Միջուկային աստղաֆիզիկա
1965 թվականին ռելիկտային ճառագայթման[1] հայտնաբերումը հենք հանդիսացավ նոր տեսության զարգացմանը։ Այս ճառագայթումը, ըստ ինտենսիվության, համապատասխանում էր 3 K ջերմաստիճան ունեցող բացարձակ սև մարմնի[2] ջերմային ճառագայթմանը։ Դոպլերի կարմիր շեղմամբ տրվող բացատրությունը բերում է Տիեզերքի ընդարձակվող[3] մոդելին։ Այսինքն սկզբում եղել է շատ մեծ խտությամբ գերխիտ նյութ, որը պայթյունի հետևանքով դուրս է մղվել և շարունակվում է տարածվել կենտրոնից դուրս գնացող արագությամբ։
Որոշ գիտնականներ Տիեզերքի զարգացումը[4] ներկայացնում են իրար հաջորդող 4 փուլով․
Հադրոնային ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տևել է վրկ․։ Նյութի խտությունն ավելին է քան միջուկային նյութի խտությունը գ/սմ և ջերմաստիճանը ավելին քան 1 ԳէՎ։ Այսպիսի սև մարմնի ճառագայթումն իրենից ներկայացնում է հադրոններ, լեպտոններ և ֆոտոններ։
Այս ժամանակաշրջանի վերջում խտությունը համեմատական է միջուկային նյութի խտությանը։
Լեպտոնային ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերմաստիճանը 100 ՄէՎ-ից ցածր է։ Այս դեպքում բացարձակ սև մարմնի ճառագայթման ժամանակ հադրոններ չեն կարող ծնվել։ Ճառագայթումը հիմնականում կազմված է լեպտոններից և γ քվանտներից։
Նյութի խտությունն այս շրջանի վերջում դառնում է գ/սմ։
Ռադիացիոն ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերմաստիճանը 1ՄէՎ-ից ցածր է։ Չնայած, այն բանին, որլեպտոնները գոյություն ունեն, միևնույն է ինքնուրույն չեն կարող ծնվել սև մարմնի ճառագայթման ճամանակ։ Այս ժամանակահատվածում ճառագայթումը հիմնականում կազմված է ֆոտոններից և տևում է այնքան, մինչև ֆոտոնային ճառագայթումը կատարվում է նյութից անկախ։
Աստղային ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյութի խտությունը դառնում է ավելի մեծ քան ճառագայթման խտությունը։ Այն մեծանում է Տիեզերքի մեծացմանը զուգընթաց։ Այն շարունակվում է մինչ օրս։
Ներկայումս նյութի խտությունն է՝ գ/սմ և ջերմաստիճանը՝ T=3 K:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մնացորդային ճառագայթում». 2017 թ․ սեպտեմբերի 21.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Kaviany, M. (Massoud) (2002). Principles of heat transfer. New York: Wiley. ISBN 0471434639. OCLC 46473915.
- ↑ «Տիեզերքի ընդլայնում». 2017 թ․ ապրիլի 13.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Nuclear astrophysics» (անգլերեն). 2019 թ․ հունիսի 3.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)