Մղձավանջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանականության քունը դևեր է ծնում (Ֆրանցիսկո, մոտ 1797)
Մղձավանջ (Հենրի Ֆյուսելի, 1781)

Մղձավանջ, նաև ծանր տանջալից երազ[1], ոչ հաճելի երազ, որն առաջացնում է գիտակցության ուժեղ զգայական պատասխան՝ հիմնականում վախի, հուսահատության, տագնապի և տխրության ձևով։ Երազը կարող է ընդգրկել անհարմարության, հոգեկան կամ հոգեբանական սարսափի իրավիճակներով։ Մղձավանջ ունեցողները սովորաբար արթնանում են դիսթրեսի վիճակում և կարճ ժամանակահատվածում ի վիճակի չեն լինում նորից քնել[2]։

Մղձավանջները կարող են պայմանավորված լինել ֆիզիոլոգիական պատճառներով՝ անհարմար դիրքով պառկելը, ջերմությունը կամ հոգեբանական պատճառներով՝ սթրեսը, տագնապը և թմրանյութերը։ Քնից առաջ հաց ուտելը, որը արագացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը և գլխուղեղի ակտիվությունը, կարող է խթանել մղձավանջների առաջացումը[3]։

Հաճախակի մղձավանջները կարիք ունեն բժշկական միջամտության, քանի որ կարող են խախտել քնի բնականոն ընթացքը և առաջացնել անքնություն։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում մղձավանջ բառը ծագել է մուղձ արմատից և վանջ անհայտ նշանակությամբ բառից, մղձուկը նշանակում է «շնչահեղձություն, խեղդվելը, շունչը կտրելը»[4] և իր հերթին հավանաբար ծագել է բնիկ հնդեվրոպական *mel՝ «մանրել, ջարդել» արմատից[5]։

Հաճախակիություն և տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուն ժամանակ վախի ու վախկոտության քանակը ուղիղ համեմատական է մղձավանջների քանակի հետ[6]։ Քնի հետազոտությունները ցույց են տվել, որ երազների ընթացքի շուրջ 75%-ը առաջացնում են բացասական զգացմունքներ[6]։ Սակայն, ավելի քիչ հավանական է, որ մարդիկ կհիշեն տհաճ երազները։

Մղձավանջի սահմանումներից մեկը՝ արթնացումն է քնի ցիկլի ընթացքում՝ բացասական զգացմունքներով, ինչպիսին օրինակ վախն է։ Մղձավանջ հանդիպում է ամեն ամիսը մեկ։ Հինգ տարեկանից փոքր երեխաների մոտ մղձավանջներ համարյա չեն հանդիպում, բայց հաճախ են հանդիպում ավելի մեծ երեխաների մոտ (25%-ը ամեն շաբաթ նվազագույնը մեկ մղձավանջ է ունենում)։ Մղձավանջներն ամենահաճախն են հանդիպում պատանիների մոտ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան». www.nayiri.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  2. American Psychiatric Association (2000), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, 4th ed, TR, p. 631
  3. Stephen,, Laura (2006). «Nightmares». Psychologytoday.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան». nayiri.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  5. «Հայերեն ստուգաբանական բառարան, Գեւորգ Ջահուկյան». www.nayiri.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 The Science Behind Dreams and Nightmares, Talk of the Nation, national Public Radio. 30 October 2007.