Ֆրայ Օտտո
Ֆրայ Պաուլ Օտտո (գերմ.՝ Frei Paul Otto, մայիսի 31, 1925[1][2][3][…], Զիգմար, Amtshauptmannschaft Chemnitz, Kreishauptmannschaft Chemnitz, Սաքսոնիա, Վայմարյան Հանրապետություն - մարտի 9, 2015[2][3][4][…], Լեոնբերգ, Բյոբլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[5]), գերմանացի ճարտարապետ: Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր նախագծերում պարուսինե և մեմբրանային կոնստրուկցիաների կիրառմամբ: Արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի (2015):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1925 թվականի մայիսի 31-ին Զիգմար քաղաքում ճարտարապետի ընտանիքում[6]: 1931-1943 թվականներին որմնադրություն է սովորել Բեռլինի Ցելենդորֆ շրջանի դպրոցում[7]: Մինչև լյուֆտվաֆե զորակոչվելը ճարտարապետություն է ուսումնասիրել Բեռլինում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կռվել է որպես ռմբակոծիչի օդաչու: Գերի է ընկել` իր անազատությունն անցկացնելով ֆրանսիական ռազմագերիների ճամբարում: Այդ ճամբարի կառուցման ընթացքում Օտտոյին հաջողվել է դրսևորվել որպես ինժեներ` առաջարկելով թեթև կառուցվածքով մի քանի շինությունների նախագծեր, որոնք իրականացվել են:
Գերությունից ազատվելուց հետո Ֆրայ Օտտոն ընդունվել է Բեռլինի տեխնիկական համալսարան, որն ավարտել է 1950 թվականին ճարտարապետի վկայականով: Որոշ ժամանակ վերապատրաստվել է ԱՄՆ-ում, որտեղ հանդիպել է այնպիսի ճարտարապետների, ինչպիսիք են Էրիխ Մենդելսոնը, Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն, Ռիխարդ Նոյտրան և Ֆրենկ Լլոյդ Ռայթը:
Իր ճարտարապետական գործունեությունը Օտտոն սկսել է Գերմանիայում 1952 թվականին` Ցելենդորֆում հիմնելով ճարտարապետական սեփական գրասենյակ: 1954 թվականին նա ստացել է դոկտորական աստիճան կախովի (ձգվող) կոնստրուկցիաների համար:
1964 թվականին Օտտոն Շտուտգարտի համալսարանում հիմնել է Թեթև կոնստրուկցիաների ինստիտուտը` որպես պրոֆեսոր գլխավորելով այն մինչև թոշակի անցնելը: Լինելով թոշակառու` նա շարունակել է ճարտարապետական, ինժեներական ակտիվ գործունեությունը:
Մահացել է 2015 թվականի մարտի 9-ին:
Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1967 թվական - Առևտրի համաշխարհային ցուցահանդեսում (Մոնրեալ, 1967) Արևմտյան Գերմանիայի տաղավար
- 1972 թվական - Մյունխենի օլիմպիական մարզադաշտի տանիք
- 1985 թվական - Tuwaiq Palace շենք (Սաուդյան Արաբիա)
- 200 թվական - Առևտրի համաշխարհային ցուցահանդեսում (Հաննովեր, 2000) Ճապոնիայի տաղավար
Որոշ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980 և 1998 թվականներ - Աղա խանի մրցանակ ճարտարապետության բնագավառում
- 1990 թվական - Հոնդա մրցանակ
- 1996 թվական - Վոլֆի մրցանակ ճարտարապետության բնագավառում
- 2005 թվական - Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի (RIBA) ոսկե մեդալ
- 2006 թվական - Ճարտարապետության կայսերական մրցանակ
- 2015 - Պրիցկերի ճարտարապետական մրցանակ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Frei Otto
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118590812 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Ярмоленко А. Д. Архитектура висячих покрытий Фрая Отто // Общество. Среда. Развитие (Terra Humana) : Журна. — Կաղապար:Спб.: «Центр научно-информационных технологий «Астерион», 2009. — В. 3. — С. 73—80. — ISSN 1997-5996.
- ↑ Фрай Отто.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրայ Օտտո կատեգորիայում։ |
|