Jump to content

Մաքս Պլանկի գիտական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Պլանկի գիտական ընկերության մուտքը Մյունխենում

Մաքս Պլանկի անվան գիտական հետազոտությունների ընկերություն, ՄՊԳԸ (գերմ.՝ Max-Planck-Gesellschaft zur Förderung der Wissenschaften, MPG), գերմանական գիտահետազոտական կազմակերպությունների ցանց։ Գլխավոր ներկայացուցչությունը գտնվում է Բեռլինում, իսկ կառավարման մասնաճյուղը՝ Մյունխենում։ Ընկերությունն ընդգրկում է Մաքս Պլանկի շուրջ 80 ինստիտուտներ և գիտահետազոտական ստորաբաժանումներ։

Գերմանիայի ՄՊԳԸ-ի հիմնարար գիտական հետազոտություններն համընդհանուր ճանաչում ունեն և աշխարհում առաջատար գիտահետազոտական կազմակերպություններից մեկն է։ Ընկերության հետազոտությունների գլխավոր ուղղություններն են բնագիտությունը, սոցիոլոգիան և հոգեբանությունը։ Ընկերությունը համագործակցում է համալսարանների և կրթական համակարգի հետ, սակայն պահպանում է իր անկախ կարգավիճակը։

Գիտական նվաճումների և հետազոտական աշխատանքների ընդգրման իմաստով ՄՊԳԸ-ն կարելի է համարել Գերմանիայի Գիտությունների ակադեմիան, սակայն Գերմանիայում, որպես այդպիսին, չկա նախկին խորհրդային պետությունների Գիտությունների ակադեմիաներին համարժեք կենտրոնացված գիտական կազմակերպություն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]