Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան
ադրբ.՝ Azərbaycan İnşaat Mühəndisləri Universiteti, բելառուս․՝ Азербайджанскі інжынерна-будаўнічы інстытут, ադրբ.՝ Azərbaycan İnşaat və Memarlıq İnstitutu և ադրբ.՝ Azərbaycan İnşaat Mühəndisləri İnstitutu
Տեսակհամալսարան և architecture school?
Միջազգային անվանումAzerbaijan University of Architecture and Construction
Հիմնադրված է1930 և 1975
ՆախագահԳյուլչոհրա Մամեդովա
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԲաքու
ՀասցեԱյնա Սուլթանովա 5, Բաքու, Ադրբեջան
Կայքazmiu.edu.az

Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան (ադրբ.՝ Azərbaycan Memarlıq və İnşaat Universiteti), բարձրագույն ուսումնական հաստատություն Բաքվում։ Գործում է Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարության ներքո[1]։

Ստեղծվել է 1951 թվականին՝ Ադրբեջանի Տեխնիկական համալսարանի ճարտարապետաշինարարական և ճարտարագիտաշինական ֆակուլտետների հիմքի վրա։ Մինչև 2000 թվականը՝ Ադրբեջանի Շինարարական ինժեներների համալսարան, 2000 թվականից՝ Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին գործել է Ադրբեջանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կազմի մեջ։ 1975 թվականին Ադրբեջանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվել է Ադրբեջանի Շինարարական ինժեներների ինստիտուտ։ Ինստիտուտը համալսարանի կարգավիճակ է ստացել 1992 թվականին։ 2000 թվականի հունիսի 13-ին Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Հեյդար Ալիևի հրամանագրով այս համալսարանը վերանվանվել է Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան։

Ունի ճարտարապետության, քաղաքացիական շինարարության, շինինարարության տեխնոլոգիայի, տրանսպորտային շինարարության, դիզայն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրության, ջրային համակարգերի շինարարության և շահագործումի, տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարության, կառավարումի և դրանց շահագործումի և այլ ֆակուլտետներ, ասպիրանտուրա, ատենախոսության պաշտպանության 2 մասնագիտական խորհուրդներ, հեռակա ուսուցման բաժին, գրադարան, հրատարակչություն, 5 կորպուսներ[3]։

Համալսարանը համագործակցում է արտերկրի շուրջ 100 գիտաճյուղական հաստատությունների հետ։ Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանում սովորում է շուրջ 8,5 հազար ուսանող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]