Մեդիսին-Հաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեդիսին-Հաթ
MedHatRiverView.JPG
Տեսակքաղաք Ալբերտայում
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա
ՎարչատարածքԱլբերտա
ԲԾՄ690 ± 1 մետր
Մակերես112,04 կմ²[1]
Մասն էAlberta badlands?
Ձևավորում1883 և մայիսի 31, 1894
Առաջին հիշատակում1883
Անվանված էheadgear?

Մեդիսին-Հաթ կամ Մեդիսն-Հեթ[2], քաղաք Ալբերտայի  (Կանադա) հարավ-արևելքում։ Հանդիսանում է Սայպրեսա կոմսության անկլավ, նաև  Ռեդկլիֆի հարևան քաղաք։ Երկու քաղաքն էլ այդ առումով չեն մտնում կոմսության մեջ։

Մեդիսին-Հաթը գտնվում է Հյուսիսային Սասկաչևան գետի վրա։ Դրա միջոցով անցնում է Տրանս-Կանադա Հայուեյը, այստեղ է գտնվում Արևելյան ծայրը՝ Հայուեյ Քրոուսնեստը։

Քաղաքին հռչակ են բերել խոշոր գազային հանքավայրերը, որոնք հայտնի են դարձել շնորհիվ Ռեդյարդ Քիփլինգի։ Գազի պաշարները ապահովել են քաղաքին երկրորդ անվանումը՝ Գազի քաղաք:։

Մեդիսին-Հաթը Ալբերտայի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքն է։ 2009 թվականի տվյալներով՝ բնակչության թիվը կազմել է  61 097 մարդ։ 2008 թվականի հոկտեմբերին քաղաքը դասվել է Ալբերտայի հիմնական գործատուների շարքում [3][4][5]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի լանդշաֆտը հիմնականում որոշվում է Հարավային Սասկաչևան գետի հովտում գտնվող իր դիրքով։ Քաղաքի սահմաններում գետ են թափվում նաև Յոթ մարդկանց (անգլ.՝ Seven Persons Creek) և Ռոս գետի (անգլ.՝ en:Ross Creek) վտակը, այդ պատճառով Մեդիսին-Հաթը բնութագրվում է լեռնոտ ռելիեֆով։ Քաղաքից ոչ հեռու է գտնվում Անպտուղ հողերի պահապանը, գեոֆորմացիա, որը հիշեցնում է հնդիկի գլուխ[6]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիսն-Հաթը գտնվում է տափաստանային գոտում կիսաչոր մայրցամաքային կլիմայի պայմաններում (ըստ կլիմայի դասակարգման)։ Ձմեռները չոր և սառն են, ամառային եղանակը՝ տաք։ Ձմեռային սառնամանիքները լինում են Խաղաղ օվկիանոսից եկող հոսանքների պատճառով, իսկ ամռանը տաք եղանակը մեղմվում է ցածր խոնավության պատճառով։ Անձրևները հիմնականում տեղում են գարնան վերջին և ամռան սկզբին։ Մեդիսին-Հաթում տեղումները քիչ են շրջակա քաղաքների համեմատ։ 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Population and dwelling counts, for Canada, provinces and territories, and census subdivisions (municipalities), 2016 and 2011 censuses – 100% data — 2019.
  2. Топокарты Генштаба
  3. «Calgary Herald, "Alberta’s top 40 places to work”, October 18, 2008»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 2015-03-16 
  4. «Edmonton Journal, "Alberta's best focus on attracting, keeping staff", October 31, 2008»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 2015-03-16 
  5. «Reasons for Selection, 2009 Alberta's Top Employers competition»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 2013-02-20 
  6. Климатические данные с 1971 по 2000 год на сайте Environment Canada(անգլ.)(ֆր.)