Լեպտոնային թիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լեպտոնային թիվ, լեպտոնային լիցք, լեպտոնների և հակալեպտոնների թվերի տարբերությունը տվյալ ֆիզիկական համակարգում։ Ըստ պայմանավորվածության, լեպտոններին վերագրվում է +1 լեպտոնային թիվ, հակալեպտոններին՝ −1, ոչ լեպտոնային մասնիկներին՝ 0։

Լեպտոնային թիվը ադիտիվ (գումարվող) քվանտային թիվ է, ինչը նշանակում է, որ այն պահպանվում է փոխազդեցությունների ժամանակ (ի հակադրություն բազմապատկական (մուլտիպլիկատիվ) քվանտային թվերի, ինչպես, օրինակ, զույգությունը, որոնց դեպքում պահպանվում է արտադրյալը)։

Լեպտոնային թվից բացի, սահմանվում են նաև լեպտոնային ընտանիքի թվեր

Դրանց վերագրվող արժեքները նույնն են՝ +1 համապատասխան ընտանիքի համար, −1 հակամասնիկի համար, 0՝ այլ ընտանիքների կամ ոչ լեպտոնային մասնիկների համար։

Խախտումները լեպտոնային թվի պահպանման օրենքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանդարտ մոդելում լեպտոնային ընտանիքի թվերը պահպանվում են, եթե նեյտրինոները զանգված չունեն։ Նեյտրինոյի օսցիլյացիայի հայտնաբերումով նկատվեց, որ նեյտրնոն ունի փոքր, սակայն ոչ զրոյական զանգված, ուստի պահպանման օրենքները լեպտոնային ընտանիքի թվերի համար միայն մոտավոր են։ Սա նշանակում է, որ պահպանման օրենքները խախտվում են, չնայած նեյտրինոյի զանգվածի շատ փոքր լինելու պատճառով դրանք դեռ տեղի ունեն լիցքավորված լեպտոններով փոխազդեցություններում։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Griffiths, David J. (1987)։ Introduction to Elementary Particles։ Wiley, John & Sons, Inc։ ISBN 0-471-60386-4 
  • Tipler, Paul; Llewellyn, Ralph (2002)։ Modern Physics (4th ed.)։ W. H. Freeman։ ISBN 0-7167-4345-0 
  • M. Raidal և այլք: (2008)։ Eur. Phys. J. C 57, 13.