Քլաուս Ֆոն Քլիտցինգ
Քլաուս Ֆոն Քլիտցինգ (գերմ.՝ Klaus von Klitzing, հունիսի 28, 1943[1][2], Gmina Środa Wielkopolska, Środa Wielkopolska County, Greater Poland Voivodeship, Լեհաստան), գերմանացի ֆիզիկոս, աշխատել է Շտուտգարտի համալսարանում։ 1985 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Ստացել է մի շարք գիտական մրցանակներ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1962-ից 1969 թվականները սովորել է Բրաունշվեյգի տեխնիկական համալսարանում: 1969-ից 1980 թվականները աշխատել է Վյուրցբուրգի համալսարանում: 1972 թվականին պաշտպանել է «Թելուրի գալվանոմագնիսական առանձնահատկությունները ուժեղ մագնիսական դաշտերում» թեմայով դիսերտացիա և ստացել ֆիզիկայի դոկտորի կոչում: 1980-ից 1984 թվականները աշխատել է Մյունխենի տեխնիկական համալսարանում որպես ֆիզիկայի պրոֆեսոր: 1985 թվականից մինչ այժմ հանդիսանում է Մաքս Պլանկի ընկերության Մաքս Պլանկի անվան պինդ մարմինների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Շտուտգարտում:
ОՀետազոտությունների հիմնական ուղղություններն են խտացված նյութի ֆիզիկա, ցածրաչափ համակարգերի ֆիզիկա: 1979 թվականին Գրենոբլում կատարել է մի շարք փորձեր սիլիցիումե դաշտային տրանզիստորում Հոլի էֆեկտի հետազոտության համար: Այս փորձերի հետևանքում հայտնաբերեց ամբողջական Հոլի քվանտային էֆեկտը, որի համար էլ շնորհվել է Նոբելյան մրցանակը: Հետազոտությունների արդյունքները հրապարակվեցին «Physical Review Letters» ամսագրում 1980 թվականի ապրիլին:
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին ստորագրեց Նոբելյան մրցանակի դափնեկիրների կողմից նամակը Greenpeace-ին, Միացյալ ազգերի կազմակերպությանը և բոլոր երկրների կառավարություններին հորդորով դադարեցնել պայքարը գենետիկորեն մոդիֆիկացված մարմինների հետ[7][8][9]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #108061574 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ The Nobel Prize in Physics 1985 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Նամակը ստորագրած Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկը
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քլաուս Ֆոն Քլիտցինգ. «Квантованный эффект Холла». Нобелевская лекция, Успехи физических наук, том 150, выпуск 1, сентябрь 1986 (ռուս.)
- Նոբելյան կոմիտեի կայքում տեղեկություններ (անգլ.)
|
- Հունիսի 28 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լեհաստանում ծնվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով