Էռնստ Վեռներ Սիմենս
Էռնստ Վեռներ Սիմենս (գերմ.՝ Werner von Siemens, դեկտեմբերի 13, 1816[2][3][4][…], Լենթե, Gehrden, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[1] - դեկտեմբերի 6, 1892[2][3][4][…], Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[1]), գերմանացի էլեկտրատեխնիկ և ձեռնարկատեր, Բեռլինի ԳԱ անդամ (1874 թ.)։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1882 թ.)։ Խոշոր էլեկտրատեխնիկական կոնցեռնների («Սիմենս և Դալսկե», «Սիմենս և Շուքերտ» և այլն) հիմնադիր և գլխավոր սեփականատեր։
Ավարտել է Բեռլինի հրետանային ինժեներական ուսումնարանը։ Առաջին աշխատանքները վերաբերում էին գալվանապլաստիկային, հեռագրությանը։ 1845 թվականին (եղբոր՝ Վիլհելմի հետ) հայտնագործել է շոգեշարժիչի իներցիոն կարգավորիչ։ Սիմենս հայտնագործել է նաև լարերը ռետինե մեկուսանյութով պատելու մեքենա, էլեկտրական մեքենայի համար առաջարկել է 27–աձև հատվածքի գլանային խարիսխ (1856 թ.), իրականացրել բազմաթիվ նյութերի դիէլեկտրիկ թափանցելիության չափումը (1859 թ.), ստեղծել դիմադրության սնդիկային փորձանմուշ (1860 թ.)։ 1867 թվականին հայտնագործել է ինքնագրգռմամբ էլեկտրամեքենայական գեներատոր, 1887 թվականին՝ սելենային լուսաչափ։ 1879 թվականին կառուցել է տրամվայի առաջին փորձնական գիծը (Բեռլինի արդյունաբերական ցուցահանդեսում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Deutsche Nationalbibliothek Record #118614088 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 >1 Mio. (Stand: 2025) // Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ Biographisches Lexikon der Münzmeister und Wardeine, Stempelschneider und Medailleure
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Վեռներ Սիմենս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 371)։ |
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1816 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 6 մահեր
- 1892 մահեր
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի գյուտարարներ
- Գերմանացի ձեռնարկատերեր
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Գերմանացի ճարտարագետներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Գերմանացի գործարարներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի ռազմական գործիչներ
- Անձինք նամականիշերի վրա
- Անավարտ հոդվածներ անձի մասին