Հարություն Աբելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հարություն Աբելյան
Ծնվել էապրիլի 25, 1849(1849-04-25) կամ ապրիլի 13 (25), 1849[1][2]
Հայաստան կամ Վարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհոկտեմբերի 11, 1921(1921-10-11) (72 տարեկան) կամ նոյեմբերի 11, 1921(1921-11-11)[2] (72 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա[2]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ցյուրիխի համալսարան, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Ցյուրիխի համալսարան
ԱնդամակցությունԳերմանական քիմիական ընկերություն
Ալմա մատերՑյուրիխի համալսարան (1872), Ներսիսյան դպրոց, Հայդելբերգի համալսարան և Ցյուրիխի համալսարան (1872)
Գիտական ղեկավարJohannes Wislicenus?
Եղել է գիտական ղեկավարErnst Winterstein?[3]
 Haruthiun Abeljanz Վիքիպահեստում
Հարություն Աբելյանց. 1886 թ.

Հարություն Տիգրանի Աբելյան (ապրիլի 25, 1849(1849-04-25) կամ ապրիլի 13 (25), 1849[1][2], Հայաստան և Վարդաբլուր, Ալեքսանդրապոլի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 11, 1921(1921-10-11) կամ նոյեմբերի 11, 1921(1921-11-11)[2], Ցյուրիխ, Շվեյցարիա[2]), հայ քիմիկոս։ Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր։ Հայ գաղութի պատվավոր նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Աբելյանը ծնվել է ապրիլի 25-ին, Վարդաբլուր գյուղում (այժմ՝ Լոռու մարզ)[4]։ Պատանեկության հասակում կորցրել է հորը։ Նախնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում։ Սովորել է Ներսիսյան դպրոցում և որպես առաջավոր շրջանավարտ 1865 թվականին ուղարկվել Եվրոպա` ուսումը շարունակելու։ 1865 թվականի հոկտեմբերի 21-ին դառնում է Հայդելբերգի համալսարանի ուսանող։ Համալսարանի բնագիտական ֆակուլտետում աշակերտել է Ռ. Բանզենին, Գ. Կիրխհոֆին, Հ. Հելմհոլցին, միաժամանակ դասախոսություններ լսել փիլիսոփայության, տրամաբանության և հոգեբանության բաժիններում։ Առանց Հայդելբերգի համալսարանն ավարտելու Աբելյանն անցնում է Շվեյցարիա՝ շարունակելով հետևել բնագիտության դասընթացներին։

1871 թվականի նոյեմբերին ավարտել է Ցյուրիխի համալսարանը, հաջորդ տարվա փետրվարի 27-ին այդ նույն համալսարանում հաջողությամբ պաշտպանել է Յոհաննես Վիսլիցենուսի ղեկավարությամբ պատրաստած Über den Bichloräther ատենախոսությունը[5] և ստացել դոկտորի գիտական աստիճան։ 1873 թվականից դասախոսել է իր ալմա մատերում, ինչպես նաև Ցյուրիխում գործող տեխնոլոգիայի դաշնային ինստիտուտում։ Մինչև 1920 թվականը որպես պրոֆեսոր պաշտոնավարել է Ցյուրիխի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնում[6]։ 1884 թվականին Շվեյցարիայի քաղաքացիություն է ընդունել[7]։

Եղել է Ցյուրիխի նահանգային քիմիկոս (1877-1884), Գերմանական քիմիական ընկերության անդամ։ Զբաղվել է բարձր ածխաջրածինների, դիքլորեթերների և սննդանյութերի վերլուծական քիմիայով։ Հետազոտել է նավթի բոցավառման պրոցեսը, ստեղծել նրա ջերմությունը չափող սարք, որ կոչվել է իր անունով։ Աբելյանի «Առաջնորդ որակական անալիզի» («Leitfaden für die qualitative chemische Analyse.») գերմաներեն գրված գիրքը ունեցել է բազմաթիվ հրատարակություններ, թարգմանվել ու հրատարակվել է նաև մի շարք այլ լեզուներով։ 1896 թ. գիտական նպատակներով եկել է Հայաստան, բարձրացել Արարատի գագաթը, իր տպավորությունները գրել եվրոպական թերթերում։ Աբելյանը եղել է Ցյուրիխի հայ գաղութի պատվավոր նախագահ։

Մահացել է 1921 թվականի հոկտեմբերի 11-ին, Ցյուրիխում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ գիտությունների դոկտոր Յանա Շլիկովան, ազգությամբ ռուս էր. ունեցել են երկու աղջիկ և մեկ տղա։ 1902 թվականին ամուսնալուծվել են[6]։ Տղան քանդակագործ, նկարիչ էր[7]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Über den Bichloräther. Zürich: Zürcher & Furrer 1872
  • Über Benzolkalium, in: Vierteljahrsschrift der Naturforschenden Gesellschaft in Zürich 20 (1875), S. 458–463
  • (authored with Georg Städeler and Hermann Kolbe) Leitfaden für die qualitative chemische Analyse. Zürich: Orell Füssli, 9. Aufl. 1891, 15. Aufl. 1921

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10004
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 21.
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. Azatian V. (1969)։ «Պրոֆեսոր Հարություն Աբելյանց [Professor Harutyun Abelyants]»։ Chemical Journal of Armenia (հայերեն) 22 (5): 461–463 
  5. Abeljanz Haruthiun (1872)։ «Ueber den Bichloräther»։ Justus Liebigs Annalen der Chemie (անգլերեն) 164 (2): 197–228։ ISSN 1099-0690։ doi:10.1002/jlac.18721640205 
  6. 6,0 6,1 Rogger Franziska (2010)։ Ganz Europa blickt auf uns! das schweizerische Frauenstudium und seine russischen Pionierinnen։ Monika Bankowski։ Baden։ ISBN 978-3-03919-146-8։ OCLC 608694826 
  7. 7,0 7,1 «Հանդես ամսօրյա», 1922, № 2-3:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005, էջ 547 (Աբելյան Հարություն Տիգրանի [հրատ. նյութերում օգտագործած գրական անունները])։
  • Franziska Rogger, Monika Bankowski - Ganz Europa blickt auf uns! Das schweizerische Frauenstudium und seine russischen Pionierinnen: Verlag=hier + jetzt, Ort=Baden, Datum=2010, ISBN=978-3-03919-146-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Porträt auf der Website des Kantonalen Labors Zürich
  • Literatur von und über Haruthiun Abeljanz im Katalog der Deutschen Nationalbibliothek
  • Übersicht der Lehrveranstaltungen von Haruthiun Abeljanz an der Universität Zürich (Sommersemester 1873 bis Sommersemester 1900)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 21