Բետա ադրենապաշարիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բետա ադրենապաշարիչներ
Propranolol-2D-skeletal.png
Պրոպրանոլոլ ՝ առաջին կլինիկական հաջողված բետա-պաշարիչև
Class identifiers
Տեսակgroup or class of chemical substances?
Հոմանիշներբետա-պաշարիչներ, β-պաշարիչներ
ԿիրառումԱռիթմիա, Հիպերտենզիա
Ազդեցության մեխանիզմԲետա ընկալիչների պաշարում
Կենսաբանական թիրախԲետա ընկալիչներ
Կլինիկական տվյալներ
Drugs.comDrug Classes

Բետա ադրենապաշարիչներ (բետա պաշարիչներ, β պաշարիչներ), դեղաբանական խումբ, որը հիմնականում օգտագործվում է սրտի աննորմալ ռիթմերը բուժելու և պաշտպանելու համար սրտամկանի երկրորդ ինֆարկտից առաջին սրտային գրոհից հետո(երկրորդային պրոֆիլակտիկա)[1]։ Դրանք նաև լայնորեն օգտագործվում են արյան բարձր ճնշման (հիպերտոնիա) բուժման համար, չնայած դրանք այլևս հիպերտոնիկ հիվանդների մեծամասնության համար առաջին ընտրության դեղեր չեն [2]։

Բետա պաշարիչները մրցակցային անտագոնիստներ են, որոնք արգելափակում են էնդոգեն կատեխոլամինների ընկալիչները՝ էպինեֆրինի (ադրենալին) և նորէպինեֆրինիի (Նորադրենալինի)՝ ադրեներգիկ բետա ընկալիչների սիմպատիկ նյարդային համակարգի վրա, վերջինս միջնորդում է «խփի կամ փախի» ռեակցիան [3][4]։ Որոշները պաշարում են բոլոր տեսակի բետա ադրենաընկալիչները, իսկ որոշներն էլ հանդիսանում են սելեկտիվ ադրենապաշարիչներ և պաշարում են մեկը երեք տեսակի բետա ադրենաընկալիչներից ( β1, β2 և β3 ընկալիչներ)[5]։ β1 ադրենաընկալիչները տեղակայված են հիմնականում սրտում և երիկամներում [4]։ β2 ադրենաընկալիչները գտնվում են հիմնականում թոքերում, աղեստամոքսային համակարգում, լյարդում, արգանդում, անոթային հարթ մկաններում և կմախքային մկանների մեջ[4]։ β3 ադրենաընկալիչները տեղակայված են ճարպային բջիջներում[6]։

Բետա ընկալիչները հայտնաբերվում են սրտի մկանների, հարթ մկանների, շնչուղիների, զարկերակների, երիկամների և այլ հյուսվածքների բջիջների վրա, որոնք սիմպաթիկ նյարդային համակարգի մի մասն են և հանգեցնում են սթրեսի արձագանքների, հատկապես, երբ դրանք խթանվում են էպինեֆրինով (ադրենալին): Բետա պաշարիչներիը խանգարում են էպինեֆրինի և սթրեսային այլ հորմոնների ընկալիչներին կապելը և թուլացնում են սթրեսի հորմոնների ազդեցություն։

1964թ․ Ջեյմս Բլեքը[7] սինթեզեց առաջին կլինիկական նշանակալի բետա պաշարիչը `Պրոպրանոլոլը և Պրոնետալոլը, այն հեղափոխական էր Կրծքային հեղձուկի բուժման հարցում[8] և շատերի կողմից համարվում է 20-րդ դարի կլինիկական բժշկության և դեղագործության կարևորագույն ներդրումներից մեկը[9]։

Առաջնային հիպերտոնիայի բուժման համար ուսումնասիրությունները(մետա-անալիզ), որոնցում հիմնականում օգտագործվում են ատենոլոլը, ցույց են տվել, որ չնայած բետա պաշարիչները ավելի արդյունավետ են, քան պլացեբոն` ինսուլտի և ընդհանուր սրտանոթային պատահարների կանխարգելման գործում, բայց դրանք նույնքան արդյունավետ չեն, որքան Միզամուղները, ԱՓՖ արգելակիչները կամ կալցումի անցուղիների պաշարիչները [10][11][12][13]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասի ներսում գործող դեղերի միջև տարբերություններ կան, ուստի ոչ բոլոր բետա պաշարիչներն են օգտագործվում ստորև նշված բոլոր ցուցումներով:

Բետա պաշարիչների ցուցումները հետևյալն են՝

Բետա պաշարիչները օգտագործվել են նաև հետևյալի համար՝

  • սուր Աորտայի շերտազատում
  • Հիպերտրոֆիկ օբստրուկիվ Կարդիոմիոպաթիա
  • Երկար QT համախտանիշ
  • Մարֆանի համախտանիշ (պրեպրանոլոլով բուժումը դանդաղեցնում է աորտայի դիլատացիան և դրա բարդությունների առաջընթացը)
  • Վարիկոզ արյունահոսության կանխարգելում պորտալ հիպերտենզիայի ժամանակ
  • Հիպերհիդրոզի հնարավոր մեղմացում
  • Սոցիալական և այլ տագնապային խանգարումներ
  • Հակասականորեն, սրտանոթային պերիվիրաբուժության մահացության նվազեցման համար, բայց լավագույն ապացույցները վկայում են, որ նրանց օգտագործումը բերում է մահացության աճի[30][31]։

Սրտային անբավարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ բետա պաշարիչները ժամանակին հակացուցված էին կանգային սրտային անբավարարության մեջ, քանի որ նրանք իջեցնում են սրտի կծկողականությունը, 1990-ականների վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին դրանց արդյունավետությունը հիվանդացության և մահացության նվազեցման գործում[32][33][34]: Բիսոպրոլոլը, Կարվեդիլոլը և Մետոպրելելը համարվում են որպես հավելում ԱՓՖ արգելակիչներին և միզամուղներին կանգային սրտային անբավարարություն բուժման մեջ, սակայն շատ ավելի պակաս դոզանորով քան ցուցված է այլ պաթոլագիաների համար: Բետա պաշարիչները ցուցված են միայն կոմպենսացված, ստաբիլ կանգային սրտային անաբավարարության ժամանակ, իսկ դեկոմպենսացվախ կանգային սրտային անաբավարարության ժամանակ կբերեն վիճակի էլ ավելի վաթարացնամ, քանի որ նրանք կբերեն արտամղման ֆրակցիայի իջեցման:

Բետա պաշարիչները հիմնականում հայտնի են սրտի կծկման հաճախության վրա իրենց կրճատիչ ազդեցությամբ, չնայած որ սա միակ կարևոր մեխանիզմ չէ կանգային սրտային անբավարարության ժամանակ: Բետա պաշարիչները, բացի սրտում իրենց սիմպաթոլիտիկ β1 ազդեցության, ազդում են երիկամներում ռենին-անգիոտենզին համակարգի վրա: Բետա պաշարիչները առաջացնում են ռենինի սեկրեցիայի նվազում, որն էլ իր հերթին նվազեցնում է սրտի թթվածնի պահանջարկը `իջեցնելով արտաբջջային ծավալը և ավելացնելով արյան թթվածնի կապող կարողությունը: Սրտային անբավարարությունը բնութագրում է սրտի վրա կատեխոլամիններիի ակտիվության բարձրացումով, որը պատասխանատու է մի շարք վատ հետևանքների համար, ներառյալ սրտի թթվածնի պահանջարկի բարձրացումը, բորբոքային միջնորդանյութերի տարածումը և սրտային հյուսվածքների աննորմալ ռեմոդելավորմը, որոնք բոլորը նվազեցնում են սրտամկանի կծկման ուժը արդյունավետությունը և նպաստում ցածր արտանետման ծավալի զարգացման[35]: Բետա պաշարիչները հակազդում են այս ոչ նորմալ բարձր սիմպատիկ գործունեությանը, ի վերջո հանգեցնելով արտանետման ծավալի բարելավման, չնայած արտանետման ծավալի նախնական կրճատման:

Ուսումնասիրությունը ցույց են տվել, որ բետա պաշարիչները բերում են մահացության բացարձակ ռիսկի կրճատման 4.5% 13ամսվա ընթացքում: Բացի մահացության ռիսկը նվազեցնելուց, ուսումնասիրությունների ժամանակակ կրճատվել է նաև հիվանդանոցային այցելությունների և հոսպիտալացումների քանակը[36]:

Կանգային սրտային անբավարարության համար բետա պաշարիչների թերապևտիկ կառավարումը պետք է սկսվի շատ ցածր չափաբաժիններով (ցանակլի դեղաչափի 1/8-ից) `դոզայի աստիճանական բարձրացումով: Հիվանդի սիրտը պետք է հարմարվի կատեխոլամինների կողմից նվազեցված ազդեցությանը և գտնի նոր հավասարակշռություն այդ իրավիճակում[21]:

Տագնապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնապես, բետա պաշարիչներ չեն հաստատվել ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վարչակազմի կողմից, որպես տագնապամարիչ օգտագործման համար:[37] Այնուամենայնիվ, վերջին 25 տարիների ընթացքում բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ բետա պաշարիչները արդյունավետ են տագանապային խանգարումների ժամանակ, չնայած գործողության մեխանիզմը հայտնի չէ:[38] «Խփիր կամ փախիր» ֆիզիոլոգիական ախտանշանները (թրթռացող սիրտ, սառը ձեռքեր, շնչառության հաճախացում, քրտնարտադրություն և այլն) զգալիորեն կրճատվում են ՝ այդպիսով տագանապային անհատներին հնարավորություն տալով կենտրոնանալ իրենց առջև դրված խնդրի վրա:

Հայտնի է, որ երաժիշտներ, հանրային խոսնակներ, դերասաններ և պրոֆեսիոնալ պարողներ օգտագործում են բետա պաշարիչներ ՝ կատարման անհանգստությունը, բեմական վախն ու սարսափը կանխելու համար և՛ լսումների, և՛ հանրային ներկայացումների ընթացքում:Բետա պաշարիչները էժան են, ասում են, որ համեմատաբար անվտանգ են, և մի կողմից, կարծես, բարելավում են երաժիշտների կատարումները տեխնիկական մակարդակով, իսկ ոմանք, ինչպիսիք են ՝ «Ներքին խաղ» երաժշտության հեղինակը ՝ Բարրի Գրինը և Դոն Գրինը՝ Օլիմպիական սուզորդների մարզիչ, որը ուսանողներին սովորեցնում է հաղթահարել իրենց բեմի վախը, ասում են, որ ներկայացումները կարող են ընկալվել որպես «առանց հոգի և ոչ բնական»[39]:

Սրտային վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտանոթային վիրահատության ընթացքում բետա պաշարիչների օգտագործումը նվազեցնում է սրտի դիսռիթմերի ռիսկը[31]: Այնուամենայնիվ, դրանց օգտագործումը այլ տեսակի վիրահատությունների ժամանակ կարող է վատթարացնել վիճակը:

Կատարողականության բարձրացման կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ դրանք նպաստում են սրտի կծկման հաճախության և դողի նվազեցմանը, բետա պաշարիչները օգտագործվել են պրոֆեսիոնալ մարզաձևերում որտեղ պահանջվում է բարձր ճշգրտություն, ներառյալ նետաձգությունը, հրաձգությունը, գոլֆը [40] և Սնուկեր[40]: Բետա պաշարիչները արգելված են Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից [41]: 2008-ի ամառային Օլիմպիական խաղերում ատրճանակով 50 մետր արծաթե մեդալակիր և օդային ատրճանակով 10 մետր բրոնզե մեդալակիր Կիմ Յոնգ Սուն դրական փորձարկեց Պրոպրանոլոլով և զրկվեց մեդալներից։ [42]:

Նմանատիպ պատճառներով բետա պաշարիչները օգտագործվել են նաև վիրաբույժների կողմից[43]:

Կողմանակի երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետա պաշարիչների օգտագործման հետ կապված կողմանակի երևիույթները, ներառում են ՝ սրտխառնոց, լուծ, բրոնխոսպազմ, հևոց, Ռեյնադսի համախտանիշի սրացում, բրադիկարդիա, հիպոտենզիա, սրտային անբավարարություն, սրտի բլոկադա, հոգնածություն, գլխապտույտ, ալոպեցիա (մազաթափություն), աննորմալ տեսողություն, հալյուցինացիաներ, անքնություն, մղձավանջներ, սեռական դիսֆունկցիան, Էրեկտիլ դիսֆունկցիա և (կամ) գլյուկոզի և լիպիդային նյութափոխանակության փոփոխություն: Խառը α1 / β-անտագոնիստական թերապիան սովորաբար առաջացնում է օրթոստատիկ հիպոթենզիատ: Իսկ Կարվեդիլոլով թերապիան սովորաբար առաջացնում է այտուցներ[44]: Արյան-ուղեղի պատնեշի թափանցելիության պատճառով լիպոֆիլային բետա արգելիչները, ինչպիսիք են Պրոպրանոլոլը և Մետոպրոլոլը, ավելի հավանական են, քան մյուս պակաս լիպոֆիլային բետա բլոկլերները, կարող են առաջացնել քնի խանգարումներ, ինչպիսիք են անքնությունը, վառ երազներն ու մղձավանջները[45]:

Կողմնակի երևույթները, որոնք կապաված են β2 ադրենաընկալիչների անտագոնիստ ակտիվության հետ (բրոնխոսպազմ, ծայրամասային անոթային կոնստրիկցիա, գլյուկոզի և լիպիդային նյութափոխանակության խանգարում) ավելի քիչ տարածված են β1-սելեկտիվ (կարդիոսելեկտիվ) դեղամիջոցների մոտ, բայց սելեկտիվությունը քչանում է դեղաչափի բարձրացման հետ: Բետա-պաշարումը, մասնավորոպաես Մակուլայի β1ընկալիչի բերում են Ռենինի արտազատման խանագարման ՝ դրանով իսկ նվազեցնելով ալդոստերոնի ազատումը : Սա առաջացնում է հիպոնատրեմիա և հիպերկալեմիա:

Հիպոգլիկեմիան կարող է առաջանալ բետա պաշարման արդյունքում, քանի որ β2 ադրենաընկալիչները սովորաբար խթանում է գլիկոգենի ճեղքումը (գլիկոգենոլիզ) լյարդում, նաև խթանում են ենթաստամոքսային գեղձու գլյուկագոն հորմոնի արտազատումը, որոնք միասին բերում են պլազմայում գլյուկոզի մակարդակի բարձրացման : Հետևաբար, β2-ադրենաընկալիչների պաշարումը բերում է պլազմայում գլյուկոզայի մակարդակի իջեցման: β1- պաշարիչները ավելի քիչ են բերում նյութափոխանակության կողմնակի բարդությունների շաքարախտով հիվանդների մոտ։ ՄԻևնույն ժամանակ արագացված սրտխփոցը, որը ծառայում է որպես նշան արյան մեջ գլյուկոզայի ցածր քանակների համար շաքարախտով հիվանդների մոտ, կարող է լինել չարտահայտված, որը բերում է չգիտակցավծ հիպոգլիկեմիայի (հիվանդները չեն իմանում իրենց մոտ զարգացած հիպոգլիկեմիայի մասին)։ Հետևաբար, բետա-պաշարիչները պետք է զգուշորեն կիրառվեն դիաբետիկների մոտ[46]։

