Բաքվի պետական համալսարան
Արտաքին տեսք
Բաքվի պետական համալսարան ադրբ.՝ Bakı Dövlət Universiteti | |
|---|---|
| Տեսակ | համալսարան |
| Հիմնադրված է | 1919 |
| Ռեկտոր | Elchin Babayev? |
| Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն և Unica Network? |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բաքու |
| Կայք | bsu.edu.az |
Բաքվի պետական համալսարան, Ադրբեջան | |
Բաքվի պետական համալսարան (ադրբ.՝ Bakı Dövlət Universiteti), բարձրագույն ուսումնական հաստատություն, Կիրովի անվան համարվում է Ադրբեջանական Հանրապետության մայր բուհը։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1919 թվականին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Կոչվել է Բաքվի, 1924 թվականից՝ Ադրբեջանի, իսկ 1934 թվականից՝ Ադրբեջանի Սերգեյ Կիրովի անվան համալսարան։
Ունի ցերեկային, երեկոյան և հեռակա բաժիններ՝ ֆիզիկայի, մեխանիկա-մաթեմատիկական, քիմիական, կենսաբանական, երկրաբանա–աշխարհագրական, պատմության, բանասիրական, իրավաբանական, արևելագիտության, գրադարանային, ժուրնալիստիկայի ֆակուլտետներով (1970), բուհերի դասախոսների կատարելագործման ֆակուլտետ և ասպիրանտուրա։
Դասավանդումը՝ ադրբեջաներեն և ռուսերեն։ 1955 թվականից հրատարակում է «Գիտական տեղեկագիր»։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքվի պետական համալսարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 78)։ |
