ԽՍՀՄ ՆԳԺԿ հրաման № 00447

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՆԳԺԿ № 00447 հրամանի էջը

ՆԳԺԿ (ՆԿՎԴ) № 00447 հրաման (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի № 00447 հրաման «Նախկին կուլակներին, հանցագործներին և հակախորհրդային տարրերին ռեպրեսիայի ենթարկման մասին»), 1937 թվականի հուլիսի 30-ին Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից արձակված խիստ գաղտնի հրաման։ Սույն հրամանի հիման վրա 1937 թվականի օգոստոսից 1938 թվականի նոյեմբերը 390 հազար մարդ է զոհվել, 380 հազար մարդ ուղարկվել է Գուլագ[1]։ Այս կերպ ի սկզբանե բռնաճնշումների ենթարկվեց 268,95 հազար մարդ, որոնցից 75,95 հազարը գնդակահարվեց։ Այս հարամանով կատարվեց խոշոր մասսայական Մեծ տեռորը։

Հրամանը ճանապարհ հարթեց մասսայական բռնաճնշումների համար, այն առաջին անգամ հրապարակվել է 1992 թվականի հունիսի 4-ին «Աշխատանք» թերթում[2]։ Ի տարբերություն խորհրդային վերնախավի դեմ ուղղված ցուցադրական գործընթացների № 00447 հրամանը կիրառվում էր շարքային քաղաքացիների վրա, որոնց թվում էին՝ գյուղացիներ, աշխատավորներ, հակախորհրդային տարրեր, հանցագործներ և նախկին ընդդիմադիր կուսակցությունների անդամներ։ Դատավճիռները կայացնում էր ՆԳԺԿ հատուկ եռյակը։

Դրությունը Սովետական միությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տնտեսական քաղաքականությունից (ՆԷՊ) հետո (1927) Սովտական Միությունում ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց վրա գործադրվում է վարչական ճնշում և կիրառվում է հետապնդում ուժային կառույցների կողմից[3]։ Հարկադրված կոլեկտիվացումը (1928-ից) և կուլակաթափությունը (1929-ից) բողոքի ալիք բարձրացրին, սկսվեցին անկարգությունների և աբստամբություն[4][5]։ Գյուղերում ինդուստրացիայի արագ փոփոխությունները բերեցին բնակչության միգրացիայի։ 1926-1939 թվականների միջակայքում ավելի քան 23 միլիոն մարդ գյուղերից տեղափոխվեց քաղաք[6], ինչը սրեց պարենի մատակարարման առանց այն էլ բարդ իրավիճակը, նաև նպաստեց հանցագործությունների աճին։

Ի պատասխան այդ փոփոխությոններին ուղղված հասարակական վրդոհմունքին երկրում մտցվեցին ներքին անձնագրեր[7]։ Անցանկալի «էլեմենտները» քաղաքներից վտարվեցին և ուղարկվեցին այսպես կոչված աշխատանքային կամհատուկ ավաններ։ Սակայն ըստ հետապնդման միջոցներով զինված ներքին գործերի մարմինների տեղահանված կուլակների մեկ երրորդը (600 հազարից մինչև 700 հազար մարդ) ավաններից փախել են[3]։ Նախկին կուլակների փախուստները և միգրացիան վտանգի տակ դրեցին կուլակաթափության դեմ սկսված «Հաջողություն» արշավը, այդ պատճառով էլ այն գրավեց Իոսիֆ Ստալինի ուշադրությունը[8]։ Նիկոլայ Եժովի կարծիքով (ով 1936-ի աշնանը գլխավորում էր ՆԳԺԿ-ն) կուլակների միացյալ նենգ և քայքայիչ խումբը լուրջ վտանգ էր ներկայացնում Սովետական Միության համար[9]։

1937 թվականի դեկտեմբերին Ստալինի հրամանով ԽՍՀՄ Գերագույն խորհուրդում եղավ համընդհանուր գաղտնի քվեարկություն, որն անհանգստացրեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Նրանց առաջին հերթին թվում էր, որ եկեղեցականները և «կուլակները» կարող են միավորվել այլ «թշնամիների» հետ և գործել իրենց դեմ։ Կուսակցական էլիտան վախենում էր, որ իշխանական բալանսը կարող է թեքվել բոլշևիկների կողմը[6][7][10]։