2007 թ.-ին կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիպերտոնիկ հիվանդության ժամանակ օգտագործվող միզամուղները և բետա-պաշարիչները մեծացնում են շաքարային դիաբետի զարգացման ռիսկը, իսկ ԱՓՖ արգելակիչները և անգիոտենզին II ընկալիչի արգելակիչները նվազեցնում են շաքարախտի վտանգը:[47] Կլինիկական ուղեցույցները Մեծ Բրիտանիայում, բայց ոչ Միացյալ Նահանգներում, կոչ են անում խուսափել միզամուղների և բետա պաշարիչների կիրառումից, որպես առաջին ընտրության դեղամիջոցներ հիպերտոնիայի բուժուման համար, շաքարախտի առաջացման ռիսկի պատճառով[48]։

Բետա պաշարիչները չպետք է օգտագործվեն սելեկտիվ ալֆա-ադրեներգիկ ագոնիստներով գերդոզավորման բուժման համար: Միայն բետա ընկալիչների պաշարումը բարձրացնում է արյան ճնշումը, նվազեցնում է կորոնար արյան հոսքը, ձախ փորոքի գործառույթը և սրտանոթային արտանետումն ու հյուսվածքների պերֆուզին `ալֆա-ադրեներգիկ համակարգի խթանումն առանց հակազդության թողնելու պատճառով։ Լիպոֆիլային և ԿՆՀ ներթափանցմա հատկություններով օժտտված բետա պաշարիչները, ինչպիսիք են մետոպրոլոլը և լաբետալոլը, կարող են օգտակար լինել ԿՆՀ- ի և սրտանոթային թունավորության բուժման համար մետամֆետամինով գերդոզավորման ժմանակ[49]։ Խառը ալֆա և բետա պաշարիչ լաբետալոլը հատկապես օգտակար է մետամֆետամինից առաջացած տախիկարդիայի և հիպերտոնիայի բուժման համար[50]։ Այլ դեղամիջոցներ, որորք օգտագործովում են գերդոզավորման բուժման համար հիպերտոնիկ կրիզի ժամանակ, վազոդիլատատորներն են, ինչպիսիք են նիտրոգլիցերինը, միզամուղներ, ալֆա պաշարիչներ(օր․՝ Ֆենտոլամին) [51]։

Քաշի ավելացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաշի ավելացումը կարող է լինել որպես որոշ բետա պաշարիչների կողմնակի ազդեցություն, հատկապես ավելի հիների, ինչպիսիք են ՝ Ատենոլոլը (Տենորմին) և Մետեպրոլոլը (Lopressor, Toprol-XL)։ Քաշի միջին բարձրացումը կազմում է մոտ 2,6 ֆունտ (մոտ 1,2 կգ)։ Ավելի նոր բետա պաշարիչները, ինչպիսիք են Կարվեդիլոլը, սովորաբար չեն առաջացնում քաշի ավելացում որպես կողմնակի երևույթ: Քաշը կարող է բարձրանալ բետա պաշարիչների ընդունելու առաջին շաբաթներին, այնուհետև ընդհանուր առմամբ կայունանում է[52]։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետա-պաշարիչներ հակացուցումները ներառում են՝

Ասթմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդիոսելեկտիվ բետա-պաշարիչները (β1 պաշարիչներ), եթե իսկապես անհրաժեշտ է, հնարավոր է նվազագույն դեղաչափով օգտագործել մեղմ և միջին ծանրության շնչառական ախտանիշներ ունեցողների մոտ:[54][55] β2-ագոնիստները կարող են ինչ-որ չափով մեղմել β-պաշարիչների հարուցած բրոնխոսպազմը[54]։

Կոկաին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետա արգելափակումները չպետք է օգտագործվեն որպես առաջին ընտրության դեղամիջոցներ կոկաինի պատճառած սուր կորոնար համախտանիշի դեպքերում։ Վերջին ուսումնասիրությունները չեն հայտաբերել օգուտ բետա պաշարիչների կոկաինի հարուցած սուր կորոնար համախտանիշի ժամանակ։Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բետա պաշարիչների օգտագործումը սուր կորոնար համախտանիշի ժամանակ հանգեցրել է վնասակար արդյունքների, իսկ սուր դեպքերում օգտագործված բետա պաշարիչների դադարեցումը հանգեցրել է կլինիկական ընթացքի բարելավման: Ամերիկյան սրտի ասոցիացիան նույնպես աջակցում է այս գաղափարին և խորհուրդ է տալիս չկիրառել բետա պաշարիչները կոկաինի պատճառած STբարձրացմամբ սրտամկանի ինֆարկտի ժամանակ `կորոնար վազոսպազմի ռիսկի պատճառով: Չնայած, ընդհանուր առմամբ, բետա-բլոկլերները բարելավում են մահացությունը Սրտամկանի ինֆարկտով տառապող հիվանդների շրջանում, պարզ չէ, արդյոք կոկաինի հարուցած սուր կորոնար համախտանիշ ունեցող հիվանդները կօգտվեն մահացության այս նվազեցումից, քանի որ ոչ մի ուսումնասիրություն չի գնահատում երկարաժամկետ բետա բլոկլերների օգտագործումը նրանց մոտ, և քանի որ կոկաինի օգտագործողները կարող են հակված լինել չարաշահել փսիխոակտիվ նյութեր ՝ դրանով իսկ բարդացնելով թերապիայի ազդեցությունը [56]։

Շաքարային դիաբետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրենալինը ազդարարում մոտակաա հիպոգլիկեմիայաի մասին[57]։

Էպինեֆրինի ազդեցության վրա բետա-բլոկլերների արգելքը կարող է ինչ-որ չափով խորացնել հիպոգլիկեմիան ՝ խանգարելով գլիկոգենեզը և թաքցնելով հիպոգլիկեմիայի նշաններին, ինչպիսիք են տախիկարդիան, սրտխփոցը, դիաֆորեսը և դողը: Անհրաժեշտ է շատ ուշադիր շաքարի մոնիթորինգ բետա-պաշարիչներ ստացող շաքարային դիաբետով հիվանդների մոտ:

Հիպերթիրեոզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև բետա-պաշարիչները կարող են օգտակար լինել թիրոտոքսիկոզով հիվանդների մոտ սուր ախտանիշները կառավարելու համար ՝ տախիկարդիան, դողը և տագնապը նվազեցնելու համար, միևնույն ժամանակ բետա-պաշարիչները պետք է զգուշությամբ օգտագործվեն, քանի որ տախիկարդիան վահանաձև գեղձի հիվանդության օգտակար մոնիտորինգի պարամետր է: Միանգամից դադարեցումը կարող է բերել վահանձև գեղձի փոթորկի։

Բրադիկարդիա կամ AV պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե չկա կարդիոստիմուլյատոր, ապա բետա պաշարիչները կարող են լուրջ ճնշել AV հանգույցը, ինչի արդյունքում կիջնի սրտի կծկման հախաճությունը և կծկման ծավալը։ Վոլֆ-Պարկինսով-Վայտթի համախտանիշ ունեցող տախիկարդիայով հիվանդների մոտ բետա-պաշարիչներ օգտագործումը կարող է հանգեցնել ծանր բրադիկարդիային, որի ժամանակ կպահանջվի կարդիոստիմուլյատոր։

Թունավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլյուկագոնը, որն օգտագործվում է գերդոզավորման բուժման մեջ,[58][59] մեծացնում է սրտի կծկումների ուժը, մեծացնում է ներբջջային ցիկլիկ ԱՄՊ-ն և նվազեցնում երիկամային անոթային դիմադրությունը։ Հետևաբար այն օգտակար է բետա-պաշարիչներով կարդիոտոքսիկությամբ հիվանդների մոտ:[60][61] Կարդիոստիմուլյատորը նախատաեսված է հիվանդների համաար, ովքեր չեն պատասխանում դեղորայքային բուժմանը:

Մարդիկ, ում մոտ առաջացել է բրոնխոսպազմ ոչ-ընտրողական բետա պաշարիչներով β2 ընկալիչների պաշարման հետևանքով, կարող են բուժվել հակախոլիներգիկ դեղերով, ինչպիսիք են Իպրատրոպիումը, որոնք ավելի անվտանգ են, քան բետա ագոնիստները սրտանոթային հիվանդություններով հիվանդների մոտ: Բետա-պաշարիչներով թունավորումների այլ հակաթույններ են `սալբուտամոլը և իզոպրենալինը:

β-ընկալիչների անտագոնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպինեֆրինով և Նորէպինեֆրինով β1 ընկալիչների խթանումն առաջացնում է դրական քրոնոտրոպ և ինոտրոպ ազդեցություն սրտի վրա և մեծացնում է սրտի հաղորդականության արագությունն ու ավտոմատիզմը[62]։ Երիկամի վրա β1 ընկալիչների խթանումը առաջացնում է ռենինի արտազատում[63]։ β2 ընկալիչների խթանումը հանգեցնում է հարթ մկանների թուլացման,[64] առաջացնում է կմախքի մկանների մեջ դող[65] և մեծացնում է գլիկոգենոլիզը լյարդի և կմախքի մկանների մեջ[66]։ β3 ընկալիչների խթանումը հանգեցնում է լիպոլիզի[67]։

Բետա պաշարիչները խանգարում են էպինեֆրինի և նորեֆինեֆրինի միջնորդավորված սիմպաթիկ գործողությունները[3] բայց ունեն նվազագույն ազդեցություն մնացածի վրա։ Այսինքն ՝ դրանք նվազեցնում են հուզմունքի կամ ֆիզիկական ուժի ազդեցությունը սրտի կծկման հաճախության և կծկման ուժի վրա[68], և նաև դողը,[69] և գլիկոգենի խզումը: Բետա պաշարիչները կարող են կծկողական ազդեցություն ունենալ թոքերի բրոնխների վրա ՝ հնարավոր է վատթարացնելով կամ առաջացնելով ասթմայի ախտանիշներ[70]։

Քանի որ β2ընկալիչները կարող են առաջացնել անոթային հարթ մկանների թուլացում, բետա պաշարիչները կարող են առաջացնել որոշ վազոկոնստրիկցիա: Այնուամենայնիվ, այս էֆեկտը փոքր է, քանի որ β2 ընկալիչների գործունեությունը ստվերում է ավելի շատ գերիշխող վազոկոնստրիկտիվ α1 ընկալիչների կողմից: Իհարկե բետա պաշարիչների ամենամեծ ազդեցությունը սրտում է: Նորագույն, երրորդ սերնդի բետա պաշարիչները կարող են առաջացնել վազոդիլատացիա ՝ ալֆա-ադրենընկալիչների պաշարման միջոցով[71]։

Համապատասխանաբար, ակնկալվում է, որ ոչ-ընտրող բետա բլոկլերները կունենան հակահիպերտոնիկ ազդեցություն[72]։ Բետա պաշարիչների առաջնային հակահիպերտոնիկ մեխանիզմը անհայտ է, բայց կարող է ներառել սրտային արտազատման կրճատում (բացասական քրոնոտրոպ և ինոտրոպ ազդեցությունների պատճառով)[73]։ Դա կարող է պայմանավորված լինել նաև երիկամներից ռենինի արտազատման կրճատմամբ և կենտրոնական նյարդային համակարգի էֆեկտով ՝ նվազեցնել սիմպատիկ ակտիվությունը (այն բետա պաշարիչների համար, որոնք անցնում են արյուն-ուղեղի պատնեշով, օրինակ ՝ Պրոպրանոլոլ):

Հակաանգինալ ազդեցություն պայամանավորված է բացասական քրոնոտրոպ և ինոտրոպ ազդեցություններով, որոնք նվազեցնում են սրտի ծանրաբեռնվածությունը և թթվածնի պահանջարկը: Բետա բլոկլերների բացասական քրոնոտրոպ հատկությունը թույլ է տալիս պահպանել սրտային ռիթմի վերահսկողությունը։

Բետա պաշարիչների հակաառիթմիկ ազդեցությունը առաջոնում է սիմպաթիկ նյարդային համակարգի պաշարման հետևանքով, ինչը հանգեցնում է սինուսային հանգույցի ֆունկցիայի ընկճման և ատրիովետրիկուլային հանգույցի հաղորդականության իջեցման և նաև բերում են նախասրտերի ռեֆրակտեր շրջանի երկարացման։ Մասնավորապես, Սոտալոլը ունի լրացուցիչ հակաառիթմիկ հատկություններ և երկարացնում է գործողության պոտենցիալի տևողությունը կալիումական անցուղիների պաշարման միջոցով:

Սիմպատիկ համակարգի պաշարումը և Ռենինի պաշարումը բերում են Ալդոստերոնի նվազման՝ Ռենին-անգիոթենզին-ալդոստերոնային համակարգի պաշարման հետևանքով, ինչն էլ հանգեցնում արյան ճնշումը նվազման` կապված նատրիումի և ջրի պահպանման նվազման հետ:

Ներքին սիմպատոմիմետիկ ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաև կոչվում է որպես ներհամակարգային սիմպաթոմիմետրիկ ազդեցություն, այս տերմինը օգտագործվում է մասնավորապես այն բետա պաշարիչների համար, որոնք կարող են ցույց տալ ինչպես ագոնիստ, այնպես էլ անտագոնիստ ազդեցություն տվյալ բետա ընկալիչում, կախված ագոնիստի (բետա պաշարիչի) և անատագոնիզմի կոնցենտրացիաներիից (սովորաբար էնդոգեն միացություն, ինչպիսին է նորէպինեֆրինը)։

Որոշ բետա պաշարիչներ (օր. ՝ Օքսրենոլոլ, Պինդոլոլ, Պենբուտոլոլ, Լաբետալոլ և Ացեբուտոլոլ) ցուցադրում են ներքին սիմպատոմիմետիկ ազդեցություն։ Այս ագենտները ի վիճակի են գործադրել ցածր մակարդակի ագոնիստական գործունեություն β ընկալիչի վրա ՝ միաժամանակ հանդես գալով որպես ընկալիչի անտագոնիստ։ Այս միջոցները, հետևաբար, կարող են օգտակար լինել այն անհատների մոտ, ովքեր ցուցաբեչեն օգտագործվում սրտամկանի ինֆարկտներից հետո, քանի որ դրանք չեն ցուցադրվել օգտակար: Նրանք կարող են նաև պակաս արդյունավետ լինել, քան մյուս բետա բլոկլերները անգինայի և տախիրարթմիության կառավարման մեջրում են չափազանց մեծ բրադիկարդիա ՝ երկարատև բետա պաշարիչներով թերապիայի ընթացքում:

