Ռեյնհարդ Գենցել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեյնհարդ Գենցել
գերմ.՝ Reinhard Genzel
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1952(1952-03-24) (69 տարեկան)
ԾննդավայրBad Homburg vor der Höhe, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Ազգությունգերմանացի
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունԲոննի համալսարան (1975), Ֆրայբուրգի համալսարան և Berthold-Gymnasium Freiburg?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1] (1978)
Մասնագիտությունաստղագետ, համալսարանի դասախոս, աստղաֆիզիկոս և ֆիզիկոս
ԱշխատավայրԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Հարվարդի համալսարան, Harvard–Smithsonian Center for Astrophysics? և Max Planck Institute for Extraterrestrial Physics?
Ծնողներհայր՝ Ludwig Genzel?
Պարգևներ և
մրցանակներ
Ժուլ Ժանսենի մրցանակ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան[2][3][4] Tycho Brahe Prize? Շտեռն-Գեռլախի մեդալ Բալցանի մրցանակ Հարվիի մրցանակ[5] Petrie Prize Lecture? Հերշելի շքանշան Կարլ Շվարցշիլդի մեդալ Gottfried Wilhelm Leibniz Prize? Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ[6][7] Ալբերտ Այնշտայնի մեդալ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ[8] Աստղագիտության ոլորտում Շաու մրցանակ[9] Crafoord Prize in Astronomy? Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ Լեյդենի համալսարանի պատվավոր դոկտոր[10] և ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[11][12]
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[13] և Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիա[14]
Reinhard Genzel Վիքիպահեստում

Ռեյնհարդ Գենցել, (գերմ.՝ Reinhard Genzel, մարտի 24, 1952(1952-03-24), Bad Homburg vor der Höhe, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի գիտնական, աստղաֆիզիկոս, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ֆրայբուրգ և Բոննի համալսարաններում։ 1975 թվականին ավարտել է Բոննի համալսարանը։ 1978 թվականին պաշտպանել է փիլիսոփայության երկու դոկտորական թեզ Բոննի համալսարանում և Մաքս Պլանկի անվան ռադիոաստղագիտության ինստիտուտում։ Այնուհետև աշխատել է ԱՄՆ-ում։ 1986 թվականին վերադարձել է ԳՖՀ, որտեղ սկսել է աշխատել Մաքս Պլանկի անվան ինստիտուտում։ 1988 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլյանի անվան համալսարանում։ 1999 թվականից դասավանդել է Բերկլիի կալիֆորնյան համալսարանում։ 2010 թվականին ղեկավարել է Մաքս Պլանկի անվան Ֆիզիկայի արտերկրյա ինստիտուտը։

Զբաղվել է ինֆրակարմիր և ենթամիլիմետրային աստղագիտական սարքերի ստեղծմամբ։ Միաժամանակ մասնակցել է Very Large Telescope, Infrared Space Observatory, Հերշելի տիեզերական աստղադիտարանի նախագծմանը։ Նրա գիտական խումբը 1990-ական թվականների կեսերին բացահայտեց աստղերի պտտվող շարժումը Ծիր Կաթինի կենտրոնում։ Նրանից անկախ նույն արդյունքներն էր ստացել աստղագետ Անդրեա Գեզը՝ Կեկի աստղադիտարանում։ Ուսումնասիրել է նաև գալակտիկաների էվոլուցիան և աստղերի ձևավորումը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեյս Պիրս Նյուտոնի մրցանակ (1986)
  • Լեյբնիցի մրցանակ (1990)
  • Ջուլիա Ժանսենի մրցանակ (2000)
  • Բալցանի մրցանակ (2003)
  • Ալբերտ Էյնշտեյնի շքանշան (2007)
  • Շաոյի մրցանակ (2008)
  • Օտտո Հանի շքանշան (2008)
  • Կառլ Յանսկու անվան դասախոսական մրցանակ (2010)
  • Կառլ Շվարցշիլդի մրցանակ (2011)
  • Կրաֆորդի մրցանակ (2012)
  • Հարվի մրցանակ (2014)
  • Հերշելի շքանշան (2014)

Ֆիզիկայի ամերիկյան ընկերության լիիրավ անդամ (1985), Բավարիայի գիտությունների ակադեմիայի (2003), Լեապոլդինայի ակադեմիայի (2002), Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի (1998), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2000), Լոնդոնի թագավորական ընկերության (2012) անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]