Արտաքին քաղաքական գործոնները և այլատյացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին հասարակաքաղաքական գործոններին ավելացան նաև արտաքին գործոններ[11]։ Սովետական ղեկավարությունը խուսափում էր ագրեսիվ տրամադրված երկրներից, առաջին հերթին Գերմանիայից, Լեհաստանից, Ճապոնիայից։ ԽՍՀՄ քարոզչությունը բերեց նրան, որ ժողովուրդը սկսեց ամեն տեղ տեսնել՝ թշնամիներ, լրտեսներ, դավադիրներ, դիվերսանտներ, վնասարարներ, ովքեր երկիրը թուլացնում էին ներսից[12] և այս ամենն էլ իր հերթին անհանգստացրեց իշխանություններին, որ արտաքին ագրեսիայի դեպքում ժողովուրդը կարող է աբստամբություն բարձրացնել։ Մասսայական աբստամբությանը կարող էին մասնակցել հարյուր հազարավոր մարդիք՝ սոցիալապես վտանգավորները, հանցագործները, ԽՍՀՄ-ից արտաքսվածները, հավատացյալները և այլն։ Այս վտանգը չեզոքացնելու նպատակով կազմակերպվեցին մի քանի ցուցադրական երևույթներ, որի ընթացքում տնտեսության և առօրյա կյանքի մի քանի «մեղավորներ» պաժվեցին։ Միջոցներ ձեռնարկվեցին հակասովետական «Հինգերորդ շարասյան» ստեղծումը կանխելու համար[7]։

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի հուլիսի 3-ի Ստալինի նամակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի հուլիսի 3-ին Ստալինը ՆԳԺԿ ղեկավար Եժովին հեռագիր ուղարկեց, որով համապետական արշավ էր սկսվում ընդդեմ կուլակաթափ եղած անձանց և «հանցագործների»[13], իսկ տեղի իշխանություններից պահանջվում էր հնգօրյա ժամկետում պատրաստվել այդ իրադարձություններին[6]՝

  • Կախված սպառնալիքի աստիճանից բաժանել նպատակային երկու խումբ և գրանցել տեղական մարմիններում։ Առաջին աստիճանում էին գտնվում «ավելի թշնամաբար» տրամադրվածները, ովքեր պետք է գնդակահարվեին։ Երկրորդ աստիճանում անհրաժեշտ էր նշել «ավելի քիչ ակտիվ, բայց թշնամաբար տրամադրված» մարդկանց, նրանք պետք է տեղահանվեին։
  • Նշված անձանց դատավարության համար անհրաժեշտ էր ստեղծել առանձին դատարաններ, որի կազմի մեջ որպես կանոն մտնում էին այսպես կոչված եռյակի անդամները՝ ՆԳԺԿ ներկայացուցիչը, շրջանային կուսակցական առաջնորդը և դատախազը։
  • Այս ամենը պետք է սահմանված ժամկետում զեկուցվեր Մոսկվա, ինչպես անձանց երկու աստիճանների քանակի հաշվառումը, այնպես էլ եռյակների անհատական կազմը։

1930 թվականի հունվարի 1-ին Հենրիխ Յագոդան՝ ՆԳԺԿ ղեկավարի պաշտոնում Եժովին նախորդողը արձակեց ՄՊՔՎ № 44/21 հրամանը, որի համաձայն կուլակները բաժանվում էին երեք խմբի և ըստ դրա սահմանվում էր նրանց պատիժը, առաջին խմբի կուլակները, եթե նրանք ճանաճվել են դիմադրության մասնակից դատապարտվում էին գնդակահարության։ Դատավորների դերում այս անգամ ևս եռյակներն էին[3]։