Ներքին սիմպատոմիմետիկ ակտիվությամբ օժտված բետա պաշարիչները չեն օգտագործվում սրտամկանի ինֆարկտներից հետո, քանի որ դրանք չեն ցուցաբերել օգտակար հատկություններ: Նրանք կարող են նաև պակաս արդյունավետ լինել, քան մյուս բետա պաշարիչները ստենոկարդիայի և տախիրառիթմիների կառավարման մեջ[44]։

α1-ընկալիչների անտագոնիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ բետա պաշարիչներ (օր. ՝ լաբետալոլ և կարվեդիլոլ) ցուցադրում են և՛ β-, և α1 –ընկալիչների խառը անտագոնիզմ, որն ապահովում է լրացուցիչ զարկերակային վազոդիլացնող էֆեկտ:

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիքլորոիզոպրենալին՝ առաջին բետա պաշարիչը

Ոչ սելեկտիվ բետա պաշարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ սելեկտիվ բետա պաշարիչները ցուոցաբերում են ինչպես β1, այնպես էլ β2 անտագոնիզմ ազդեցություն [74]

  • Պրոպրանոլոլ[74]
  • Բուցինդոլոլ(ունի լրացուցիչ α1 պաշարիչ ազդեցություն)[75]
  • Կարտելոլ[76]
  • Կարվեդիլոլ (ունի լրացուցիչ α1 պաշարիչ ազդեցություն)[74]
  • Լաբետոլոլ(ունի լրացուցիչ α1 պաշարիչ ազդեցություն)[74]
  • Նադոլոլ[74]
  • Օքսպրենոլոլ (ունի ներքին սիմպատոմիմետիկ ակտիվություն)[77]
  • Ֆենբուտոլոլ (ունի ներքին սիմպատոմիմետիկ ակտիվություն)[74]
  • Պինդոլոլ (ունի ներքին սիմպատոմիմետիկ ակտիվություն)[74]
  • Սոտալոլ (չի համարվում «բնորոշ բետա պաշարիչ»)[74]
  • Թիմոլոլ[74]

β1 սելեկտիվ բետա պաշարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

β1- ընտրողական բետա պաշարիչները հայտնի են նաև որպես կարդիոսելեկտիվ բետա պաշարիչներ[74]

  • Ացեբուտոլոլ(ունի ներքին սիմպատոմիմետիկ ակտիվություն)[74]
  • Աթենոլոլ[74]
  • Բետաքսոլոլ[74]
  • Բիսոպրոլոլ[74]
  • Ցելիպրոլոլ (ունի ներքին սիմպատոմիմետիկ ակտիվություն)[78]
  • Մետոպրոլոլ[74]
  • Նեբիվալոլ[74]
  • Էսմոլոլ[79]

β2 սելեկտիվ բետա պաշարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուտաքսամին[80]
  • ICI-118,551[81]

β3 սելեկտիվ բետա պաշարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

β1 սելեկտիվ անտագոնիստ և β3 ագոնիստ բետա պաշարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նեբիվալոլ [74]

Համեմատական տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբանական տարբերություննրը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներքին սիմպատոմիմետիկ ակտիվությամբ բետա պաշարիչներ
    • Ացեբուտոլոլ [83], Պինդոլոլ [83], Լաբետալոլ [83] mepindolol,[84] oxprenolol,[77], Ցելիպրոլոլ [78], Ֆենբուտոլոլ [74]
  • Լիպոֆիլ բետա պաշարիչներ[85]
    • Բարձր լիպոֆիլությամբ բետա պաշարիչներ՝ Պրոպրանոլոլ, Լաբետալոլ
    • Միջին լիպոֆիլությամբ բետա պաշարիչներ՝ Մետոպրոլոլ, Բիսոպրոլոլ, Կարվեդիլոլ, Ացեբուտոլոլ, Թիմոլոլ, Պինդոլոլ
    • Ցածր լիպոֆիլությամբ բետա պաշարիչներ (նաև հայտնի են հիդրոֆիլ բետա պաշարիչներ)՝ Ատենոլոլ, Նադոլոլ և Սատալոլ
  • Թաղանթ կայունացնող էֆեկտով բետա պաշարիչնե[86]
    • Կարվեդիլոլ, Պրոպրանոլոլ > Օքսոպրենոլոլ > Լաբետալոլ, Մետոպրոլոլ, Թիմոլոլ

Ցուցումների տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սրտային առիթմիայի համար հատուկ նախատեսված բետա պաշարիչներ
    • Էսմոլոլ,[87] Սոտալոլ,[88], Լադիոլոլ (Ճապոնիա)[89]
  • Կանգային սրտային անբարարության համար նախատեսված բետա պաշարիչներ[74]
    • Բիսոպրոլոլ, Կարվեդիլոլ, Մետոպրոլոլ
  • Գլաուկոմաի համար նախատեսված բետա պաշարիչներ
    • Բետաքսոլոլ,[86], Կարտեոլել,[86], Լեվոբունոլոլ [86], Թիմոլոլ,[86] Մետիպրանոլոլ[90]
  • Միոկարդի ինֆարկտի համար նախատեսված բետա պաշարիչներ[74]
    • Ատենոլոլ, Մետոպրոլոլ (անհապաղ արձակում), Պրոպրանոլոլ (անհապաղ արձակում), Թիմոլոլ, Կարվեդիլոլ (ձախ փորոքի դիսֆունկցիայից հետ), Բիսոպրոլոլ (կանխարգելիչ բուժում առաջ և առաջնային բուժում սրտի նոպաներից հետո)
  • Միգրենի կանխարգելման համար նախատեսված բետա պաշարիչներ[91]
    • Թիմոլոլ, Պրոպրանոլոլ

Պրոպրանոլոլը միակ բետա պաշարիչն է, որը նախատեսված է դողի, պորտալ հիերտենզիայի և կերակրափողի վարիկոզ արյունահոսության վերահսկման համար, և օգտագործվում է ֆեոխրոմոցիտոմայում α-պաշարիչային թերապիայի հետ համատեղ[44]։

Այլ էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետա պաշարիչները, շնորհիվ բետա-1 ընկալիչների իրենց անտագոնիզմի, խանգարում են ինչպես նոր մելատոնինի սինթեզը, այնպես էլՖպիֆիզից նրա արտազատումը։ Որոշ բետա պաշարիչների նյարդափսիխիատիկ կողմնակի երևույթները (օրինակ ՝ քնի խանգարում, անքնություն) կարող են պայմանավորված լինել այս ազդեցությամբ [92]։

Որոշ նախակլինիկական և կլինիկական հետազոտություններ ենթադրում են, որ որոշ բետա պաշարիչներ կարող են օգտակար լինել քաղցկեղի բուժման համար[93][94]։ Այնուամենայնիվ, այլ ուսումնասիրությունները ցույց չեն տալիս քաղցկեղի գոյատևման և բետա-պաշարիչների օգտագործման միջև կապը[95][96]։ Նաև 2017թ․-ին մետա-վերլուծությունը չկարողացավ որևէ օգուտ ցույց տալ կրծքագեղձի քաղցկեղի մեջ բետա պաշարիչների օգտագործման համար[97]։

Բետա պաշարիչները օգտագործվել են նաև շիզոիդ անհատականության խանգարման բուժման համար [98]։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն սահմանափակ ապացույցներ, որոնք ապացուցում են լրացուցիչ բետա պաշարիչների օգտագործման արդյունավետությանը `ի լրացում շիմոֆրենիայի բուժման համար նախատեսված հակափսիխոտիկ դեղամիջոցների[99]։

