Սերգեյ Կիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կիրով
Сергей Киров
Sergei Kirov.jpg
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ծննդյան օր մարտի 271886
Ծննդավայր Ռուսաստան Ուրժում, Վյատկայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1 դեկտեմբերի 1934(1934-12-01) (տարիքը 48)
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
 
Պարգևներ

Լենինի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան

Սերգեյ Միրոնովիչ Կիրով (ռուս.՝ Сергей Миронович Киров, ի ծնե՝ Կոստրիկով [Костриков], մարտի 27 1886 - դեկտեմբերի 1, 1934), կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1904 թվականից։ Ավարտել է Կազանի մեխանիկ ական֊տեխնիկայի ուսումնարանը (1904 թվական)։ 1905 թվականին ընտրվել է ՌՄԴԲԿ Տոմսկի կոմիտեի անդամ։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին տեղափոխվել է Իրկուտսկ, վերականգնել տեղի կուսակցական կազմակերպությունը։ Խուսափելով հետապնդումներից, 1909 թվականի մայիսին անցել է Վլադիկավկազ, ղեկավարել տեղի բոլշևիկյան կազմակերպությունը, աշխատել «Թերեք» («TepeK») թերթում, ուր տպագրել է մի շարք հոդվածներ «Ս. Կիրով» ստորագրությամբ։ 1917 թվականից գլխավորել է Հյուսիսային Կովկասի բոլշևիկյան քաղաքացիական աշխատանքը, կազմակերպել խորհրդային իշխանության համար Թերեքի աշխատավորների շարժումը։ 1919 թվականի փետրվարին նշանակվել է Աստրախանի երկրամասի ժամանակավոր ՌՀԿ նախագահ, նույն թվականի մայիս-հուլիսին ՝ 11-րդ բանակի, Կարմիր բանակի Հարավային խմբավորման ՌՀԽ-ների անդամ։ Սերգո Օրջոնիկիձեի հետ ղեկավարել է 11-րդ բանակի հարձակումը Հյուսիսային Կովկասում։ 1920 թվականին նշանակվել է ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ մենշևիկյան Վրաստանում, այս շրջանում Կիրովը զգալի օգնություն է ցույց տվել Վրաստանի և Հայաստանի աշխատավորությանը՝ մենշևիկների և դաշնակների դեմ բոլշևիկյան պայքարում։

1920 թվականին ընտրվել է ՌԿ(բ)կ ԿԿ կովկասյան բյուրոյի անդամ, 1921 թվականին ՝ ՌԿ (բ) կ ԿԿ անդամության թեկնածու, 1923 թվականին ՝ անդամ։

1921-1926 թվականներին եղել է Ադրբեջանի կոմկուսի ԿԿ քարտուղար։ Եղել է նաև Անդրֆեդերացիայի հիմնադիրներից և ղեկավարներից։ 1926 թվականի փետրվարից՝ ՀԱՄԿ(բ)Կ Լենինգրադի նահանգկոմի և ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ Հյուսիս-արևմտյան բյուրոյի առաջին քարտուղար, ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։

Բազմաթիվ առիթներով դեմ է արտահայտվել տրոցկիստական-զինովևական և այլ օպոզիցիոն խմբերին։ 1930 թվականից ՝ ԱՄԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1934 թվականից՝ ԱՄԿ(բ)Կ ԿԿ քարտուղար և կազմբյուրոյի անդամ, ԽՍՀՄ ԿԴԿ նախագահության անդամ։

Սպանվել է Սմոլնիում՝ 1934 թվականին՝ ենթադրաբար Ստալինի գաղտնի կարգադրությամբ։ Հետմահու պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 461 CC-BY-SA-icon-80x15.png