Հետադարձ կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի հուլիսին ՆԳԺԿ աշխատակիցները անհրաժեշտ տեղեկությունները ուղարկեցին Մոսկվա, սակայն կարճ ժամանակի հետևանքով սրանք միյան նախնական տվյալներ էին։ Հենց նույն ամսվա ընթացքում շրջաններում կատարվեց հետապնդվողների քանակի ճշտումներ, հատկապես նկատելի էր քանակի ավելացման միտումը։ Գնդակահարության և արտաքսման ամենաշատ թեկնածուները ներկայացրեց ՍՄԿԿ Մոսկվայի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը։ Հուլիսի 10-ի դրությամբ հաշվվել էր 41 305 «հանցագործներ և կուլակներ», նրանցից 8 500-ին առաջարկվում էր գնդակահարել (առաջին աստիճան), 32 805-ին տեղահանել (երկրորդ աստիճան)[14][15]։

Մոսկովյան գրություններում առաջարկվում էր նաև ընդլայնել հետապնդվողների թիվը։ Համապատասխան առաջարկությունները վերաբերվում էին բանտարկյալներինն, մասնագիտական ու աշխատանքային բնակիչներին, «վնասարարներին», սադրիչներին, փախստականներին և նրանց համախողներին։ Նաև պահանջում էին հետապնդում սկսել հոգևորականների դեմ։ Քաղբյուրոն բավարարեց տեղական իշխանությունների խնդրանքը[14]։

Նախապատրաստական կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 13-ին[14] ՆԳԺԿ ղեկավարը ՆԳԺԿ շրջանային վարչությունների ղեկավարներին հրաման տվեց ներկայանալ Մոսկվայում կայանալիք կոնֆերանսին։ Կոնֆերանսը կայացավ հուլիսի 16-ին, այն նվիրված էր հետագա հետագա գործողությունների կորդնացմանը[16]։ Երկրորդ կոնֆերանսի սղագրություններն ու արձանագրությունները հայտնի չեն։

Շրջանային մակարդակում կոնֆերանսները շարունակվեցին մինչև հուլիսի վերջը։ Այդպես և հուլիսի 25-ին Նովոսիբիրսկում կայացած խորհրդակցության ժամանակ[17] հրամայվեց պահպանել դատական գործընթացի խիստ գաղտնիությունը[7]։ Նաև խորհուրդ էր տրվում հարմար վայր գտնել գնդակահարությունների անցկացման և մարմինների թաղման համար[17]։ Նովոսիբիրսկում կայացած խորհրդակցության մասնակիցները առաջիկայում կայնալիք գործողությունները ողջունեցին «բարձր բացականչություններով»[7][18]։

Միխայիլ Ֆրինովսկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Ֆրինովսկի՝ 1930-ականների բռնաճնշումների հիմնական կազմակերպիչներից մեկը

ՆԳԺԿ № 00447 հրամանի պլանավորման, նախապատրաստման և իրականացման գործում մեծ դեր է ունեցել Եժովի տեղակալ Միխայիլ Ֆրինովսկին։ Նա քաղբյուրոյի անդամներին զեկուցում էր նախապատրաստական աշխատաներին արդյունքների մասին և նրանցից ստանում հետագա հրամանները։ 1937 թվականին Ստալինը նրան երեք անգամ ընդունել է իր աշխատասենյակում։ Ֆրինովսկին հրամանի նախագիծը հուլիսի 30-ին ներկայացրել է Եժովին, որն էլ այն ստորագրել է։ Այդ ժամանակ Ֆրինովսկին հրամանի 15 կամ 19 էջանոց պատճեն ուղարկում է ստալինյան գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Պոսկրյոբիշևին խնդրանքով, որ նա այն փողանցի քաղբյուրո։ Հուլիսի 31-ին հրամանը առանց փոփոխությունների հաստատվեց քաղբյուրոյի կողմից։ Հենց նույն օրը հրամանը ուղարկվեց հանրապետական, մարզային և շրջանային ՆԳԺԿ ղեկավարներին[17]։

Նախնական հրամաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ ՆԳԺԿ Պետական քաղաքական վարչություն № 44/21 նախկին կուլակների բռնաճնշումների հրամանը հադիսացավ ոչ միայն հրաման[8], այլ նաև նախատիպ երկու ավելի թույլ արշավների համար[19]՝

