Լևոն Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Միրզոյան
հայ․՝ Լևոն Եսայիի Միրզոյան
Levon Mirzoyan.jpg
Ծնվել է դեկտեմբերի 11, 1897(1897-12-11)
Ծննդավայր Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է փետրվարի 26, 1939(1939-02-26) (41 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
Անդամություն ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե

Լևոն Եսայիի Միրզոյան (նոյեմբեր 1896 - Գնդակահարվածփետրվարի 26 1939), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։

Ծնվել է Լեռնային Ղարաբաղում գյուղացու ընտանիքում, 1917 ընդունվել է բոլշևիկյան կուսակցություն (РСДРП(б))։ 1919 թվականից անցել է ակտիվ կուսակցական աշխատանքի։ 1926 - 1929 թվականներին Ադրբեջանական ՍՍՀ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։ 1929 - 1933 թվականներին Պերմի շրջկոմի կուսակցական քարտուղար, հետո Ուրալի մարզկոմի 2-րդ քարտուղար։ 1933 թվականից մինչև 1937 թվական Ղազախստանի կոմկուսի առաջին քարտուղար։ ԽՍՀՄ կենտգործկոմի անդամ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով[1]:

1938 թվականին Միրզոյանը նամակ է ուղարկում Ստալինին և Մոլոտովին, որով բողոքում է կորեացիներին 1936 թվականին Պրիմորիեյից Ղազախստան տեղափոխելու դեմ, քանի որ հյուսիսային շրջաններում նրանք չէին կարող զբաղվել բրնձի մշակումով։ Միրզոյանը նաև Ստալինին իր բացասական վերաբերմունքն էր հայտնել ԷնԿաՎեԴե-ի (НКВД) գործելակերպի վերաբերյալ։ 1938 թվականին Միրզոյանին ձերբակալում են, բանտարկում Լեֆորտովո բանտում։ Գնդակահարում են 1939 թվականի փետրվարի 26-ին։ Արդարացվել է 1958 թվականին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միրզոյան - Թարազ քաղաքի անվանումը 1936-1938 թվականներին։
  • Միրզոյանի շրջան (1933-1936), Ակտյուբինսկի մարզի Ստեպնոյ շրջանի անունը։
  • Միրզոյանի շրջան (1936-1938), Ժամբիլի մարզի Ժամբիլի շրջանի անունը։
  • Աստանայի փողոցներից մեկի անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]