Սուրբ Վարվառա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Վարվառա
Robert Campin 015.jpg
Ժամանակաշրջան Հռոմեական կայսրություն
Ծնունդ 3-րդ դար
Ծննդավայր Նիկոմեդիա, Թուրքիա
Վախճան 308
Վախճան վայր Նիկոմեդիա, Թուրքիա
Վախճան պատճառ Գլխատում
Եկեղեցի կաթոլիկություն
Սրբացված կարգ սուրբ
Աշխատանք thaumaturge և prisoner

Սուրբ Վարվառա (հուն․՝ Αγία Βαρβάρα, 273, Նիկոմեդիա - 306, Հելիոպոլիս), քրիստոնյա նահատակ: Ընդհանրական Եկեղեցու սուրբ։ Նա Եվրոպայում համարվում է ճարտարապետների, շինարարների, բանտարկյալների, երիտասարդ աղջիկների պահապան սուրբը[1]:

Վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պահպանված վարքագրական տվյալների[2][3] Սուրբ Վարվառան ծնվել է 273 թվականին Հռոմեական կայսրության Նիկոմեդիա քաղաքում՝ հեթանոսի ընտանիքում։ Վարվառան ծանոթանում է հայրենի քաղաքի որոշ քրիստոնյաների հետ և նրանց միջոցով ծանոթանում քրիստոնեական դավանանքին և մկրտվում։ Քանի որ Վարվառան առանձնանում էր իր յուրահատուկ գեղեցկությամբ, հայրը նրան օտար հայացքներից, ինչպես նաև քրիստոնյաներից հեռու պահելու համար մի բարձր աշտարակ է շինել տալիս՝ դստերն այնտեղ պահելու համար: Սակայն Սուրբ Վարվառան կործանում է հոր պալատում եղած կուռքերին, և հակառակ իր հոր կամքի` հրաժարվում է ամուսնանալ հեթանոսի հետ: Դստեր անհնազանդությունը զայրացնում է նրա հորը՝ Դիոսկորոսին այն աստիճան, որ նա որոշում է սպանել սեփական դստերը: Վարվառան փախչում և ապաստան է գտնում մի լեռան վրա, սակայն մոլեգնած հայրը մի հովվից իմանում է աղջկա թաքստոցը և անհնազանդ դստերը ներկայացնում դատավորին: Դատավորի հրամանով սրբուհուն դաժան կտտանքների են ենթարկում. կոտրում են նրա ոսկորները և մերկացրած պտտեցնում են քաղաքի հրապարակներում: Սակայն Վարվառան ոչ միայն չի ուրանում Քրիստոսին, այլ նաև հանդիմանում է մոլորության մեջ գտնվող դատավորին և մյուս հեթանոսներին: Դատավորը, տեսնելով Վարվառայի անկոտրում կամքը, նրան դատապարտում է մահապատժի։ Սրբուհու դատավճիռն իրականացվում է Դիալա կոչվող գյուղում, որը գտնվում էր Հելիոպոլիս քաղաքի մերձակայքում՝ 306 թվականին։ Ըստ ավանդության` Վարվառային գլխատել է նրա սեփական հայրը, ով էլ անմիջապես արժանանում է Աստծո պատժին. երկնքից կրակ է իջնում և այրում նրան[4][5]: Այդ օրը սրբուհի Վարվառայի հետ նաև մահապատժի է ենթարկվում Հուլիանա անունով մի քրիստոնյա կին: Սուրբ Վարվառայի մասունքները մի քրիստոնյայի կողմից ամփոփվում են Հելիոպոլիս քաղաքում, որտեղից 6-րդ դարում դրանք տեղափոխվում են Կոստանդնուպոլիս:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reinhard Abeln: Die heilige Barbara. Leben – Legenden – Bedeutung. Topos, Kevelaer 2011. ISBN 978-3-8367-0768-8.
  • Elisabeth W. Caprio: The woman sealed in the tower … being a view of feminine spirituality as revealed by the legend of Saint Barbara. Paulist Press, New York 1982. ISBN 0-8091-2486-6.
  • Helmut Eberhart: Hl. Barbara, Legende, Darstellung und Tradition einer populären Heiligen. Sammler, Graz 1988. ISBN 3-85365-070-8.
  • Rolfroderich Nemitz, Dieter Thierse: St. Barbara. Weg einer Heiligen durch die Zeit. Glückauf, Essen 1996. ISBN 3-7739-0639-0.
  • Kirsten Wolf: The old Norse-Icelandic legend of Saint Barbara. Pontifical Institut of Mediaeval Studies, Toronto 2000. ISBN 0-88844-134-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eifeler Volksbräuche um Mittwinter und Jahreswende. In: Bonner Generalanzeiger vom 4. Dezember 1936
  2. Legende der Hl. Barbara in der Legenda aurea.
  3. Seite der Legenda aurea mit der Barbara-Legende.
  4. Barbara im Ökumenischen Heiligenlexikon, abgerufen am 9. September 2011.
  5. Die heilige Barbara

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]