Իոնային կապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս կապն առաջանում է միայն տարբեր տարրերի ատոմների միջև, այնպիսի տարրերի, որոնց էլեկտրաբացասականության տարբերությունը շատ մեծ է։ Եթե այդ տարբերությունը 2 և ավելի միավոր է, ապա էլեկտրոնը մի ատոմից գրեթե ամբողջությամբ է անցնում մյուս ատոմին, և գոյանում են իոններ։

Կապի առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոնային կապի առաջացումը նատրիում և քլոր տարրերի միջև, որոնց էլեկտրաբացասականությունների տարբերությունը հավասար է՝ 3,16-0,93 = 2,23։ Իրար մոտենալիս քլորի ատոմը նատրիումի ատոմից վերցնում է մեկ էլեկտրոն, որի հետևանքով և՛ առաջինը, և՛ երկրորդը ձեռք են բերում ազնիվ գազերի էլեկտրոնային փոխդասավորություն (մեկը՝ նեոնի, մյուսը՝ արգոնի

կամ գոյացած իոնների միջև առկա է էլեկտրաստատիկ ուժեղ ձգողության ուժ, որը և կոչվում է իոնային կապ։

Ատոմների փոխազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոնային կապն առաջանում է I և II խմբերի բնորոշ մետաղների (, , , և այլն) և VI ու VII խմբերի բնորոշ ոչմետաղների (, , , , և այլն) ատոմների միջև։ Տարրերի էլեկտրաբացասականության տարբերության նվազման հետ քիմիական կապի իոնականությունը պակասում է, և սկսում է գերակշռել կովալենտային կապը։

Իոնային կապ կարող է լինել ոչ միայն երկտարր միացություններում, ինչպիսիք են՝ , , , այլև բազմատարր միացություններում, օրինակ՝ , , , և այլն։

Իոնային բյուրեղացանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկար 1. -ի (ա) և -ի (բ) իոնային բյուրեղացանցերի գծապատկերները

Այն միացությունները, որոնցում գոյություն ունի իոնային կապ, առաջացնում են իոնային բյուրեղացանց։ Օրինակ՝ նատրիումի քլորիդի բյուրեղացանցն իոնային է, որում յուրաքանչյուր իոն շրջապատված է իոնով, և նույն ձևով յուրաքանչյուր իոն՝ իոնով (նկար 1, ա)։ Նատրիումի քլորիդի բյուրեղացանցի երկրաչափական պատկերը խորանարդ է։

Իոնային կապի կարևոր առանձնահատկությունն է ուղղորդվածություն և հագեցվածություն չունենալը։ Սրանք պայմանավորված են հենց իոնի բնույթով։

Իոնի լիցքը գնդային մակերևույթի վրա բաշխված է հավասարաչափ, այդ պատճառով իր էլեկտրական դաշտի ազդեցությունը հավասարապես է տարածում բոլոր ուղղություններով։ Գոյություն չունի որևէ արտոնյալ ուղղություն, որով իոնը կապվի միայն մեկ իոնի հետ։ Իոնը միևնույն ուժով կարող է ձգել հակառակ լիցք կրող իոններ բոլոր ուղղություններով։ Ուրեմն իոնային կապը ուղղորդվածություն չունի։ Դա հանգեցնում է այն բանին, որ իոնային կապը չունի նաև հագեցվածություն։ Նատրիումի և ցեզիումի քլորիդների (ա, բ) բյուրեղացանցերի օրինակը դրա վկայությունն է։

Իոնային բյուրեղացանց ունեցող նյութերը, շնորհիվ իոնային կապի մեծ ամրության, բնութագրվում են հալման բարձր ջերմաստիճանով։ Դրանց բնորոշ է նաև որոշ կարծրություն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]

  1. 10-րդ դասարանի քիմիայի դասագիրք,հեղինակներ՝ Առլիկ Խաչատրյան, Լիդա Սահակյան