Jump to content

Լազար Կագանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազար Կագանովիչ
Лазарь Каганович
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ
մարտի 5, 1953 - հունիսի 29, 1957
Նախորդող Լավրենտի Բերիա
Հաջորդող Անաստաս Միկոյան
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ
Դրոշ
Դրոշ
Ուկրաինայի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության առաջին քարտուղար
մարտի 3, – դեկտեմբերի 26, 1947
 - ապրիլի 7, 1925 – հուլիսի 14, 1928
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
(1911-1918)
Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն
(1918-1961)
Մասնագիտություն՝ պետական գործիչ, հեղափոխական և քաղաքական գործիչ
Ազգություն Ուկրաինայի հրեա
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր 1893 նոյեմբերի 22
Ծննդավայր Ռուսաստան Կագանի, Կիևի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 25 հուլիսի 1991(1991-07-25) (տարիքը 97)
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
 
Ինքնագիր
 
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

Լազար Մոիսեևիչ Կագանովիչ (ռուս.՝ Лазарь Моисеевич Каганович, նոյեմբերի 10 (22), 1893[1], Կաբանի, Ռադոմիսլի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 25, 1991(1991-07-25)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), բոլշևիկ հեղափոխական, այնուհետև՝ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Իոսիֆ Ստալինի մտերիմներից[4]։ Եղել է Ստալինի իշխանության գալու հիմնական օժանդակողներից մեկը, ինչպես նաև հայտնի է ստալինյան ռեժիմի ենթադրյալ հակառակորդների հանդեպ իրականացրած դաժան ռեպրեսիվ գործողություններով։

1911 թվականին ընդգրվել է բոլշևիկների շարքերում։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպմանն ու իրականացմանը։ 1922 թվականին Ստալինի կողմից նշանակվել է կոմկուսի կազմակերպչական աշխատանքների ղեկավար։ 1924-ին դարձել է ԽՄԿԿ ԿԿ լիիրավ անդամ, 1925-ին՝ Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղար, 1930 թվականից՝ Քաղբյուրոյի անդամ։ Որպես ՈւԿԿ ԿԿ առաջին քարտուղար, վարել է այսպես կոչված՝ «բուրժուական նացիոնալիզմի դեմ պայքար», ինչը ենթադրում էր, որ հենց ինքն էր գնահատում ու որոշում «ուկրաինական նացիոնալիզմի» որակը, չափանիշները, դրսևորումները[4]։

1930-ականների բռնաճնշումների («Մեծ զտում») ժամանակ անձամբ ստորագրել է ավելի քան 180 անվանական ցուցակ, որոնք տասնյակ հազարավոր քաղաքացիների գնդակահարության պատճառ դարձան։ Ղեկավարել է նաև ԽՍՀՄ-ում գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացման շարժումը՝ մասնակցել կոլեկտիվացման քաղաքականության կազմակերպման, պլանավորման և վերահսկման գործընթացներին, որոնք 1932–33 թվականներին երկրում հանգեցրին զանգվածային արհեստական սովի բռնկմանը (մասնավորապես՝ Հոլոդոմորը Ուկրաինայում)։ 1930-ականների կեսերից աշխատել է որպես երկաթուղագծերի, ծանր արդյունաբերության և նավթարդյունաբերության ժողովրդական կոմիսար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1941-1945) ընթացքում եղել է Հյուսիսկովկասյան և Անդրկովկասյան ճակատների կոմիսար։ Ստալինի մահից հետո (1953) Կագանովիչն արագորեն կորցնում էր ազդեցությունը։ 1957 թվականին Նիկիտա Խրուշչովի դեմ հեղաշրջման անհաջող փորձից հետո Կագանովիչը հայտարարվեց «Մոլոտով–Մալենկով-Կագանովիչ հակակուսակցական խմբակի» անդամ[4], հեռացվեց Նախագահության ու կենտկոմի շարքերից և ուղարկվեց հարկադրված թոշակի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 «Կագանովիչ Լազար Մոիսեյի». armeniatotalitaris.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազար Կագանովիչ» հոդվածին։