»։ Նոբելյան մրցանակ ստացել է Ռեյնհարդ Գենցելի, ինչպես նաև Ռոջեր Պենրոուզի հետ համատեղ, որին մրցանակը շնորհվել է «այն հայտնագործության համար, որ սև խոռոչի առաջացումը հետևում է հարաբերականության ընդհանուր թեորիայից»[13]։ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի պրոֆեսոր և ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է[14]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեա Գեզը ծնվել է 1965 թվականի հունիսի 16-ին Նյու Յորքում՝ իռլանդական ծագմամբ կաթոլիկուհի Սյուզեն Գեզի (ծնունդով՝ Գեյթոն, ծնված 1937 թվականին) և հրեական ծագմամբ բնիկ հռոմեացի Ջիլբերթ Գեզի (1938-2015) ընտանիքում[15][16][17]։ Ջիլբերթ Գեզը և նրա ծնողները՝ Էլզի Մարքսը և Հենրի Գեզ դե Կաստելնուովոն, ռասայական կանոնի ընդունումից հետո փախել են Իտալիայից և զինվորական տարիներ անցկացրել Նյու Յորքում[18]։
Մանկությունն անցել է Չիկագոյում, որտեղ նրա հայրը Ռուզվելտի համալսարանի բիզնեսի դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր էր, իսկ մայրը՝ Չիկագոյի համալսարանի վերածննդի հասարակության գեղարվեստական թանգարանի տնօրենը և նրա ցուցադրությունների համակարգողը[19][20]։ Սկզբից սովորել է մաթեմատիկա, բայց հետո մասնագիտացումը փոխել է ֆիզիկայի[21]։ 1987 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է բակալավրի աստիճան։ 1992 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան[22]։
Այժմ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում ֆիզիկայի և աստղագիտության ամբիոնի պրոֆեսոր է։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականից սկսած՝ աստղաֆիզիկոսների երկու խմբեր՝ Ռեյնհարդ Գենցելի և Անդրեա Գեզի ղեկավարությամբ, անկախ իրարից, հետազոտություններ են անցկացրել՝ կիրառելով Երկրի մթնոլորտով կատարվող աղավաղումները վերացնող տեխնոլոգիաներ, և ապացույցներ են ստացել, որ մեր գալակտիկան իր կենտրոնում ունի գերխոշոր սև խոռոչ[23], որն արևից 4 միլիոն անգամ ավելի մեծ է։ Անդրեա Գեզը դիտարկումներ է կատարել Հավայան կղզիներում գտնվող Կեկի աստղադիտարանում, Ռեյնհարդ Գենցելը՝ Եվրոպական հարավային աստղադիտարանում (ESO) և Չիլիում գտնվող Լա Սիլյայի աստղադիտարանում։ Այդ հետազոտությունների համար նրան շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսինը՝ Թոմ Լատուրետը, աշխարհագրագետ և «RAND» կորպորացիայի գիտական աշխատակից է։ Ունեն երկու որդի՝ Էվանը (ծնված 2001 թվականին), և Մայլզը (ծնված 2005 թվականին)[24]։ Անդրեա Գեզը հետաքրքրված է լողով[25]։
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էննի Քենոնի մրցանակ (1994)[26],
- Փակարդայի կրթաթոշակ (1996)[27],
- Նյուտոն Լեյսի Փիրսի մրցանակ (1998)[26],
- Մարիա Գյոփերթ-Մայերի մրցանակ (1999)[28],
- Ընդգրկված է «Discover» ամսագրի «20 երիտասարդ գիտնականներ ուսումնասիրելու համար» ցանկում (2000)[29]
- Սաքլերովյան մրցանակ (2004)[30],
- Ահարոնսոնի մրցանակ (2007)
- ՄաքԱրթուրի կրթաթոշակ (2008)[31],
- Քրաֆորդի մրցանակ (2012)[32].