Կոնտրաստային միջողները հակացուցված չեն բետա պաշարիչներ ստացող հիվանդներին [100]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «beta Blockade after myocardial infarction: systematic review and meta regression analysis»։ BMJ 318 (7200): 1730–7։ June 1999։ PMC 31101։ PMID 10381708։ doi:10.1136/bmj.318.7200.1730 
  2. «2014 evidence-based guideline for the management of high blood pressure in adults: report from the panel members appointed to the Eighth Joint National Committee (JNC 8)»։ JAMA 311 (5): 507–20։ February 2014։ PMID 24352797։ doi:10.1001/jama.2013.284427 
  3. 3,0 3,1 Current Cardiovascular Drugs։ Current Science Group։ 2005։ էջ 152։ ISBN 978-1-57340-221-7։ Վերցված է 2010-09-07 
  4. 4,0 4,1 4,2 Pharmacotherapeutics for advanced practice: a practical approach։ Lippincott Williams & Wilkins։ 2006։ էջ 205։ ISBN 978-0-7817-5784-3։ Վերցված է 2010-09-07 
  5. Current Cardiovascular Drugs։ Current Science Group։ 2005։ էջ 153։ ISBN 978-1-57340-221-7։ Վերցված է 2010-09-07 
  6. «Genetic variation in the beta 3-adrenergic receptor and an increased capacity to gain weight in patients with morbid obesity»։ The New England Journal of Medicine 333 (6): 352–4։ August 1995։ PMID 7609752։ doi:10.1056/NEJM199508103330605 
  7. «Sir James Black, OM»։ The Telegraph։ մարտի 23, 2010։ Արխիվացված է օրիգինալից March 27, 2010-ին։ Վերցված է մարտի 25, 2010 
  8. «Combination of calcium channel blockers and beta blockers for patients with exercise-induced angina pectoris: a double-blind parallel-group comparison of different classes of calcium channel blockers. The Netherlands Working Group on Cardiovascular Research (WCN)»։ Angiology 50 (6): 447–54։ June 1999։ PMID 10378820։ doi:10.1177/000331979905000602 
  9. «Sir James Black and propranolol. The role of the basic sciences in the history of cardiovascular pharmacology»։ Texas Heart Institute Journal 24 (4): 336–42։ 1997։ PMC 325477։ PMID 9456487 
  10. «Beta-blockers for hypertension»։ The Cochrane Database of Systematic Reviews 1: CD002003։ January 2017։ PMC 5369873 ։ PMID 28107561։ doi:10.1002/14651858.CD002003.pub5 
  11. «First-line drugs inhibiting the renin angiotensin system versus other first-line antihypertensive drug classes for hypertension»։ The Cochrane Database of Systematic Reviews 11: CD008170։ November 2018։ PMC 6516995 ։ PMID 30480768 ։ doi:10.1002/14651858.CD008170.pub3 
  12. «Calcium channel blockers versus other classes of drugs for hypertension»։ The Cochrane Database of Systematic Reviews (8): CD003654։ August 2010։ PMID 20687074։ doi:10.1002/14651858.CD003654.pub4 
  13. «Beta-blockers for hypertension»։ The Cochrane Database of Systematic Reviews 1: CD002003։ January 2017։ PMC 5369873 ։ PMID 28107561։ doi:10.1002/14651858.cd002003.pub5 
  14. Cleophas Ton (1995)։ Beta-blockers in hypertension and angina pectoris: different compounds, different strategies։ Kluwer Academic Publishers։ ISBN 978-0-7923-3516-0 
  15. Khan M.I. Gabriel (2007)։ Cardia Drug Therapy։ Humana Press։ ISBN 978-1-59745-238-0 
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Katzung Bertram (2018)։ Basic & Clinical Pharmacology։ McGraw-Hill։ ISBN 9781259641152 
  17. «[Treatment of atrial fibrillation in every days practice]» [Treatment of atrial fibrillation in every day practice]։ Der Internist 49 (12): 1437–42, 1444–5։ December 2008։ PMID 19020848։ doi:10.1007/s00108-008-2152-6 
  18. «Medications for Arrhythmia»։ www.heart.org (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  19. «Beta Blocker Therapy»։ American College of Cardiology։ Վերցված է 2019-08-10 
  20. «Essential Tremor Medications»։ Cleveland Clinic (անգլերեն)։ Վերցված է 2019-08-10 
  21. 21,0 21,1 Goodman & Gilman's: The Pharmacological Basic of Therapeutics։ McGraw-Hill։ 2018։ ISBN 9781259584732 
  22. Shen, Howard (2008)։ Illustrated Pharmacology Memory Cards: PharMnemonics։ Minireview։ էջ 15։ ISBN 978-1-59541-101-3 
  23. NICE Hypertension guidance Archived April 9, 2017, at the Wayback Machine. Last updated 2013
  24. «Preventive Treatment of Migraine in Adults»։ www.uptodate.com։ Վերցված է 2019-08-10 
  25. «Mitral Valve Prolapse»։ Mayo Clinic։ March 6, 2018։ Վերցված է August 9, 2019 
  26. «Acute myocardial infarction: Role of beta blocker therapy»։ www.uptodate.com։ Վերցված է 2019-08-10 
  27. «Pheochromocytoma Medication: Alpha Blockers, Antihypertensives, BPH, Alpha Blocker, Vasodilators, Beta Blockers, Nonselective, Beta Blockers, Beta1 Selective, Antihypertensives, Other, Radiopharmaceuticals»։ emedicine.medscape.com։ Վերցված է 2019-08-10 
  28. 28,0 28,1 «Vanderbilt Autonomic Dysfunction Center - Propranolol (Beta Blocker) - Vanderbilt Health Nashville, TN»։ ww2.mc.vanderbilt.edu։ Վերցված է 2019-08-10 
  29. «Theophylline Poisoning»։ www.uptodate.com։ Վերցված է 2019-08-10 
  30. Bouri Sonia, Shun-Shin Matthew James, Cole Graham D, Mayet Jamil, Francis Darrel P (2014-03-15)։ «Meta-analysis of secure randomised controlled trials of β-blockade to prevent perioperative death in non-cardiac surgery»։ Heart 100 (6): 456–464։ ISSN 1355-6037։ PMC 3932762։ PMID 23904357։ doi:10.1136/heartjnl-2013-304262 
  31. 31,0 31,1 «Perioperative beta-blockers for preventing surgery-related mortality and morbidity»։ The Cochrane Database of Systematic Reviews 9 (9): CD004476։ March 2018։ PMC 6494407 ։ PMID 29533470։ doi:10.1002/14651858.CD004476.pub3 
  32. «Effects of controlled-release metoprolol on total mortality, hospitalizations, and well-being in patients with heart failure: the Metoprolol CR/XL Randomized Intervention Trial in congestive heart failure (MERIT-HF). MERIT-HF Study Group»։ JAMA 283 (10): 1295–302։ March 2000։ PMID 10714728։ doi:10.1001/jama.283.10.1295 
  33. «Bisoprolol for the treatment of chronic heart failure: a meta-analysis on individual data of two placebo-controlled studies--CIBIS and CIBIS II. Cardiac Insufficiency Bisoprolol Study»։ American Heart Journal 143 (2): 301–7։ February 2002։ PMID 11835035։ doi:10.1067/mhj.2002.120768 
