Աբայ Կունանբաև
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբայ (այլ կիրառումներ)
Աբայ Կունանբաև ղազ.՝ Абай Құнанбайұлы | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ղազ.՝ Ибраһим Құнанбайұлы |
Ծնվել է | հուլիսի 29 (օգոստոսի 10), 1845[1] |
Ծննդավայր | Jidebai |
Վախճանվել է | հունիսի 23 (հուլիսի 6), 1904[1] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Jidebai |
Գերեզման | Mausoleum of Abai Qunanbaiuly |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, կոմպոզիտոր, հասարակական գործիչ և գրող |
Լեզու | ղազախերեն |
Ազգություն | Ղազախներ |
Քաղաքացիություն | ![]() |
Աբայ Կունանբաև Վիքիքաղվածքում | |
![]() |
Աբայ Կունանբաև (ղազ.՝ Абай Құнанбайұлы, հուլիսի 29 (օգոստոսի 10), 1845[1], Jidebai - հունիսի 23 (հուլիսի 6), 1904[1], Jidebai), ղազախ լուսավորիչ-բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է հուլիսի 29-ին (օգոստոսի 10), Չինգիզի լեռներում (այժմ՝ Սեմիպալատինսկի մարզ, գյուղ Կարաուլ), խոշոր ֆեոդալ Կունանբայ Ուսկենբաևի ընտանիքում։ Սովորել է Սեմիպալատինսկի մեդրեսեում (1858-59), հաճախել տեղի ռուսական դպրոցը։ Ինքնուրույն սովորել է արաբերեն, պարսկերեն, ուզբեկերեն, ուսումնասիրել Արևելքի մեծ բանաստեղծների և գիտնականների գործերը։ Սեմիպալատինսկում ծանոթացել է ռուս հեղափոխական աքսորյալների հետ, նրանց ազդեցությամբ ուսումնասիրել ռուս գրականությունը։
Կունանբաևը գրական գործունեությունն սկսել է 35-ամյա հասակից։ Բանաստեղծի կոչումը տեսել է հայրենիքին և ժողովրդին ծառայելու մեջ։ «Քուլեմբային» (1888), «Վերջապես գավառական դարձա...» (1889) և «Կառավարիչն իշխանավորով է ուրախ» (1889) երգիծական գործերով ընդվզել է բռնության դեմ։ Ղազախական աուլների կյանքը պատկերել է «Գարուն» (1890), «Ամառ» (1886), «Աշուն» (1889), «Ձմեռ» (1888) բանաստեղծությունների շարքում։ Գրել է պատմաբանահյուսական թեմաներով պոեմներ՝ «Մասղութ» (1887), «Ասք Ազիմի մասին» (1889)։ «Խրատներ» աշխատության մեջ քննարկել է պատմության, փիլիսոփայության, մշակույթի, մանկավարժության, գրականագիտության, լեզվաբանության և այլ հարցեր։ Կունանբաևը միաժամանակ տաղանդավոր երգահան էր։ Նրա երգերն այժմ էլ երգվում են Ղազախստանում։ Մահացել է հունիսի 23-ին (հուլիսի 6), Կարաուլ գյուղում։ Կունանբաևի կերպարը գեղարվեստորեն մարմնավորել է Մ. Աուեզովը «Աբայ» վեպում (հայերեն հրատարակություն՝ 1952)։
Խրատներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբայի նշանակալից ստեղծագործություններից է կյանքի վերջին տարիներին նրա գրած «Қара сөз» (բառացի թարգմանած՝ «Պարզ (հասարակ) (տառացիորեն՝ սև) խոսք») արձակ պոեմը, որ բաղկացած է 45 կարճ առակաբանություններից կամ փիլիսոփայական տրակտատներից։ «Խրատներ»-ում արծարծվում են էթնիկ ղազախների պատմության, մանկավարժության, բարոյականության ու իրավունքի հմնահարցեր։ Ղազախական գրականության հիմնադիրի այդ երկը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, ընդ որում՝ ռուսերեն՝ մի քանի անգամ։
- Առաջին թարգմանությունը, որ կատարել էր Վիկտոր Շկլովսկին, լույս է տեսել 1945 թվականին՝ Աբայի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ[2] և հետագայում վերահրատարակվել 1954 և 1979 թթ.:
