Ռասել Ալան Հալս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռասել Ալան Հալս
Russell Alan Hulse.jpg
Ծնվել էնոյեմբերի 28, 1950(1950-11-28)[1][2] (68 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, ֆիզիկոս և աստղաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան և University of Texas at Dallas?
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԳիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[3]
Ալմա մատերՄասաչուսեթսի համալսարան Ամհերստո, Քուփեր Յունիոն և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց
Գիտական ղեկավարՋոզեֆ Հուտոն Թայլոր
Պարգևներֆիզիկայի Նոբելյան մրցանակ[4][5] Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ և Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ
Russell Hulse Վիքիպահեստում

Ռասել Ալան Հալս (անգլ.՝ Russell Alan Hulse, նոյեմբերի 28, 1950(1950-11-28)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Փրինսթոնի համալսարանում։ 1993 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Մրցանակը շնորհվել է նրան, համատեղ Ջոզեֆ Թեյլորի հետ, «նոր տիպի պուլսարների հայտնաբերման համար, որոնք տվել են նոր հնարավորություններ գրավիտացիայի հետազոտության համար»:

Հայտնագործությունը Հալսը և Թեյլորը կատարել են 1974 թվականին, երբ դիտարկումներ էին կատարում Արեսիբո աստղասդիտարանի ռադիոաստղադիտակի վրա, հայտնաբերելով առաջին կրկնակի պուլսարը՝ PSR B1913+16: 1991 թվականին այս աստղերի զույգի ուղեծրի ուսումնասիրությունները թույլ տվեցին հաստատել Հարաբերականության ընդհանուր տեսությունը, ինչպես նաև հնարավորություն ընձեռնեցին հետազոտելու գրավիտացիոն ալիքները:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]