  34. «Effect of carvedilol on the morbidity of patients with severe chronic heart failure: results of the carvedilol prospective randomized cumulative survival (COPERNICUS) study»։ Circulation 106 (17): 2194–9։ October 2002։ PMID 12390947։ doi:10.1161/01.CIR.0000035653.72855.BF 
  35. «Use of beta blockers and ivabradine in heart failure with reduced ejection fraction»։ www.uptodate.com։ Արխիվացված է օրիգինալից December 22, 2015-ին։ Վերցված է 2015-12-11 
  36. «Beta-blockers: new standard therapy for heart failure» (PDF)։ Mayo Clinic Proceedings 77 (8): 839–45; quiz 845–6։ August 2002։ PMID 12173717։ doi:10.4065/77.8.839։ Արխիվացված է օրիգինալից October 17, 2006-ին։ Վերցված է October 2, 2007 
  37. «Clinical practice. Social anxiety disorder»։ The New England Journal of Medicine 355 (10): 1029–36։ September 2006։ PMID 16957148։ doi:10.1056/NEJMcp060145 
  38. «Anxiolytics not acting at the benzodiazepine receptor: beta blockers»։ Progress in Neuro-Psychopharmacology & Biological Psychiatry 16 (1): 17–26։ January 1992։ PMID 1348368։ doi:10.1016/0278-5846(92)90004-X 
  39. Tindall Blair (October 17, 2004)։ «Better Playing Through Chemistry»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից August 26, 2015-ին 
  40. 40,0 40,1 Tim Glover։ «Golf: O'Grady says players use beta-blockers: Drugs 'helped win majors'»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից September 25, 2015-ին։ Վերցված է 2017-03-28 
  41. World Anti-Doping Agency (September 19, 2005)։ «The World Anti-Doping Code: The 2006 Prohibited List International Standard»։ World Anti-Doping Agency։ Արխիվացված է օրիգինալից February 11, 2017-ին։ Վերցված է 2017-02-10 
  42. Scott Matt (օգոստոսի 15, 2008)։ «Olympics: North Korea's Kim Jong-su loses medals after positive drugs test»։ The Guardian (անգլերեն) (Guardian News and Media Limited)։ Վերցված է մարտի 7, 2018 
  43. «The effect of propranolol versus placebo on resident surgical performance»։ Transactions of the American Ophthalmological Society 96: 283–91; discussion 291–4։ 1998։ PMC 1298399։ PMID 10360293 
  44. 44,0 44,1 44,2 Rossi S, ed. (2006)։ Australian Medicines Handbook։ Adelaide: Australian Medicines Handbook 
  45. «Beta-blockers and heart failure»։ Indian Heart Journal 62 (2): 101–10։ 2010։ PMID 21180298 
  46. Beta-Adrenoceptor Antagonists (Beta-Blockers); «CV Pharmacology | Beta-Adrenoceptor Antagonists (Beta-Blockers)»։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2011-ին։ Վերցված է 2011-08-08 
  47. «Incident diabetes in clinical trials of antihypertensive drugs: a network meta-analysis»։ Lancet 369 (9557): 201–7։ January 2007։ PMID 17240286։ doi:10.1016/S0140-6736(07)60108-1 
  48. «NICE removes beta blockers as first line treatment for hypertension»։ BMJ 333 (7557): 8։ July 2006։ PMC 1488775։ PMID 16809680։ doi:10.1136/bmj.333.7557.8-a 
  49. «Treatment & Management»։ Methamphetamine Toxicity։ Medscape։ WebMD։ Արխիվացված է օրիգինալից April 9, 2016-ին։ Վերցված է April 20, 2016 
  50. «Treatment of toxicity from amphetamines, related derivatives, and analogues: a systematic clinical review»։ Drug and Alcohol Dependence 150: 1–13։ May 2015։ PMID 25724076։ doi:10.1016/j.drugalcdep.2015.01.040 
  51. Handly Neal (դեկտեմբերի 16, 2016)։ «Toxicity, Amphetamine»։ Medscape։ Արխիվացված է օրիգինալից October 13, 2007-ին 
  52. «Beta blockers: Do they cause weight gain?»։ Վերցված է 2011-08-08 
  53. Wyeth Pharmaceuticals Inc.։ «Inderal (propranolol hydrochloride) Tablets»։ Վերցված է August 23, 2019 
  54. 54,0 54,1 Morales Daniel R., Jackson Cathy, Lipworth Brian J., Donnan Peter T., Guthrie Bruce (2014)։ «Adverse Respiratory Effect of Acute β-Blocker Exposure in Asthma»։ Chest (Elsevier BV) 145 (4): 779–786։ ISSN 0012-3692։ PMID 24202435։ doi:10.1378/chest.13-1235 
  55. Salpeter Shelley R., Ormiston Thomas M., Salpeter Edwin E. (2002-11-05)։ «Cardioselective β-Blockers in Patients with Reactive Airway Disease»։ Annals of Internal Medicine (American College of Physicians) 137 (9): 715–25։ ISSN 0003-4819։ PMID 12416945։ doi:10.7326/0003-4819-137-9-200211050-00035 
  56. «Should beta-blockers be used in the treatment of cocaine-associated acute coronary syndrome?»։ The Annals of Pharmacotherapy 41 (12): 2008–13։ December 2007։ PMID 17956961։ doi:10.1345/aph.1H643 
  57. Sprague JE, Arbeláez AM (2011)։ «Glucose Counterregulatory Responses to Hypoglycemia»։ Pediatric Endocrinology Reviews : PER 9 (1): 463–475։ PMC 3755377։ PMID 22783644 
  58. «Beta blocker overdose with propranolol and with atenolol»։ Annals of Emergency Medicine 14 (2): 161–3։ February 1985։ PMID 2857542։ doi:10.1016/S0196-0644(85)81081-7 
  59. «Toxicity, Beta-blocker: Treatment & Medication – eMedicine Emergency Medicine»։ Արխիվացված է օրիգինալից March 17, 2009-ին։ Վերցված է 2009-03-06 
  60. John Gualtier։ «Beta-Adrenergic Blocker Poisoning»։ Courses.ahc.umn.edu։ Արխիվացված է օրիգինալից March 3, 2016-ին։ Վերցված է 2017-03-28 
  61. USMLE WORLD 2009 Step1, Pharmacology, Q85
  62. Perez Dianne M. (2006)։ The Adrenergic Receptors in the 21st Century։ Humana Press։ էջ 135։ ISBN 978-1-58829-423-4։ Վերցված է 2010-09-08 
  63. Jameson JL, Loscalzo J (2010)։ Harrison's Nephrology and Acid-Base Disorders։ McGraw-Hill Companies։ էջ 215։ ISBN 978-0-07-166339-7։ Վերցված է 2010-09-08 
  64. O'Donnell JM, Nácul Flávio E. (2009)։ Surgical Intensive Care Medicine։ Springer։ էջ 47։ ISBN 978-0-387-77892-1։ Վերցված է 2010-09-08 
  65. «Skeletal muscle tremor and the influence of adrenergic drugs»։ The Journal of Asthma 27 (1): 11–20։ 1990։ PMID 1968452։ doi:10.3109/02770909009073289 
  66. Reents Stan (2000)։ Sport and exercise pharmacology։ Human Kinetics։ էջ 19։ ISBN 978-0-87322-937-1։ Վերցված է 2010-09-10 
  67. Martini Frederic H. (2005)։ Anatomy and Physiology։ Pearson Education։ էջ 394։ ISBN 978-0-8053-5947-3։ Վերցված է 2010-09-10 
  68. Khan M. I. Gabriel (2006)։ Encyclopedia of Heart Diseases։ Elsevier։ էջ 160։ ISBN 978-0-12-406061-6։ Վերցված է 2010-09-10 
  69. Lamster IB, Northridge ME, eds. (2008)։ Improving Oral Health for the Elderly: An Interdisciplinary Approach։ New York: Springer։ էջ 87։ ISBN 978-0-387-74337-0։ Վերցված է 2010-10-23 