- Նոբելյան մրցանակ (2020)
Ընտրյալ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ghez Andrea M., Neugebauer Gerry, Matthews K.։ «The Multiplicity of T Tauri Stars in the Taurus-Auriga & Ophiuchus-Scorpius Star Forming Regions: A 2.2 micron Imaging Survey»։ Astronomical Journal 106։ էջեր 2005—2023։ Bibcode:G 1993AJ....106.2005 G։ doi:10.1086/116782
- Ghez Andrea M., White Russel J., Simon M. (1997)։ «High Spatial Resolution Imaging of Pre-Main Sequence Binary Stars: Resolving the Relationship Between Disks and Close Companions»։ Astrophysical Journal 490։ էջեր 353—367։ Bibcode:1997ApJ...490..353G։ doi:10.1086/304856
- Ghez Andrea M., Klein B. L., Morris M., Becklin E. E. (1998)։ «High Proper Motions in the Vicinity of Sgr A*: Evidence for a Massive Central Black Hole»։ Astrophysical Journal 509։ էջեր 678—686։ Bibcode:1998ApJ...509..678G։ doi:10.1086/306528
- Ghez A. M., Morris M., Becklin E. E., Tanner A., Kremenek T.։ «The Accelerations of Stars Orbiting the Milky Way's Central Black Hole»։ Nature 407 (6802)։ էջեր 349—351։ Bibcode:2000Natur.407..349G։ doi:10.1038/35030032
- Ghez A. M., Duchêne G., Matthews K., Hornstein S. D., Tanner A., Larkin J., Morris M., Becklin E. E., S. Salim (2003-01-01)։ «The First Measurement of Spectral Lines in a Short-Period Star Bound to the Galaxy's Central Black Hole: A Paradox of Youth»։ Astrophysical Journal Letters (անգլերեն) 586 (2)։ էջեր L127։ Bibcode:2003ApJ...586L.127G։ doi:10.1086/374804
- Ghez A. M., Salim S., Weinberg N. N., Lu J. R., Do T., Dunn J. K., Matthews K., Morris M. R., Yelda S. (2008-01-01)։ «Measuring Distance and Properties of the Milky Way's Central Supermassive Black Hole with Stellar Orbits»։ Astrophysical Journal (անգլերեն) 689 (2)։ էջ 1044։ Bibcode:G 2008ApJ...689.1044 G։ doi:10.1086/592738
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://astro.ucla.edu/~ghez/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Czech National Authority Database
- ↑ http://www.nasonline.org/member-directory/members/3007953.html
- ↑ https://www.amacad.org/person/andrea-mia-ghez
- ↑ 5,0 5,1 5,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Andrea Ghez — John D. and Catherine T. MacArthur Foundation, 2008.
- ↑ Annie Jump Cannon Award in Astronomy — AAS.
- ↑ The monster at the heart of our galaxy — Royal Society, 2016.
- ↑ The Nobel Prize in Physics 2020 // nobelprize.org — Royal Swedish Academy of Sciences, 2020.
- ↑ 2020 Nobel Prize in Physics awarded for research with ESO telescopes on Milky Way's supermassive black hole — 2020.
- ↑ Mottagare av Sällskapets medaljer och priser — Royal Physiographic Society in Lund.
- ↑ https://www.packard.org/what-we-fund/science/packard-fellowships-for-science-and-engineering/fellowship-directory/ghez-andrea-m/
- ↑ «The Nobel Prize in Physics 2020»։ NobelPrize.org (անգլերեն)։ Վերցված է 2020-10-06
- ↑ «Andrea Ghez Elected to National Academy of Sciences» (անգլերեն)։ NASA։ Արխիվացված է օրիգինալից 2004-11-01-ին։ Վերցված է 2004-03-20
- ↑ Gilbert Ghez Obituary
- ↑ Rivista «Hazman Veharaion — Il Tempo e l’Idea» (2019)
- ↑ Susanne Ghez: Oral History
- ↑ Gilbert Ghez Obituary
- ↑ CCS Bard: Susanne Ghez
- ↑ Gray Center for Arts and Inquiry
- ↑ Linda Copman։ «Zeroing in on Black Holes» (անգլերեն)։ "W. M. Keck Observatory"։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին։ Վերցված է 2009-09-23
- ↑ «Changing Faces of Astronomy» (անգլերեն)։ "Science"։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-16-ին։ Վերցված է 2008-03-20
- ↑ Eckart, A.; Genzel, R. Observations of stellar proper motions near the Galactic Centre(անգլ.) // Nature : journal. — 1996. — Т. 383. — № 6599. — С. 415. —
- ↑ Stuart Wolpert (2008-09-23)։ «UCLA astronomer Andrea Ghez named MacArthur Fellow» (անգլերեն)։ UCLA։ Վերցված է 2011-04-16
- ↑ Poster Project Biographies
- ↑ 26,0 26,1 «Annie J. Cannon Award in Astronomy» (անգլերեն)։ American Astronomical Society։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-28-ին։ Վերցված է 2008-03-20
- ↑ «Packard Fellows – Sorted by Award Year: 1996» (անգլերեն)։ University of Virginia։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-03-ին։ Վերցված է 2008-03-20
- ↑ Maria Goeppert Mayer Award, American Physical Society(անգլ.)
- ↑ «20 Young Scientists to Watch» (անգլերեն)։ "Discover Magazine"։ Վերցված է 2008-03-06
- ↑ «Honors and Awards received by IGPP/UCLA Faculty and Research Staff» (անգլերեն)։ UCLA։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-04-ին։ Վերցված է 2008-03-20
- ↑ «UCLA astronomer Andrea Ghez named a 2008 MacArthur Fellow» (անգլերեն)։ UCLA։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-24-ին։ Վերցված է 2008-09-23
- ↑ «The Crafoord Prize in Mathematics 2012 and The Crafoord Prize in Astronomy 2012» (անգլերեն)։ Crafoord Prize։ Արխիվացված օրիգինալից 2012-12-27-ին։ Վերցված է 2012-01-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Անդրեա Գեզը «UCLA Spotlight» կայքում(անգլ.)
- Научная лекция факультета UCLA: открытие чёрной дыры в центре Млечного пути(անգլ.)
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի աստղագետներ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- Ամերիկացի կին գիտնականներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի կին աստղագետներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ամերիկացի կին ֆիզիկոսներ