Շտուտգարտի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շտուտգարտի համալսարան
Universität Stuttgart Logo.svg
Stuttgart - Keplerstraße 7.jpg
Տեսակհասարակական համալսարան և open-access publisher?[1]
Հիմնադրված է1829
ԱնդամակցությունTU9, Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Գերմանիայի հետազոտական ցանց[2], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[3], Deutscher Dialogmarketing Verband?[4], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[5], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[6], Եվրոպայի համալսարանների միություն[7] և Informationsdienst Wissenschaft?[8]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[1]
Կայքuni-stuttgart.de
Կոորդինատներ: 48°46′54.120000100003″ հս․ լ. 9°10′30.720000100001″ ավ. ե. / 48.78170000002777584° հս․. լ. 9.17520000002777891° ավ. ե. / 48.78170000002777584; 9.17520000002777891
Universität Stuttgart Վիքիպահեստում

Շտուտգարտի համալսարան (գերմ.՝ Universität Stuttgart), պետական համալսարան Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Շտուտգարտ քաղաքում, որը միջազգային ճանաչում ունի տեխնիկական (մասնավորապես՝ ավտոմոբիլային և աերոկոսմիկական) և բնական գիտությունների բնագավառում: Մտնում է կարևոր համալսարանական և գիտական միավորումների կազմի մեջ:

  • TU 9 - ինը խոշորագույն տեխնիկական համալսարանների միավորում Գերմանիայում,
  • TIME - եվրոպական ինժեներական դպրոցների և տեխնիկական համալսարանների ցանց,
  • EUA - եվրոպական համալսարանների միավորում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի, գիտության և արհեստների միավորված դպրոցը (գերմ.՝ Vereinigten Kunst-, Real- und Gewerbeschule) հիմնադրվել է 1829 թվականին Շտուտգարտում (2004 թվականին տոնվեց բուհի 175-ամյա հոբելյանը):

Տեխնիկական գիտության մշտապես աճող կարևորությամբ պայմանավորված 1876 թվականից կրում է բարձրագույն տեխնիկական դպրոցի կոչում (գերմ.՝ Technischen Hochschule): 1882 թվականից Վերներ ֆոն Սիմենսի հովանավորության շնորհիվ այստեղ սկսում են դասավանդել էլեկտրոտեխնիկա[9]: 1900 թվականին ուսումնական հաստատությունը իրավունք է ստանում հայցելու դոկտորական աստիճան տեխնիկական գիտությունների բնագավառում: Բնագիտության և գիտության մյուս ճյուղերի զուգահեռ զարգացումը 1967 թվականին հանգեցրեց համալսարանի վերափոխմանը դասականի:

Դիրքը կրթական հաստատությունների վարկանիշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտուտգարտի համալսարանը կայուն բարձր դիրք է զբաղեցնում տարբեր միջազգային կրթական հաստատությունների վարկանիշում, որոնցից են Համալսարանների համաշխարհային վարկանիշը Times Higher Education և աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշը, հիմնականում տեխնիկական և բնական գիտությունների ասպարեզում:

  • Քիմիա[10]
  • Ֆիզիկա[11]
  • Բնական գիտություններ և մաթեմատիկա[12]
  • Ինֆորմատիկա[13]

Կառուցվածքային ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականից տեխնիկական և բնագիտական ֆակուլտետները կենտրոնացվում են Վայհինգենի քաղաքային շրջանում: Ճարտարապետական, հումանիտար և տնտեսական գիտությունների ֆակուլտետները գտնվում են Շտուտգարտի կենտրոնում: Գործում են հետևյալ ֆակուլտետները[14]`

  • Ֆակուլտետ 1: Ճարտարապետության և քաղաքաշինության
  • Ֆակուլտետ 2: Շինարարական և ինժեներական գիտությունների
  • Ֆակուլտետ 3: Քիմիայի
  • Ֆակուլտետ 4: Էներգոտեխնոլոգիայի և բիոտեխնոլոգիայի
  • Ֆակուլտետ 5: Ինֆորմատիկայի, էլեկտրոտեխնիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների
  • Ֆակուլտետ 6: Աէրոկոսմիկական արդյունաբերության և գեոդեզիայի
  • Ֆակուլտետ 7: Մեքենաշինության և ավտոմոբիլաշինության
  • Ֆակուլտետ 8: Մաթեմատիկայի և ֆիզիկայի
  • Ֆակուլտետ 9: Փիլիսոփայության և պատմության
  • Ֆակուլտետ 10: Մենեջմենթի, տնտեսագիտության և սոցիալական գիտությունների

Այլ ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համալսարանական գրադարան - հիմնադրվել է 1829 թվականին, ինչպես և համալսարանը
  • Նյութերի փորձարկման և հետազոտության կենտրոն (գերմ.՝ Materialprüfungsanstalt, MPA) - հիմնադրվել է 1884 թվականին
  • Բարձրարտադրողական հաշվարկումների կենտրոն (գերմ.՝ Höchstleistungsrechenzentrum, HLRS) - գիտահետազոտական ինստիտուտ և գերհամակարգչային կլաստեր (երեքից մեկը Գերմանիայում):
  • Պֆաֆֆենվալդի համալսարանական աստղադիտարան - հիմնադրվել է 1934 թվականին:

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյունտեր Բենիշ - ճարտարապետ
  • Գունարս Բիրկերտս - ճարտարապետ
  • Մարտին Վինտերկորն - գլխավոր Volkswagen AG-ի գլխավոր գործադիր տնօրեն 2007-2015 թթ.
  • Օտտո Գյոլդեր - մաթեմատիկոս
  • Հանս Հելման - ֆիզիկոս
  • Գոտլիբ Դայմլեր - ավտոկոնստրուկտոր
  • Յունիբալդ Կամմ - ավտոկոնստրուկտոր
  • Ուլֆ Դիտրիխ Մերբոլդ - տիեզերագնաց
  • Աքիլես Պապապետրու - ֆիզիկոս
  • Ֆրանց Ռյոկլե - ճարտարապետ
  • Էռնստ Հեյնիկել - ավիակոնստրուկտոր
  • Գոտլոբ Հոնոլդ - ինժեներ
  • Հորստ Շտյորմեր - ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր
  • Ռիխարդ Շտրիբեկ - ինժեներ
  • Գերհարդ Էրտլ - քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր

Պրոֆեսորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոհանիս Արգիրիս - ինժեներական գործ դասավանդող դասախոս
  • Կարլ Վեյտբրեխտ - դասավանդել է գրականություն (1902-1904 թվականներին եղել է ռեկտոր)
  • Կուրտ Մագնուս - դասավանդել է մեխանիկա
  • Վիկտոր Մեյեր - դասավանդել է քիմիա
  • Ֆրայ Օտտո - դասավանդել է ճարտարապետություն
  • Հերման Հակեն - դասավանդել է տեսական ֆիզիկա
  • Վինֆրիդ Օտտո Շուման - դասավանդել է տեսական ֆիզիկա

Պատվավոր դոկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարլ Մայբախ - ավտոկոնստրուկտոր
  • Ռիխարդ Ռիմերշմիդ - ճարտարապետ
  • Ավգուստ-Վիլհելմ Շեեր - ձեռնարկատեր, կազմակերպությունների կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով մասնագետ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Festschrift zum 150-jährigen Bestehen der Universität Stuttgart. Hg. v. Johannes H. Voigt. DVA, Stuttgart 1979, ISBN 3-421-01937-1.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]