  70. Rothfeld GS, Romaine DS (2005)։ The Encyclopedia of Men's Health։ Amaranth։ էջ 48։ ISBN 978-0-8160-5177-9։ Վերցված է 2010-10-23 
  71. Manger WM, Gifford RW (2001)։ 100 Questions and Answers about Hypertension։ Blackwell Science։ էջ 106։ ISBN 978-0-632-04481-8։ Վերցված է 2010-09-10։ «beta blockers dilation of blood vessels.» 
  72. Hurst J.W. (1997)։ Schlant Robert C., ed.։ Hurst's the Heart 2։ Blackwell Science.։ էջ 1564։ ISBN 978-0-07-912951-2։ Վերցված է 2010-10-07 
  73. Reid J.L. (2001)։ Lecture notes on clinical pharmacology 6։ Blackwell Science.։ էջ 76։ ISBN 978-0-632-05077-2։ Վերցված է 2011-03-11 
  74. 74,00 74,01 74,02 74,03 74,04 74,05 74,06 74,07 74,08 74,09 74,10 74,11 74,12 74,13 74,14 74,15 74,16 74,17 74,18 74,19 «Comparison of Oral Beta-Blockers»։ pharmacist.therapeuticresearch.com։ Therapeutic Research Center։ Արխիվացված է օրիգինալից October 18, 2017-ին։ Վերցված է ապրիլի 30, 2017 
  75. «Beta-blocking agents with vasodilator activity»։ Journal of Hypertension Supplement 11 (4): S37–40։ June 1993։ PMID 8104240։ doi:10.1097/00004872-199306003-00009 
  76. «CARTEOLOL»։ pubchem.ncbi.nlm.nih.gov (անգլերեն)։ U.S. National Library of Medicine։ Արխիվացված է օրիգինալից October 18, 2017-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2017 
  77. 77,0 77,1 «oxprenolol»։ pubchem.ncbi.nlm.nih.gov (անգլերեն)։ U.S. National Library of Medicine։ Արխիվացված է օրիգինալից October 18, 2017-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2017 
  78. 78,0 78,1 «Celiprolol»։ pubchem.ncbi.nlm.nih.gov (անգլերեն)։ U.S. National Library of Medicine։ Արխիվացված է օրիգինալից October 18, 2017-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2017 
  79. «Esmolol, an ultrashort-acting, selective beta 1-adrenoceptor antagonist: pharmacodynamic and pharmacokinetic properties»։ European Journal of Clinical Pharmacology 46 (5): 399–404։ 1994։ PMID 7957532։ doi:10.1007/BF00191900 
  80. «Butaxamine»։ pubchem.ncbi.nlm.nih.gov (անգլերեն)։ U.S. National Library of Medicine։ Արխիվացված է օրիգինալից October 18, 2017-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2017 
  81. «ICI 118551 hydrochloride»։ abcam.com (անգլերեն)։ Abcam plc։ Արխիվացված է օրիգինալից October 18, 2017-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2017 
  82. «SR 59230A»։ pubchem.ncbi.nlm.nih.gov (անգլերեն)։ U.S. National Library of Medicine։ Արխիվացված է օրիգինալից October 18, 2017-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2017 
  83. 83,0 83,1 83,2 «β-Blockers in hypertension: studies and meta-analyses over the years»։ The Canadian Journal of Cardiology 30 (5 Suppl): S16–22։ May 2014։ PMID 24750978։ doi:10.1016/j.cjca.2014.02.012 
  84. Mulrow edited by Detlev Ganten, Patrick J. (1990)։ Pharmacology of Antihypertensive Therapeutics։ Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg։ էջ 523։ ISBN 9783642742095 
  85. «Lipophilic β-Blockers and Suicide in the Elderly»։ Journal of Clinical Psychopharmacology 37 (3): 381–384։ June 2017։ PMID 28338548։ doi:10.1097/JCP.0000000000000695 
  86. 86,0 86,1 86,2 86,3 86,4 «Changing beta-blockers in heart failure: when is a class not a class?»։ The British Journal of General Practice 58 (551): 387–9։ June 2008։ PMC 2418988։ PMID 18505613։ doi:10.3399/bjgp08X299317 
  87. «BREVIBLOC (esmolol hydrochloride)»։ Baxter Healthcare Corporation 
  88. «BETAPACE AF (sotalol HCl)»։ Bayer HealthCare Pharmaceuticals Inc. 
  89. «Announcement of Approval of Additional Indications for Onoact 50 for Injection, Short-Acting Selective ß1 Blocker»։ www.evaluategroup.com։ Evaluate Ltd.։ Վերցված է հոկտեմբերի 18, 2017 
  90. «DailyMed - METIPRANOLOL- metipranolol solution/ drops»։ dailymed.nlm.nih.gov։ NIH։ Արխիվացված է օրիգինալից October 18, 2017-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2017 
  91. «Drugs to Prevent Migraine in Adults»։ pharmacist.therapeuticresearch.com։ Therapeutic Research Center։ Արխիվացված է օրիգինալից October 18, 2017-ին։ Վերցված է ապրիլի 30, 2017 
  92. «Night-time exogenous melatonin administration may be a beneficial treatment for sleeping disorders in beta blocker patients»։ Journal of Cardiovascular Disease Research 2 (3): 153–5։ July 2011։ PMC 3195193։ PMID 22022142։ doi:10.4103/0975-3583.85261 
  93. «Inhibition of β2-adrenergic receptor reduces triple-negative breast cancer brain metastases: The potential benefit of perioperative β-blockade»։ Oncology Reports 35 (6): 3135–42։ June 2016։ PMC 4869944։ PMID 27035124։ doi:10.3892/or.2016.4710 
  94. «Beta blocker use correlates with better overall survival in metastatic melanoma patients and improves the efficacy of immunotherapies in mice»։ Oncoimmunology 7 (3): e1405205։ 2018։ PMC 5790362 ։ PMID 29399407։ doi:10.1080/2162402X.2017.1405205 
  95. «β-Blocker use and all-cause mortality of melanoma patients: results from a population-based Dutch cohort study»։ European Journal of Cancer 49 (18): 3863–71։ December 2013։ PMID 23942335։ doi:10.1016/j.ejca.2013.07.141 
  96. «Beta-blocker usage and prostate cancer survival: a nested case-control study in the UK Clinical Practice Research Datalink cohort»։ Cancer Epidemiology 38 (3): 279–85։ June 2014։ PMID 24786858։ doi:10.1016/j.canep.2014.03.011 
  97. «Is Beta-Blocker Use Beneficial in Breast Cancer? A Meta-Analysis»։ Oncology 92 (5): 264–268։ 2017։ PMID 28132057։ doi:10.1159/000455143 
  98. Sonny Joseph (1997). "Chapter 3, Schizoid Personality Disorder". Personality Disorders: New Symptom-Focused Drug Therapy. Psychology Press. pp. 45–56. 9780789001344.
  99. «Beta-blocker supplementation of standard drug treatment for people with schizophrenia»։ www.cochrane.org (անգլերեն)։ doi:10.1002/14651858.CD000234։ Վերցված է 2019-08-09 
  100. «Beta blockers and intravenous roentgen contrast materials: Which risks do exist?»։ European Journal of Internal Medicine 35: e17–e18։ November 2016։ PMID 27531627։ doi:10.1016/j.ejim.2016.08.003 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]