Շիզոֆրենիայի մանկական տեսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շիզոֆրենիայի մանկական տեսակ
Ենթադասշիզոֆրենիա, mental disorder diagnosed in childhood? և early-onset schizophrenia?
Բուն պատճառC35004[1]
Բժշկական մասնագիտությունchild and adolescent psychiatry?
ՀՄԴ-10F20.8xx3
MeSHIDD012561
Disease OntologyDOID:12921
NCI ThesaurusC35004[1]

Շիզոֆրենիայի մանկական տեսակ կամ մանկական շիզոֆրենիա, շիզոֆրենիա, որ դրսևորվում է մանկական տարիքում: Շիզոֆրենիայի հազվադեպ հանդիպող ձևերից է, հանդիպում է 10 000-30 000 երեխաներից մեկի մոտ[2][3]:

Հիմնական տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիզոֆրենիան բնութագրվում է ծանր հոգեբանական ախտանիշներով, ինչպես օրինակ հալյուցինացիաները, զառանցանքը, մտածողության խանգարումները և այլն: Երեխաների մոտ շիզոֆրենիայի ախտորոշման համար կարելի է կիրառել շիզոֆրենիայի նույն այն չափանիշները ինչ հասուն մարդկանց համար: Շիզոֆրենիայի մանկական տեսակի դեպքում ախտանիշները տարբերվում են դրսևորման թերզարգացվածությամբ, թռուցիկությամբ[4]: Կարող են նկատվել քնի և ախորժակի խանգարումներ, վարքի խանգարումներ, մղձավանջներ, վեգետատիվ դիսֆունկցիայի խանգարումներ: Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է տարօրինակ պատկերացումներով, հատկապես խաղային կերպարանափոխություններ, ինքնագիտակցության, տրամադրության խանգարումներ:

Հիվանդության առաջնային փուլում երեխայի մոտ կարող են նկատվել խնդիրներ քնի, սովորելու, ուշադրության կենտրոնացման, շփման հետ[5]: Պսիխոզի դեպքում կարող են առաջանալ հալյուցինացիաներ, երեխայի խոսքը կարող է դառնալ չկապակցված, մտքերը կարող են լինել խառնված` իրար հետ տրամաբանական կապ չունենալով[5]:

Տարբերակող ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիզոֆրենիայի այս տեսակի տարբերակող ախտանիշները մանկական աուտիզմից`

  • խնդիրները առաջանում են ավելի ուշ տարիքում
  • հալյուցինացիաների և զառանցանքի առկայությունը
  • շփման, խոսքի, սոց. փոխազդեցության ավելի թույլ խանգարումեր
  • ինտելեկտուալ զարգացման ավելի թույլ խանգարումներ
  • ռեմիսիայի առկայությունը

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՄԴ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունների միջազգային դասակարգ ման 9-րդ հրատարակման (ՀՄԴ-9) մեջ «շիզոֆրենիա, մանկական տեսակը» կրում էր 299.91 կոդը[6]։

ՀՄԴ-10-ում այն կրում է F20.8xx3 կոդը: Այս կոդի տակ են մտնում շիզոֆրենիայի այն տեսակները, որոնք սկսվում են մանկական տարիքում և բնութագրվում են կլինիկական պատկերի յուրօրինակությամբ:

DSM[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան DSM դասակարգման 2-րդ հրատարակության մեջ (DSM-II) «շիզոֆրենիա, մանկական տեսակը» կրում էր 295.8 կոդը [7]: Հիմնական բնութագրիչներն էին` հիվանդության դրսևորումը մինչ հասուն տարիքը, աուտիստիկ և փակ, ոչ ադեկվատ վարք, ինֆանտիլիզմ:

Հաջորդող հրատարակություններում շիզոֆրենիայի մանկական տեսակը որպես ինքնուրույն տիպ չի առանձնացվում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Disease Ontology — 2016.
  2. Baribeau D. A., Anagnostou E. (2013)։ «A comparison of neuroimaging findings in childhood onset schizophrenia and autism spectrum disorder: a review of the literature»։ Front Psychiatry 4: 175։ PMC 3869044։ PMID 24391605։ doi:10.3389/fpsyt.2013.00175 
  3. Clemmensen L., Vernal D. L., Steinhausen H. C. (2012)։ «A systematic review of the long-term outcome of early onset schizophrenia.»։ BMC Psychiatry 12: 150։ PMC 3521197։ PMID 22992395։ doi:10.1186/1471-244X-12-150 
  4. Жмуров В. А. Шизофрения детская // Большая энциклопедия по психиатрии. — 2 изд.
  5. 5,0 5,1 name="AbChild"/>
  6. Հիվանդությունների միջազգային դասակարգ ման 9-րդ հրատարակման (ՀՄԴ-9) — ՍՍՀՄ, 1983
  7. American Psychiatric Association Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Second Edition (DSM-II). — Washington, D. C.: American Psychiatric Publishing, 1968. — P. 35.