  1. Քաղբյուրոյի 1937 թվականի հունիսի 28-ի որոշումը կապված «Արևմտյան Սիբիրում բացահայտված հակահեղափոխական աբստամբ կազմակերպության անդամների թվում վտարված կուլակների առկայության» հետ, նախատեսում էր այստեղ ևս օգտագործել եռյակներին քանի որ սա համարվում էր կուլակության առանձին տեսակ։ Գորոծողությունն ուղղված էր Արևմտյան Սիբիրում Ռուսական համազինվորական միության անդամների և կողմնակիցների դեմ, որի ստեղծումը վերագրվում էր ճյուղավորված դիվերսիոն-ապստամբական խմբերին, ովքեր էլ իրենց հերթին աշխատում էին սպիտակ գենեռալների, կամ ճապոնական հետախուզության համար[20][21]։ Քաղբյուրոն հրամայեց բոլոր «աբստամբ կազմակերպությունների» անդամների դեպքում կիրառել բարձրագույն պատիժը և ստեղծել երկրամասային «եռյակ», որի մեջ ներառվեցին երկրամասային ՆԳԺԿ ղեկավարը, Արևմտյան Սիբիրի երկրամասային դատախազը և Արևմտյան Սիբիրի շրջկոմի առաջին քարտուղարը, որի նպատակն էր «աբստամբերի» արագ քննությունը։
  2. Հուլիսի 25-ին Նիկոլայ Եժովը ստորագրեց ՆԳԺԿ № 00439 գաղտնի հրամանը՝ «Գերմանական հպատակներին և ԽՍՀՄ-ի դեմ լրտեսության մեջ կասկածվողներին բռնաճշումների ենթարկելու մասին»։ Այս միջոցառումները ուղղված են եղել Նացիստական Գերմանիայի ենթադրյալ լրտեսների հայտնաբերմանը և վնասազերծմանը[22]։

Հրամանի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնաճնշումների ենթակա անձանց խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրամանի ներածական մասում Եժովը նշում է, որ բոլոր նրանք ովքեր համարվում են խորհրդային իշխանությունների թշնամի անպայման պետք է պատժվեն։

Պետական անվտանգության մարմինների առաջ խնդիր է դրվում՝ անխնա ոչնչացնել հակախորհրդային տարրերից կազմված բոլոր բանդաները, աշխատավոր ժողովրդին պաշտպանել հակահեղափոխական բանսարկուներից և վերջապես, մեկընդմիշտ վերջ դնել խորհրդային պետության հիմքերը քայքայող աշխատանքներին[23]

:

Բռնաճնշումների ենթակա անձիք էին՝

  • Նախկին կուլակները, ովքեր պատիժը կրելուց վերադարձել էին, կամ փախել էին ճամբարիներից ու աշխատանքային բնակավայրերից, կուլակաթափությունից թաքնվողները և հակասովետական գործունեությամբ զբաղվողները։
  • Նախկին կուլակներ և սոցիալապես վտանգավոր տարրեր, ովքեր հանդիսանում էին աբստամբական, ֆաշիստական և ահաբեկչական խմբավորումների անդամ։
  • Հակասովետական կուսակցությունների անդամենր, վտարանդիությունից վերադարձածները, բռնաճնշումներից թաքնվողները, կալանավայրերից փախած անձիք և հակասովետական գործունեություն ծավալողները։
  • Կազակական և սպիտակ գվարդիական կազմակերպությունների անդամները։
  • Նախկին կուլակները, ովքեր հակասովետական գործունեության պատճառով հայտնվել էին բանտերում, գուլագներում, աշխատանքային բնակավայրերում և նմանատիպ հաստատություններում։
  • Քրեական հանցագործները, նաև այն հացագործները, ովքեր պահվում են կալանքի տակ, սակայն նրանց անձնական գործերը դատական մարմիններում դեռ չի քննվել։
  • Այն հանցագործները, ովքեր գուլագներում ու աշխատանքային բնակավայրերում շարունակում էին կատարել հանցագործություններ։

Պատժաչափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եժովի կողմից արձակված հրամանում պատժաչափերը ըստ երկու խմբերի ի տարբերություն տարածաշրջանային ցուցակների նվազել էին։ Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ 59 հանրապետություններից, շրջաններից և մարզերից ներկայացրել էին 263 076 նախկին կուլակների և հանցագործների անուններ, նրանցից 85 511-ին առաջարկվում է գնդակահարել, իսկ մնացած 181 562-ին վտարել։ Նույն հրամանով նախատեսվում է 59,2 հազար մարդու պատժել առաջին կատեգորիայով, իսկ 174,5 մարդու երկրորդ։

Հրամանում նշվում է, որ սահմանաչափերը նշված են միայն մոտավորապես։ Միևնույն ժամանակ դրաանց ավելացումը թույլատրվում է միայն Եժովի համաձայնությամբ[24]։

1937 թվականի հուլիսի 3-ին Ստալինի գրության մեջ նախատեսվում էր արտաքսում դեպի աշխատանքային բնակավայրեր։ Նույն այդ հրամանում նախատեսվում էր նաև 8-10 տարի ազատազրկում[17]։

Բացի այդ հրամանը պարունակում էր բռնաճնշվածների ընտանիքներին վերաբերվող հրահանգներ[25]։

Եռյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրամանը հաստատեց 64 ԽՍՀՄ ՆԳԺԿ Հանրապետական, երկրամասային ու մարզային եռյակ։ «Կուլակային գործողության» ժամանակ եռյակները հանդիսացել են «մասսայական տեռորի ողնաշարը»[8][26]։

Նիստերը ղեկավարում էին ՆԳԺԿ ներկայացուցիչները, եռյակի որոշման նյութերը պատրաստում էին ՆԳԺԿ աշխատակիցները, ով միաժամանակ հանդիսանում էր եռյակի «զեկուցողը» և «քարտուղարը»։ Սա ցույց էր տալիս ՆԳԺԿ ներկայացուցիչների էական առավելությունը դատախազության և կուսակցության ներկայացուցիչների համեմատ[17]։

Երբեմն եռյակի անձնակազմը կարող էր ենթարկվել փոփոխությունների։ Դեռ № 00447 հրամանի կատարման սկզբում քաղբյուրոն ազատում էր անդամներին և նարնց փոխարինում այլ մարդկանցով։ Այդպես հուլիսի 23-28-ը Սարատովի, Օմսկի, Իվանովոյի շրջանների եռյակների կազմը ամբողջությամբ փոխվեց։ Մինչև օգոստոսի 20-ը քաղբյուրոն փոփոխություններ կատարեց ևս 17 եռյակների կազմի մեջ։ Նույնիսկ հրամանի կատարման ընթացքում փոփոխություններ կատարվեցին՝ նոյեմբերի 2-ին նշանակվեցին եռյակների 15 նոր անդամների, իսկ պաշտոնից ազատվածները իրենք դարձան բռնաճնշումների զոհ։ Եռյակների անդամների քանակը ընդհանուր թվով կազմում էր շուրջ 350 մարդ[17]։

Մոսկվայի ՆԳԺԿ և կուսակցական ղեկավարությունը ուներ եռյակների վրա ազդելու բոլոր լծակները (օրինակ՝ պատժաչափի ավելացման հաստատումը, եռյակների անդամների հաստատումը և այլն), ինչը թույլ էր տալիս արգավորել դրանց աշխատանքի ինտենսիվությունը[26]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննության անցկացման հիմնական դերը պատկանում էր հանրապետական, մարզային և շրջանային ՆԳԺԿ վարչությունների ղեկավարներին։ Նրանք հաստատել էին ձերբակալության ենթակա թեքնածուների ցուցակները (ընդ որում առանց դատախազի թույլտվության), ինչպես նաև եռյակների քննարկման համար կազմել և ուղարկել էին մեղադրական եզրակացություն (հաճախ մեկ էջից ոչ ավելի)[17]։

Քննությունն անց է կացվել «արագ և հեշտացված կարգով»[27], առանց տարրական իրավունքների պահպանման[17]։ Քննարկուները անցնում էին դռնփակև անբաստանյալի բացակայությամբ, չթողնելով նրան պաշտպանության ոչ մի հնարավորություն։ Եռյակների կայացրած որոշուները վերանայման ենթակա չէր, ուստի դատավճիռները կատարվում էին արագացված կարգով[26]։ Ի տարբերություն կուսակցական վերնախավի դեմ գործողությունների, այստեղ մեղադրյալներին ճանաչելու փաստը ոչ մի դեր չէր խաղում[28]։