- Ղազախ գրողներ Սաթիմժան Սանբաևն ու Ռոլան Սեյսենբաևը նույնպես թարգմանել են այդ գիրքը[3]։
- 2010 թվականին եպիսկոպոս Գենադի Գոգոլևը կատարել է գրքի մասնակի չափածո թարգմանություն ռուսերեն[4][5]։
- «Խրատներ» գիրքը թարգմանվել է նաև ուզբեկերեն, թաթարերեն, թուրքերեն, անգլերեն, մոնղոլերեն[6], ֆրանսերեն, լատիշերեն[7], կորեերեն[8], չինարեն[9], գերմաներեն[10], տաջիկերեն[11] և մի շարք այլ լեզուներով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուխթար Աուեզով, Աբայ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1952, 724 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Հրանտ Բորոզանյան։
- Орынбеков М. С. Философские воззрения Абая. — Алма-Аты: Білім, 1995. — 136 с.
- Абай энциклопедиясы. — Алматы, 1995.
- Анастасьев Н. Абай: Тяжесть полета. — М., 2008. — (серия ЖЗЛ) — 383 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — Большая российская энциклопедия, 2004. — ISBN 978-5-85270-320-0
- ↑ Кунанбаев А. Избранное. Под ред. Л. Соболева. М.: Государственное издательство художественной литературы, 1945.
- ↑ Абай на языке Шиллера и Гете Archived 2011-11-03 at the Wayback Machine.
- ↑ Епископ Геннадий (Гоголев) Слова Назидания Великого Абая в стихах
- ↑ Слова Назидания Великого Абая в стихах — Митрополичий округ в РК
- ↑ «Слова Назидания на языках мира»։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին։ Վերցված է 2019 թ․ մայիսի 29
- ↑ «Слова назидания» Абая перевели на латышский язык
- ↑ Презентация первого перевода Абая на корейский прошла без шума
- ↑ Абай. «Книга слов», Пекин, 1995.
- ↑ В год Германии в РК «Слова назидания» Абая будут изданы в дружественной стране на немецком языке Archived 2019-05-29 at the Wayback Machine..
- ↑ «Слова назидания» Абая это школа человечества — Казинформ, 23.06.2010.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նյութեր Վիքիքաղվածքում |
---|---|
![]() |
Abay Qunanbayuli Վիքիպահեստում |
- "Մեր Աբայը": էլեկտրոնային գրադարան
- Աբայի «Көзімнің қарасы» երգը
- Աբայի «Айттым сәлем, Қаламқас» երգը
- Экзистенциальный характер религиозных воззрений Л. Н. Толстого и Абая Кунанбаева Archived 2014-07-27 at the Wayback Machine.
- Абай… Кто он для казахов?
- Абай Кунанбаев. Биография, память, стихи (на русском языке) — статья в литературном журнале Archived 2014-05-08 at the Wayback Machine.
- Б.Канапьянов: «Աբայն ու Ա. Ս. Պուշկինը» Archived 2007-04-28 at the Wayback Machine.
- Հավատի հիմնահարցը Աբայի փիլիսոփայության մեջ Archived 2014-07-27 at the Wayback Machine.
- Աբայ Կունանբաևի ստեղծագործությունը Archived 2019-05-18 at the Wayback Machine.
- Աբայի կենսագրությունը
- Աբային նվիրված կայքէջ Archived 2011-07-22 at the Wayback Machine.
- «Kara Sozder» (Խրատներ) Archived 2017-11-09 at the Wayback Machine.
- Աբայի բանաստեղծությունները (ռուս.)
- IMDB page for the 1995 biopic
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 14)։ ![]() |