Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան
ադրբ.՝ Azərbaycan Dövlət Pedaqoji İnstitutu և ադրբ.՝ Azərbaycan Dövlət Pedaqoji Universiteti
Building of the Azerbaijan State Pedagogical University.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված էօգոստոսի 26, 1921
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
ՏեղագրությունԲաքու
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքadpu.edu.az
##Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (Ադրբեջան)
Red pog.png
Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան, Ադրբեջան
Commons-logo.svg Azerbaijan State Pedagogical University Վիքիպահեստում

Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (ադրբ.՝ Azərbaycan Dövlət Pedaqoji Universiteti), պետական ուսումնական մանկավարժական հաստատություն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է 1921 թվականին։ 1972 թվականին արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի։ Գործունեության ընթացքում հաստատությունն ունեցել է բարձրագույն կրթության ավելի քան հարյուր հազար մանկավարժ շրջանավարտներ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի շենքը (աջից) 1916 թվականին: Ձախ կողմում 1938 թվականին ավերված կաթոլիկ եկեղեցին է

Համալսարանն ունի 10 ամբիոն`

  • Բանասիրության
  • Մաթեմատիկայի
  • Ֆիզիկայի
  • Աշխարհագրության
  • Պատմության
  • Արվեստի և գրաֆիկական մշակույթի
  • Մանկավարժական
  • Տեխնիկական առարկաների և աշխատանքի
  • Քիմիայի և կենսաբանության
  • Նախադպրոցական մանկավարժության

Ուսուցումն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով`

  • Ադրբեջաներեն լեզու և գրականություն
  • Պատմություն
  • Մաթեմատիկա
  • Քիմիա
  • Կենսաբանություն
  • Ֆիզիկա
  • Աշխարհագրություն
  • Մասնագիտական կրթություն
  • Երաժշտական կրթություն
  • Դեֆեկտոլոգիա
  • Նախնական ռազմական և ֆիզիկական դաստիարակություն
  • Մանկավարժություն և տարրական կրթության մեթոդիկա
  • Հոգեբանություն և նախադպրոցական կրթություն

Համալսարանի 55 ստորաբաժանումներում աշխատում են 330 մանկավարժներ, այդ թվում, 59 գիտությունների դոկտորներ, 329 գիտությունների թեկնածուներ և դոցենտներ, տարբեր ակադեմիաների 4 իսկական անդամներ։ Համալսարանն ունի գրադարան և ընթերցասրահներ։ Գրադարանի ֆոնդը կազմում է ավելի քան 700 հազար նմուշ։ Համալսարանն ունի համակարգչային սենյակ, անվանված լաբորատորիա, կենդանաբանական թանգարան, բուժկետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]