Դիսթրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիսթրես վիճակը պատկերող կին
Բարեգործություն, որը թեթևացնում է ծանրաբեռնված մոր սթրեսը

Դիսթրես, տառապանքի վիճակ, որի դեպքում անձը չի կարողանում լիովին հարմարվել սթրեսային գործոններին և դրանց պատճառած սթրեսին ու ցույց է տալիս ոչ հարմարվողական վարքագիծ[1]։ Դա կարող է ակնհայտ լինել, երբ առկա են տարբեր դրսևորումներ, ինչպիսիք են ոչ պատշաճ սոցիալական փոխազդեցութունը (օրինակ՝ ագրեսիան, պասիվությունը կամ օտարումը)։

Դիսթրեսը էվսթրեսի հակադրությունն է, որը դրական մոտիվացնող սթրեսն է։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթրեսը կարող է առաջանալ այնպիսի գործոններից, ինչպիսիք են աշխատանքը, ուսումը, հասակակիցները կամ պաշտոնակից անձինք, ընտանիքը և մահը: Մյուս պատճառները կախված են տարիքից։

Մշտապես սթրեսի մեջ գտնվող մարդկանց շրջանում ավելի մեծ հավանականությամբ կարող են զարգանալ սոմատիկ և հոգեկան հիվանդություններ: Հոգեբանական դիսթրեսի և մահվան հիմնական պատճառների միջև առկա է հստակ հետադարձ կապ ամբողջ դիսթրեսի միջակայքում[2]։

Պարզվել է, որ բարձրագույն կրթությունը կապված է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում հոգեբանական սթրեսի նվազեցման հետ, և այդ ազդեցությունը պահպանվում է ծերացման ողջ պրոցեսի ընթացքում, այլ ոչ թե միայն կրթություն ստանալուց անմիջապես հետո: Սակայն տարիքի հետ այդ կապը նվազում է։ Հիմնական մեխանիզմը, որի միջոցով բարձրագույն կրթությունը դեր է խաղում տղամարդկանց սթրեսի նվազեցման գործում, ավելի շատ կապված է աշխատաշուկայի ռեսուրսների, քան կանանց սոցիալական ռեսուրսների հետ[3]։

Կլինիկայում դիսթրեսը հիվանդի կողմից հաղորդված արդյունք է, որն ունի մեծ ազդեցություն հիվանդի կյանքի որակի վրա։ Այցելուի դիսթրեսի գնահատման համար առավել հաճախ օգտագործվում է «Տագնապայնության և դեպրեսիայի հոսպիտալային սանդղակ» (HADS) հարցաթերթիկը: HADS հարցաթերթիկում ստացված գնահատումը օգնում է կլինիցիստին խորհուրդ տալ կենսակերպի փոփոխություն կամ հոգեկան խանգարումների հետագա ախտորոշում, ինչպիսին է դեպրեսիան[4]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ հաճախ ուղիներ են գտնում հաղթահարել սթրեսն ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստով: Դրական մեթոդների օրինակներ են երաժշտություն լսելը, հանգստացնող վարժությունները, գունազարդելը, սպորտով զբաղվելը և այլ օգտակար զվարճանքները: Բացասական ուղիները ևս շատ են, օրինակ՝ թմրանյութերի օգտագործումը՝ ներառյալ ալկոհոլը, և զայրույթ արտահայտելը, որոնք կարող են հանգեցնել սոցիալական փոխազդեցություններում սթրեսի հետագա խորացմանը հանգեցնող բարդությունների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Recognition and Alleviation of Pain and Distress in Laboratory Animals։ ISBN 978-0-309-07525-1 
  2. Russ Tom C. (31 July 2012)։ «Association between psychological distress and mortality: individual participant pooled analysis of 10 prospective cohort studies»։ BMJ 345։ PMID 22849956։ doi:10.1136/bmj.e4933 
  3. Brännlund Annica (March 2014)։ «Higher education and psychological distress: A 27-year prospective cohort study in Sweden»։ Scandinavian Journal of Public Health 42 (2): 155–62։ PMID 24265167։ doi:10.1177/1403494813511559 
  4. Hansen C.H. (October 2013)։ «Screening medical patients for distress and depression: does measurement in the clinic prior to the consultation overestimate distress measured at home?»։ Psychological Medicine 43 (10): 2121–8։ PMID 23339843։ doi:10.1017/S0033291712002930 
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «դիսթրես» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։