Ժամկետներ և առաջնահերթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում էր, որ արշավը տարբեր շրջաններում կսկսվի տարբեր ժամանակահատվածներում։ Սկիզբը պլանավորվում էր 1937 թվականի օգոստոսի 5-ին, Կենտրոնական Ասիայի հանրապետություններում այն ծրագրվել էր սկսել օգոստոսի 10-ին, իսկ Արևելյան Սիբիրում, Կրասնոյարսկի երկրամասում և Հեռավոր Արևելքում այն սկսվելու էր օգոստոսի 15-ին։ Արշավը պետք է տևեր չորս ամիս[29]։

Պլանավորված էր սկզբից արշավ սկսել ընդդեմ առաջին կատեգորիայի հետապնդվողների։ Հրամանը նշում էր, որ երկրորդ կատեգորիայի հետապնդվողների դեմ արշավը սկսվելու էր միայն Եժովի հատուկ հրամանից հետո, եթե նույնիսկ տվյալ շրջանի ՆԳԺԿ-ն արդեն ավարտել է առաջին կատեգորիայի անձանց հետապնդումները[30]։ Նման կարգ սահմանվել է գործնական նկատառումներով՝ հուլիսին դեռ հայտնի չէր, թե որտեղ պետք է ուղարկվեցին երկրորդ կատեգորիայի տեղահանվածներին։ Որոշ շրջաններում եռյակները առաջին հերթին մահապատժի դատապարտեցին նրանց, ովքեր երկար ժամանակ գտնվում էին անազատության մեջ։ Այս կերպ տեղ էր ազատվում հետագա զոհեր համար։ Նաև հրամանի առանձին կետով եռյակներին թույլատրվում էր մահապատիժ կիրառել նրանց նկատմամբ, ում դեմ տևական ժամանակ ընթանում էր հետաքննություն[31]։

Գործողության ֆինանսավորումը և դատապարտյալների օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղբյուրոն Ժողովրդական կոմիսարների խորհուրդին հրամայել էր ՆԳԺԿ-ին մասսայական գործողությունների անցկացման համար ԽՍՀՄ Պահեստային ֆոնդից հատկացնել 75 մլն ռուբլի։ Դրանից 25 մլն-ն ուղղվեց երկրորդ կատեգորիայի անձանց երկաթուղով տեղափոխելուն, 10 մլն-ն հատկացվեց նոր ճամբարների կառուցման համար։ Դատապարտյալները պետք է ուղարկվեին արդեն գործող Գուլագներ, կամ շահագործվեին փայտաարդյունաբերության մեջ[17]։

Հրամանի կատարման ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողության անցկացման կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլովետսկյան հատուկ նշանակության ճամբար (1937-ից 1939 թթ)

№ 00447 հրամանով սահմանվեցին բռնաճնշումների չափերը։ ՆԳԺԿ ղեկավարության կողմից տրված հրահանգները 1937 թվականի օգոստոսի երկրորդ կեսին կոնկրետացվեցին[14]։ Օրինակ՝ Եժովի կողմից տրված № 409 հրամանը համակարգում էր պատժիչ գործողությունները գուլագներում և ուղղիչ ճամբարներում։ Այն նաև վերաբերվում էր հատուկ բանտերում պահվող «խորհրդային իշխանությունների խոշոր թշնամիների» մահապատիժներին։

Հրամանի կատարման վրա ազդել են ոչ միայն Մոսկվայից, այլ նաև ՈւԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ղեկավարԻսրայիլ Լեպլեվսկին իր հրամանով պահանջում էր, օրինակ ուժեղացնել աշխատանքը այն երկաթգծերի վրա, որտեղ հաճախ են տեղի ունենում դժբախտ պատահարներ, քանի որ այնդպիսի տեղերու նկատվել է վնասարարություն։

