Ռոբերտ Բունզեն
Ռոբերտ Բունզեն (գերմ.՝ Robert Wilhelm Bunsen մարտի 30, 1811[3][4][2], Գյոթինգեն, Վեսթֆալիա թագավորություն[5][6][7][…] - օգոստոսի 16, 1899[8][9][10][…], Հայդելբերգ, Q131829557?, Q1802313?, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական ռայխ[5][11][7][…]), գերմանացի քիմիկոս։
Ծնվել է 1911 թվականին, նրա հայրը` Քրիստիան Բունզենը (1770-1837) եղել է գրականության պրոֆեսոր, իսկ Ռոբերտ եղել է նրանք ընտանիքի չորրորդ տղան[21]։ Սկզբնական կրթությունը ստացել է գիմնազիաներում, իսկ 1828 թվականին ընդունվել է Գյոթինգենի համալսարան, որտեղ ուսումնասիրել է քիմիա, ֆիզիկա և երկրաբանություն։
Մարբուրգի (1838-ից) և Հայդելբերգի (1852– 1889) համալսարանների պրոֆեսոր, Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից–անդամ (1862)։ Ուսումնասիրել է արսենի մի շարք օրգանական միացություններ (1837– 1843)։ 1841 թվականին ստեղծել է ածխա–ցինկային գալվանական էլեմենտ, որի օգնությամբ հալված քլորիդների էլեկտրոլիզով ստացել է (1852–55) մետաղական մագնեզիումը, լիթիումը, կալցիումը, ստրոնցիումը, բարիումը։
Բունզենը մշակել է գազային վերլուծության ճշգրիտ եղանակներ, որոնք շարադրված են նրա «Գազաչափական մեթոդներ» (1857) աշխատության մեջ։ Տարբեր մետաղների գոլորշիներով գունավորված բոցի սպեկտրների ուսումնասիրությունները (1854-ից, Գուստավ Կիրխհոֆի հետ) հիմք դրեցին սպեկտրային վերլուծությանը, որի միջոցով հայտնաբերեցին ցեզիումը (1860), ռուբիդիումը (1861)։ Բունզենը քիմիկոս Հենրի Ռոսկոյի հետ հետազոտել է լույսի ազդեցությունը քիմիական պրոցեսների վրա, որով նպաստել է լուսաքիմիայի զարգացմանը։ Բունզենը․ մի շարք սարքերի հեղինակ է․ լուսաչափ՝ յուղային բծով (1843), գազայրիչ (1885), սառցային կալորիաչափ (1879) և այլն։
Բունզեին աշակերտել է քիմիկոս Հարություն Աբելյանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Храмов, Ю. А. Бунзен Роберт Вильгельм // Физики : Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и доп. — М. : Наука, 1983. — С. 49. — 400 с. — 200 000 экз. — ББК 22.3гя2. — УДК 53(G).
- Иностранные члены Российской академии наук XVIII—XXI вв.: Геология и горные науки. / Отв. редактор И. Г. Малахова. М.: ГЦ РАН, 2012. — 504 с. ISBN 978-5-904509-08-8 (эл. версия).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Meyer R. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 4. — S. 192—198.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 >1 Mio. (Stand: 2025) // Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- 1 2 http://global.britannica.com/biography/Robert-Wilhelm-Bunsen
- 1 2 3 4 Geni(բազմ․) — 2006.
- 1 2 3 4 Бунзен Роберт Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 http://metro.co.uk/2011/03/31/robert-bunsen-turns-200-top-3-bunsen-burner-videos-647583/
- 1 2 3 4 5 www.accademiadellescienze.it (իտալ.)
- 1 2 Бунзен, Роберт-Вильгельм (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IVа. — С. 931—932.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Marburger Professorenkatalog — 2016.
- 1 2 http://www.degruyter.com/dg/viewarticle.fullcontentlink:pdfeventlink/$002fj$002fci.2010.32.issue-6$002fci.2010.32.6.10$002fci.2010.32.6.10.pdf?t:ac=j$002fci.2010.32.issue-6$002fci.2010.32.6.10$002fci.2010.32.6.10.xml
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 3 4 Heinrich Debus. Bunsen, Robert Wilhelm (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1903. — Vol. 47. — S. 369–376.
- ↑ Biographisches Lexikon der Münzmeister und Wardeine, Stempelschneider und Medailleure
- ↑ Award winners : Davy Medal
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 55.
- ↑ www.leopoldina.org (գերմ.)
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
- ↑ Society, American Chemical Professor Robert W. Bunsen (und) // The Journal of the American Chemical Society. — American Chemical Society, 1900. — Т. 23. — С. 89 — 107.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բունզեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 609)։ |
- Մարտի 30 ծնունդներ
- 1811 ծնունդներ
- Օգոստոսի 16 մահեր
- 1899 մահեր
- Հայդելբերգ քաղաքում մահացածներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Գյոթինգենի համալսարանի դասախոսներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի գյուտարարներ
- Գերմանացի երկրաբաններ
- Գերմանացի հանքաբաններ
- Գերմանացի մանկավարժներ
- Գերմանացի քիմիկոսներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