Jump to content

Տիեզերական ճառագայթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիեզերական ճառագայթում, տիեզերական ճառագայթներ, տիեզերական տարածությունից Երկիր հասնող բարձր էներգիայի (մոտավորապես 106-ից մինչև 1022 էվ) կայուն մասնիկների և միջուկների (առաջնային տիեզերական ճառագայթում), ինչպես նաև մթնոլորտի ատոմների միջուկների հետ այդ մասնիկների փոխազդեցության ժամանակ ծնվող տարրական մասնիկների (երկրորդային տիեզերական ճառագայթում) հոսքը։

Տիեզերական ճառագայթման լրիվ հոսքն ու ինտենսիվությունը մթնոլորտի ներքին շերտերում համապատասխանաբար կազմում են 0,6 (սմ2/վ.)-1 և 0,2 (սմ2/վ․)-1։ Առաջնային տիեզերական ճառագայթում ժամանակի ընթացքում կարելի է համարել անփոփոխ, իսկ տարածության մեջ՝ իզոտրոպ։ Այն կազմված է պրոտոններից (բոլոր առաջնային մասնիկների և միջուկների մոտավորապես 90%-ը), a-մասնիկներից (շուրջ 7%) և ատոմային այլ միջուկներից (ընդհուպ մինչև ամենածանր միջուկները), ինչպես նաև ոչ մեծ քանակության էլեկտրոններից, պոզիտրոններից, նեյտրինոներից։ Տիեզերական ճառագայթման էներգիայի խտությունն արևամերձ տարածությունում կազմում է 0,9 էվ/սմ3։ Առաջնային տիեզերական ճառագայթման հադրոնների էներգիայի ինտեգրալ բաշխումը (տարբեր մեթոդներով ստացված արդյունքներ) առաջնային տիեզերական ճառագայթման ճնշող մասը Երկիր է գալիս Գալակտիկայից, և միայն չնչին մասն է կապված Արեգակի ակտիվության հետ։ Հնարավոր է, որ 1016քէ/-ից բարձր էներգիայով տիեզերական ճառագայթները գալիս են մետագալակտիկայից։ ժամանակակից տեսական պատկերացումների համաձայն, լիցքավորված մասնիկներն արագացվում են պայթյունների ժամանակ առաջացած հարվածային ալիքներով։ Ուժեղ մագնիսական դաշտերը պտտեցնում են ռելյատիվիստական էլեկտրոնները և առաջ բերում ինտենսիվ սինխրոտրոնային ճառագայթում։ Գերբարձր էներգիաների տիեզերական ճառագայթման հզոր աղբյուր կարող են լինել ցուչսարները և, ըստ երևույթին, քվազարները, որոշ գալակտիկաների և ռադիոգալակտիկաների միջուկները։ Արագացված լիցքավորված մասնիկները Երկիր են հասնում միջին հաշվով 30—50 միլիոն տարում։ Մթնոլորտի վերին շերտերի ատոմների միջուկների հետ առաջնային տիեզերական ճառագայթման փոխազդեցության հետևանքով Երկրի մակերևույթ է հասնում երկրորդային տիեզերական ճառագայթում։ Տիեզերական ճառագայթում գերբարձր էներգիայի մասնիկների ու միջուկների բնական աղբյուր է և հնարավորություն է տալիս ուսումնասիրել տարրական մասնիկների կառուցվածքն ու փոխազդեցությունները։ Շատ տարրական մասնիկներ հայտնագործվել են տիեզերական ճառագայթում հետազոտելիս։ 1011 էվ-ից բարձր էներգիաների տիրույթում տիեզերական ճառագայթում բացառիկ աղբյուր է, որի միջոցով կարելի է նորանոր տեղեկություններ ստանալ մյուոնների, պիոնների, կաոնների և տարրական այլ մասնիկների հատկությունների ու բնութագրական մեծությունների, ինչպես նաև միջուկ-միջուկ փոխազդեցությունների վերաբերյալ։ Ավելին, քանի դեռ չեն ստեղծվել 1016 էվ/լ գերազանցող էներգիաների տիրույթում աշխատող արագացուցիչներ, տիեզերական ճառագայթում կմնա մասնիկների և դաշտերի ու դրանց փոխազդեցությունների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 713