Հոլի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլի Էֆեկտ, մագնիսական դաշտում գտնվող հոսանքակիր հաղորդիչում կամ կիսահաղորդիչում լայնական էլեկտրական դաշտի առաջացումը։ Լայնական գալվանամագնիսական երևույթներից․ հայտնաբերել է ամերիկացի ֆիզիկոս Էդվին Հոլը 1879 թվականին։ Իզոտրոպ հաղորդչի կամ կիսահաղորդչի համար էլեկտրական դաշտի լարվածությունը՝ , որտեղ -ը մագնիսական դաշտի լարվածությունն է, -ն՝ հոսանքի խտությունը, իսկ -ը՝ Հոլի հաստատունը։ Հոլի Էֆեկտ-ը պայմանավորված է մագնիսական դաշտում շարժվող լիցքավորված մասնիկի վրա ազդող Լորենցի ուժով։ Վերջինիս առկայությամբ լիցքերը շեղվում են իրենց շարժման հետագծից։ Հաղորդչի հանդիպակաց կողմնային նիստերի վրա լիցքերի կուտակումը շարունակվում է այնքան, մինչև որ ծագած εΥ լայնական էլեկտրական դաշտը հավասարակշռում է մագնիսական ուժը։ -ի արժեքը ընդհանուր դեպքում կախված է լիցքակիրների խտությունից, դրանց ցրման մեխանիզմից, իսկ նշանը՝ հաղորդականության տեսակից (օրինակ, կիսահաղորդչի էլեկտրոնային հաղորդականության դեպքում <O, իսկ խոռոչային հաղորդականության դեպքում >O)։ Հոլի Էֆեկտի փորձնական ուսումնասիրությունը կարևոր տեղեկություններ է տալիս պինդ մարմինների և հատկապես կիսահաղորդիչների պարամետրերի մասին։ Այսպես, -ի նշանով որոշվում է լիցքի նշանը, իսկ մեծությամբ՝ լիցքակիրների խտությունը։ Իմանալով հաղորդչի էլեկտրահաղորդականությունը և -ը, կարելի է որոշել լիցքակիրների շարժունությունը։ ջերմաստիճանային կախման փորձնական կորերի իմանալը հնարավորություն է ընձեռում որոշել կիսահաղորդչի արգելված գոտու մեծությունը սեփական հաղորդականության տիրույթում, ինչպես նաե խառնուրդային ատոմների ակտիվացման էներգիան՝ խառնուրդային հաղորդականության տիրույթում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 511 CC BY-SA icon 80x15.png