Օգոստոսի 15-ին տրվել է ՆԳԺԿ № 00486 հրամանը, որը նախատեսում էր 1936 թվականի օգոստոսի 1-ից բռնաճնշումներ սկսել «հայրենիքի դավաճանների, լրտեսական կազմակերպությունների անդամների և այն դատապարտյալների, ովքեր ռազմական հանձնաժողովի և արտակարգ ատյանի կողմից ճանաչվել են առաջին և երկրորդ կատեգորիայի անձիք», հրամանը նաև վերաբերում էր «լրտեսների ու դիվերսանտների, հայրենիքի դավաճանների կանանց ձերբակալության» կարգին։ Այստեղ գործում էր հետապնդվողների ընտանիքների անդամների պատասխանատվության սկզբունքը։ Ըստ հրամանով սահմանված կարգի հայրենիքի դավաճանների կանանց դատապարտում էին 5-8 տարի ազատազրկման, իսկ երեխաներին տեղավորում մանակատներում։ Այն դեպքերում, երբ երեխաները 15 տարեկանից մեծ էին համարվում էին «սոցիալապես վտանգավոր» և ենթակա էին ձերբակալության։ Այս գործողության արդյունքում (ՆԳԺԿ № 00386 հրաման) ձերբակալվեցին մոտ 18 հազար կին, իսկ ավելի քան 25 հազար երեխա ուղարվեցին մանկատներ[32]։

