Նեյչր
Նեյչր անգլ.՝ Nature[1] | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | գիտական հանդես |
Հապավում | Nature |
Ժանր | scientific literature? |
Լեզու | անգլերեն[1] |
Խմբագիր | Ֆիլիպ Քեմպբել[2] և Մագդալենա Սկիպեր[3] |
Հիմնադրվել է | նոյեմբերի 4, 1869[4][5] |
Անվանված է | բնություն |
Հրատարակիչ | Nature Publishing Group և Springer-Verlag? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Հաճախականություն | շաբաթական |
ISSN | 1476-4687 և 0028-0836 |
OCLC | 01586310 |
Պարգևներ | Աստուրիայի արքայադստեր մրցանակ կոմունիկատիվ ու մարդասիրական գործունեության համար և Աստուրիայի արքայազնի պարգև |
Կայք | nature.com(անգլ.) |
Nature (journal) Վիքիպահեստում |
Նեյչր (Nature), նշանավոր անգլիական գիտական շաբաթագիր է, որն առաջին անգամ լույս է տեսել 1869 թվականի նոյեմբերի 4-ին։ 2007 թվականին 28.751 ազդեցության գործոնով հանդիսացել է առաջին բազմակարգ գիտական պարբերականը. ամենամեծ մրցակից Science-ին (26.372 ազդեցության գործո) թողնելով երկրորդ տեղում[6]։
Գիտական պարբերականների մեծ մասը բարձրորեն մասնագիտացված են, և Նեյչրը սակավ պարբերականներից է (մյուս ականավոր օրինակներից են Science և Proceedings of the National Academy of Sciences շաբաթաթերթերը), որ դեռ հրատարակում է բնօրինակ հետազոտության հոդվածներ գիտական բնագավառների լայն տիրույթում։ Շատ գիտական հետազոտության բնագավառներ կան, որոնց մեջ կարևոր նոր զարգացումներն ու բնօրինակ հետազոտությունները տեղ են գտնում Նեյչրում որպես հոդվածներ և նամակներ։
Հետազոտող գիտնականները պարբերականի առաջնային ունկնդիրներն են, սակայն ամփոփումներն և կից հոդվածները ամենակարևոր թերթերն հասկանելի են դարձնում ընդհանուր հասարակության և ուրիշ բնագավառներում գիտնականներին։ Ամեն թողարկման սկզբում լինում են խմբագրականները, լուրերը և հատկանիշ հոդվածները, որոնք գիտնականների ընդհանուր հետաքրքրության մաս են կազմում, որոնցից են ընթացիկ գործերը, գիտության ֆինանսավորումը, բիզնեսը, գիտական բարոյականությունը և հետազոտական նվաճումները։ Նաև մասեր կան որոնք վերաբերվում են գրքերին և արվեստին։ Պարբերականի մնացածը մեծ մասամբ պարունակում է հետազոտական հոդվածներ, որոնք խտացված և հույժ տեխնիկական են։ Հոդվածների երկարության վրա խիստ սահմանների պատճառով, շատ անգամ հրատարակված տեքստը հիմնականում հոդվածի թեմայի ամփոփում է, որի մանրամասների մասին տեղեկությունների համար հղումներ է տրվում դեպի «լրացուցիչ նյութերը» պարբերականի ցանցակայքի վրա։
2007 թվականին Նեյչրը Science-ի հետ միասին ստացան Աստուրիասի Իշխանի Մրցանակներ Հաղորդակցության և Մարդկայնության շնորհիվ[7]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0028-0836
- ↑ https://www.nature.com/articles/d41586-017-08625-3
- ↑ https://www.nature.com/nature/about/editors
- ↑ Nature at 150: evidence in pursuit of truth — 2019.
- ↑ Library of Congress Online Catalog
- ↑ «Nature shines in 2007 Journal Citation Report (անգլերեն)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 16–ին
- ↑ Journal Nature