Հականեյտրոն
Հականեյտրոն, նեյտրոնի հակամասնիկը ()։ Ինչպես և նեյտրոնը, ունի զրոյական էլեկտրական լիցք։ Հականեյտրոնի զանգվածը հավսար է նեյտրոնի զանգվածին, իսկ նրանց մագնիսական մոմենտները մեծությամբ հավասար են, սակայն նշանով հակառակ են։
| Ենթադաս | antinucleon? |
|---|---|
| Տեսակ | ներատոմային մասնիկ |
| Դասակարգում | Հադրոն |
| Կազմություն | 1 վերև-հակաքվարկ, 2 ներքև-հակաքվարկ |
| Վիճակագրություն | Ֆերմիոնային |
| Հիմնարար փոխազդեցություններ | Գրավիտացիա Էլեկտրամագնիսականություն Թույլ Ուժեղ |
| Նշանակումը | |
| Հակամասնիկ | Նեյտրոն |
| Հայտնագործում | Բրյուս Կորկ (1956) |
| Հայտնագործման տարեթիվ | 1956 |
| Զանգված | 1.67492749804(95)×10−27 կգ
939.56542052(54) Մէվ/c2 1.00866491588(49) զ․ ա․ մ․[1] |
| Կյանքի տևողություն | 878,4 վ |
| Էլեկտրական լիցք | չեզոք |
| Սպին | 1⁄2 |
| Մոնտե Կարլո դրույթով համար | -2112 |
| Իզոսպինի z-բաղադրիչ | 0,5 |
| Իզոսպինի քվանտային թիվ | 0,5 |
1956 թվականին փորձով Բևատրոն արագացուցիչով հայտնաբերել են Բրյուս Քորկը, Գ. Լամբերտսոնը, Օ. Պիչոնին և Վ. Վենզելը։ Բախվելով թիրախի միջուկների հետ՝ հակապրոտոնը կարող է իր դրական լիցքը տալ միջուկի պրոտոններից մեկին ևկամ նրանից ստանալ դրականը)։ Ընդ որում, առաջանում է նեյտրոն-հականեյտրոն զույգը։ Հականեյտրոնի առաջացման ապացույց է նրա հետագա աննիհիլացումը այլ միջուկի նեյտրոնի կամ պրոտոնի հետ։ Ինքը՝ հականեյտրոնը, հետք չի թողնում (օրինակ, լուսանկարչական էմուլսիաներում), սակայն աննիհիլացիայի ժամանակ առաջանում է մի քանի լիցքավորված մասնիիկ, որոնց հետքերը դուրս են գալիս միևնույն կետից։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 62)։ |
- ↑ Mohr, P.J.; Taylor, B.N. and Newell, D.B. (2011), "The 2010 CODATA Recommended Values of the Fundamental Physical Constants", National Institute of Standards and Technology, Gaithersburg, MD, US.