Մեջբերում ՆԳԺԿ № 00486 օպերատիվ հրամանից՝

«Երեխաները ովքեր 15 տարեկանից մեծ են ու ՆԳԺԿ աշխատակիցների կողմից որակվել են սոցիալապես վտանգովոր և իվիճակի են կազմակերպել հակասովետական գորոծողություններ ուղարկվում էին ճամբարներ, ուղղիչաշխատանքային գաղութներ, կամ հատուկ ռեժիմով մանկատներ։ Կրծքի երեխաները մայրերի հետ ուղարկվում էին ճամբարներ, իսկ 1-1,5 տարեկան հասակում նրանց տեղափոխում էին մսուրներ և մանկատներ։ 3-ից մինչև 15 տարեկաններին ուղարկում էին հատուկ ռեժիմով մանկատներ» (ՊԱԿ արխիվ)[1] Արխիվացված 2017-12-03 Wayback Machine:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Справка НКВД СССР о количестве осужденных за время с 1 октября 1936 г. по 1 ноября 1938 г.». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  2. «Сталинизм в советской провинции: 1937-1938 гг. Массовая операция на основе приказа № 00447». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 Nicolas Werth (2010 թ․ մայիսի 20). «Case Study: The NKVD Mass Secret Operation n° 00447 (August 1937 – November 1938)» (անգլերեն). Online Encyclopedia of Mass Violence. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  4. Leonid Luks Geschichte Russlands und der Sowjetunion. Von Lenin bis Jelzin. — Regensburg: Verlag Friedrich Pustet. — P. 256. — 574 p. — ISBN 3-7917-1687-5
  5. Nicolas Werth Ein Staat gegen ein Volk: das Schwarzbuch des Kommunismus - Sowjetunion. — Piper, 2002. — P. 214 и далее. — 275 p. — ISBN 978-3-492-23494-8
  6. 6,0 6,1 6,2 Schlögel, Karl Terror und Traum. Moskau 1937. — München: Hanser, 2008. — P. 81, 266, 627. — ISBN 978-3-446-23081-1
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 David Shearer Policing Stalin’s Socialism: Repression and Social Order in the Soviet Union, 1924-1953. — New Haven: Yale University Press, 2009. — P. 243-284, 297, 299-319, 335, 337, 347. — 544 p. — (The Yale-Hoover Series on Stalin, Stalinism, and the Cold War). — ISBN 978-0-300-14925-8
  8. 8,0 8,1 8,2 Lynne Viola The Unknown Gulag: the lost world of Stalin"s special settlements. — New York: Oxford University Press, 2007. — P. 155, 159-166. — 278 p.
  9. См. предисловие к тексту приказа
  10. Goldman, Wendy Z. Terror and Democracy in the Age of Stalin. The Social Dynamics of Repression. — Cambridge: Cambridge University Press, 2007. — ISBN 978-0-521-68509-2
  11. Oleg Khlevniuk The Reasons for the Great Terror: the Foreign-Political Aspect // Russia in the Age of Wars 1914-1945 / ed. S. Pons. A. Romano. — Milano: Fondazione Feltrinelli, 2000.
  12. Nicholas Lampert,Gábor Tamás Rittersporn Stalinism: Its nature and aftermath: Essays in honour of Moshe Lewin. — M.E. Sharpe, 1992. — 291 p. — ISBN 0-87332-876-0
  13. «Решение Политбюро ЦК ВКП(б) № П51/94 от 2 июля 1937 г.». Международное историко-просветительское правозащитное и благотворительное общество «Мемориал». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Марк Юнге, Геннадий Бордюгов, Рольф Биннер Вертикаль большого террора. — М.: Новый хронограф, 2008. — С. 18-25, 32, 82, 132-137, 145, 150-152, 274-282. — 784 с. — ISBN 978-5-94881-083-6
  15. Йорг Баберовски Красный террор. История сталинизма = Der Rote Terror: Die Geachichte des Stalinismus. — М.: Российская политическая энциклопедия, 2007. — 280 с. — (История сталинизма). — 2000 экз. — ISBN 978-5-8243-0877-8
  16. Պլանավորված էր անց կացնել երկու ասուլիս երկու խմբերի մասնակիցների համար։ Երկրորդ կոնֆերանսը և դրա սղագրությունները հայտնի չեն։
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 17,8 Rolf Binner, Bernd Bonwetsch, Marc Junge Massenmord und Lagerhaft: Die andere Geschichte des Grossen Terrors. — Berlin: Akademie Verlag, 2009. — P. 11, 29-36, 42, 48-50, 99-102, 121, 129, 141, 299, 358, 406, 411-420, 562, 661, 683-697. — 821 p. — (Veroeffentlichungen des Deutschen Historischen Instituts Moskau).
  18. Папков С. А. «Глава V. Апогей террора // Кровавая карусель». Сталинский террор в Сибири: 1928-1941. Красноярское общество «Мемориал». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  19. Oleg W. Chlewnjuk Das Politbüro - Mechanismen der Macht in der Sowjetunion der dreissinger Jahre. — Hamburg, 1998. — P. 271. — 372 p.
  20. Аблажей Н. Н. «Ровсовская операция» НКВД в Западной Сибири в 1937—1938 гг. // Вестник Томского Государственного Университета. — Июнь 2008. — № 311. — С. 54-57.
  21. Тепляков А. Г. Органы НКВД Западной Сибири в «кулацкой операции» 1937-1938 // Сталинизм в советской провинции. — М., 2009. — 539 с.
  22. Ochotin Nikita, Roginski Arseni Zur Geschichte der «Deutschen Operation» des NKWD 1937-1938.
  23. «Евангелие от Ежова». IPV News USA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  24. Пункт II.3 приказа НКВД № 00447
  25. Пункт II.4 приказа НКВД № 00447
  26. 26,0 26,1 26,2 Юнге М., Биннер Р. Как террор стал «Большим»: секретный приказ № 00447 и технология его исполнения. — М.: АИРО-XX, 2003. — С. 28, 31, 228. — 352 с.
  27. Пункт IV.1 приказа НКВД № 00447
  28. Rolf Binner, Bernd Bonwetsch, Marc Junge Stalinismus in der sowjetischen Provinz 1937-1938. Die Massenaktion aufgrund des operativen Befehls № 00447. — Berlin: Akademie Verlag GmbH, 2010. — P. 46.
  29. Binner Rolf, Junge Marc Wie der Terror "groß" wurde: Massenmord und Lagerhaft nach Befehl 00447. — 2001. — P. 567.
  30. Пункт III.2 приказа НКВД № 00447
  31. Пункты I.5 и I.7 приказа НКВД № 00447
  32. «Сталинские репрессии». Энциклопедия истории России. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ««Особая» папка НКВД». Free Speech — Архив фотокопий шифровок с сообщениями о количествах лиц подлежащих репрессиям, а также последующие запросы на увеличение лимитов по обеим категориям. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.