Մելբուռնի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելբուռնի համալսարան
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսPostera Crescam Laude
Հիմնադրված է1853
ԱնդամակցությունՅոթնյակի խումբ[1], ORCID[2][3], Open Access Australasia?[4], Digital Preservation Coalition[5], sandstone universities?, Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[6][7], ArXiv[8], Australian Research Data Commons?[9], DataCite?[10] և Association of Pacific Rim Universities?[11]
Երկիր Ավստրալիա[12]
ՏեղագրությունՄելբուռն
Կայքunimelb.edu.au(անգլ.)
Մելբուռնի համալսարան (Ավստրալիա)##
Մելբուռնի համալսարան (Ավստրալիա)
Մելբուռնի համալսարան, Ավստրալիա
 University of Melbourne Վիքիպահեստում

Մելբուռնի համալսարան, պետական համալսարան Ավստրալիայում, ամենահինը Վիկտորիայի նահանգում։ Համալսարանի հիմնական կամպուսը տեղակայված է Պարկվիլում՝ Մելբուռն քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում։ Պարվիլի կամպուսից բացի համալսարանն ունի ևս 6 կամպուս՝ տեղակայված ինչպես Մելբուռնում, այնպես էլ Վիկտորիայի նահանգի այլ քաղաքներում։ Սենդսթոուն համալսարանների (Sandstone Universities) և Ութի խմբի (Group of Eight, Go8) անդամ է։

Մելբուռնի համալսարանում սովորում է մոտավորապես 40000 հազար աշակերտ, իսկ անձնակազմը ընդգրկում է 6000 մարդ։ Համալսարանում հատկապես զարգացած են արվեստը, հումանիտար և կենսաբժշկական գիտությունները։ Համալսարանը դասվում է աշխարհի ամենավարկանիշային համալսարանների շարքին[13]։ Ըստ Times Higher Education վարանիշավորման աղյուսակի՝ այն լավագույնն է Ավստրալիայում և Օկեանիայում[14]։

Համալսարանի տարածքում է տեղակայված Ավստրալիայի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտը։

Համալսարանի առաջին ռեկտորը եղել է Վիկտորիայի գերագույն դատավոր Ռեդմոնդ Բերին, որը մնացել է այդ պաշտոնում մինչև իր մահը։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը ներառում է 11 ֆակուլտետներ և ուսումնական ստորաբաժանումներ[15].

  • Ճարտարապետության, շինարարության և նախագծման ֆակուլտետ (Faculty of Architecture, Building and Planning)
  • Հումանիտար ֆակուլտետ (Faculty of Arts)
  • Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ (Faculty of Business and Economics)
  • Մելբուռնի կրթության դպրոց (Melbourne Graduate School of Education)
  • Մելբուռնի ճարտարագիտական դպրոց (Melbourne School of Engineering)
  • Մելնուռնի շրջակա միջավայրի և երկրի դպրոց (Melbourne School of Land and Environment)
  • Մելբուռնի իրավաբանական դպրոց (Melbourne Law School)
  • Բժշկության, ատամնաբուժության և առողջապահական գիտությունների ֆակուլտետ (Faculty of Medicine, Dentistry and Health Sciences)
  • Բնական գիտությունների ֆակուլտետ (Faculty of Science)
  • Անասնաբուժական գիտությունների ֆակուլտետ (Faculty of Veterinary Science)
  • Վիկտորիայի արվեստի քոլեջի և Մելբուռնի կոնսերվատորիայի ֆակուլտետ  (Faculty of Victorian College of the Arts and Melbourne Conservatorium of Music)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://go8.edu.au/about/members
  2. https://orcid.org/members/001G000001c3ndMIAQ-university-of-melbourne
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://web.archive.org/web/20180812181756/https://aoasg.org.au/membership/
  5. https://dpconline.org/about/members
  6. https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
  7. https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
  8. Our Members / Tier 4
  9. https://ardc.edu.au/about_us/our-members/
  10. https://web.archive.org/web/20240112184553/https://datacite.org/members/
  11. https://web.archive.org/web/20240124080102/https://www.apru.org/members/
  12. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  13. Times Higher Education World University Rankings 2013-2014, Top 200
  14. «Times Higher Education World University Rankings 2013-2014 - Oceania». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  15. The University of Melbourne.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]