Ադիտիվություն
Արտաքին տեսք
Ադիտիվություն (<լատիներեն additivus-ավելացվող, գումարվող), մեծությունների հատկություն, որի էությունն է. ամբողջ օբյեկտին համապատասխանող մեծության արժեքը հավասար է նրա առանձին մասերին համապատասխանող մեծությունների արժեքների գումարին, անկախ օբյեկտի տրոհման եղանակից։ Օրինակ՝ ծավալի ադիտիվություն նշանակում է՝ ամբողջ մարմնի ծավալը հավասար է նրա մասերի ծավալների գումարին։ Ադիտիվության հատկությամբ օժտված են նաև կորի երկարությունը, մակերևույթի մակերեսը, մարմնի զանգվածը, կշիռը, իմպուլսը, չփոխազդվող մասնիկներից կազմված համակարգի էներգիան և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 75)։ |