Մեծ դեպրեսիվ խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեծ դեպրեսիվ խանգարում
Van Gogh - Trauernder alter Mann.jpeg
Տեսակհիվանդություն[1]
ԵնթադասԴեպրեսիա[1]
ՊատճառԺառանգական, էկոլոգիական և հոգեբանական գործոններ[2]
Բուն պատճառC34796[3][4] և C34796[1]
Հիվանդության ախտանշաններԴեպրեսիա, տրամադրության անկում, ցածր ինքնագնահատական, անհեդոնիա (հետաքրքրության կորուստ սովորաբար հաճույք պատճառող զբաղմունքների նկատմամբ), ուժասպառություն, ցավ առանց հստակ պատճառի[2]
Բժշկական մասնագիտությունՀոգեբուժություն, հոգեբանություն
OMIM608520, 608691, 608520 և 608691
Հիվանդությունների բազա3589
MedlinePlus003213
eMedicine286759
MeSHIDD003865
Disease OntologyDOID:1470 և DOID:1470
NCI ThesaurusC34796[3][4] և C34796[1]
ՀոմանիշներԿլինիկական դեպրեսիա, ունիպոլյար դեպրեսիա, ունիպոլյար խանգարում, հետադարձ դեպրեսիա
Ռիսկի գործոններԸնտանեկան պատմություն, մեծ փոփոխություններ կյանքում, որոշ դեղամիջոցներ, խրոնիկական առողջական խնդիրներ, ալկոհոլային կամ թմրադեղային կախվածություն
Տարբերակիչ ախտորոշումԵրկբևեռ խանգարում, տխրություն, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ
ԲուժումՀոգեթերապիա, հակադեպրեսանտներ, էլեկտրոկոնվուլյացիոն թերապիա, վարժություններ[2][5]
ԲարդություններԻնքնասպանություն
Տևողություն2 շաբաթ և ավելի
Հանդիպման հաճախականություն216 միլիոն
Major depressive disorder Վիքիպահեստում

Մեծ դեպրեսիվ խանգարումը, որն այլ կերպ անվանում են նաև ուղղակի դեպրեսիա մտավոր խանգարում է, որն նկարագրվում է նվազագույնս 2 շաբաթ տրամադրության անկմամաբ: Այն սովորաբար ուղեկցվում է ինքնագնահատականի անկումով, հետաքրքրության բացակայությամբ սովորաբար հաճույք պատճառող զբաղմունքների նկատմամբ, ուժասպառությամբ և ցավով առանց հստակ պատճառի[2]: Նրանք կարող են ունենալ նաև կեղծ համոզմունքներ և տեսիլքներ: Որոշների դեպքում խնդիրը ի հայտ գալիս է էպիզոդներով, որոնք կարող են արտահայտվել հազվադեպ, մինչ ուրիշների մոտ ախտանշանները անընդհատ առկա են: Մեծ դեպրեսիվ խանգարումը բացասական է անրադառնում անձնական կյանքի, աշխատանքի և կրթության վրա: Դրա պատճառով խանգարվում է բնականոն կյանքի ռիթմը, քունը, ինչպես նաև կարող են տուժել սնման ռեժիմը և առողջական ընդհանուր վիճակը: Մեծ դեպրեսիայով տառապող չափահասների 2-8%-ը ավարտում են իրենց կյանքը ինքնասպանությամբ[6][7] և ըստ տվյալների ինքնասպան եղած մարդկանց մոտ 50%-ը ունեցել են դեպրեսիվ կամ այլ տրամադրության խանգարումներ[8]: Պատճառը համարվում է ժառանգական, հոգեբանական և միջավայրի պայմանների գործոնների համակցումը[2]: Ռիսկի մոտ 40%-ը կապված է ժառանգականության հետ: Մեծ դեպրեսիվ խանգարման ախտորոշումը դրվում է հիմնականում անձի ներկայացրածի և հոգեբանական վիճակի քննության տվյալների հիման վրա[9]: Մեծ դեպրեսիվ խանգարումը ախտորոշող լաբորատոր քննություն գոյություն չունի: Այնուամենայնիվ պետք է կատարել որոշակի հետազոտություններ ֆիզիկական այլ պատճառները ժխտելու համար: Մեծ դեպրեսիվ խանգարումը առավել ծանր և երկարատև խնդիր է քան ուղղակի տխրությունը, ինչը կյանքի նորմալ և անբաժան մասն է կազմում: Միացյալ նահանգների կանխարգելիչ ծառայություններ մատուցող ընկերությունը առաջարկում է իրականացնել կանխարգելիչ հետազոտություններ դեպրեսիայի վերաբերյալ 12 և ավել տարիք ունեցող անձանց շրջանում[10][11], մինչ դեռ Կոհրանի նախկինում արված դիտարկումը փաստել է, որ կանխարգելիչ հարցումները չնչին ձևով են ազդում հայտնաբերման կամ բուժման վրա[12]:

Որպես կանոն խնդիրն ունեցողներին բուժում են հոգեթերապիայի և հակադեպրեսանտների միջոցով: Դեղամիջոցները ունեն արդյունավետություն, սակայն դրանց արդյունավետությունը առավել տեսանելի է ծանր դեպրեսիայով ուղեկցվող դեպքերում[13][14]:

Հստակ չէ արդյոք ազդում են դեղամիջոցները ինքնասպանության ռիսկի վրա թե ոչ[15]: Հոգեբանական խորհրդատվության տեսակները այս խնդրի բուժման դեպքում ներառում են կոգնիտիվ-վարքային թերապիա և միջանձնային թերապիա[2][16]: Եթե այլ մեթոդները արդյունավետ չեն կարելի է դիտարկել էլեկտրոկոնվուլսիվ թերապիան: Սեփական անձին վնաս հասցնելու ռիսկի դեպքում հնարավոր է կատարվի անձի կամքին հակառակ հոսպիտալիզացում[17]:

Մեծ դեպրեսիվ խանգարումը ախտահարել է մոտ 216 միլիոն մարդու 2015 թվականի տվյալներով ինչը երկրի բնակչության 3%-ն է[18]: Կյանքի որոշակի շրջանում ախտահարվածների թիվը տատանվում է, Ճապոնիայում կազմելով մոտ 7%, իսկ Ֆրանսիայում մինչև 21%[19]: Նման խնդիրով անձանց կյանքի տևողությունը ավելի երկար է զարգացած պետություններում (15%) ի համեմատ զարգացող պետությունների (11%): Ըստ ապրելիության այն երկրորդն է` մեջքի ստորին հատվածի ցավից հետո[20]: Հիվանդության առաջացման ամենահաճախակի տարիքը 20-ից 30 տարեկանն է[19][21]: Կանայք մոտ երկու անգամ ավելի են ախտահարվում քան տղամարդիք[19][21]: Ամերիկայի Հոգեբուժական Ասոցացիան ավելացրել է մեծ դեպրեսիվ խանգարումը հոգեբուժական խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ [22]: Ներկա պահին կամ նախկինում ախտահարվածները կարող են ունենալ սոցիալական ստիգմա[23]:

Մեծ դեպրեսիվ խանգարում

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականի վիմագրություն, որում դեպրեսիա ախտորոշումով կին է

Մեծ դեպրեսիան զգալիորեն ազդում է անձի ընտանիքի, անձնական հարաբերությունների, աշխատանքի կամ դպրոցական կյանքի, քնի եւ ուտելու սովորույթների եւ ընդհանուր առողջության վրա[24]։ Դրա ազդեցությունը աշխատունակության եւ բարեկեցության վրա համեմատվել է այլ քրոնիկ բժշկական հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարային դիաբետը[25]: Մեծ դեպրեսիվ դրվագ ունեցող անձը սովորաբար շատ ցածր տրամադրություն է ունենում, որն ընդգրկում է կյանքի բոլոր ասպեկտները և ունենում է ահեդոնիա կապված բոլոր այն երևույթների հետ, որոնք նախկինում հաճույք են պատճառել[26]: Դեպրեսիա ունեցող անձիք ճնշված են, մտահոգված, նրանց տանջում են զանազան մտքեր, անընդհատ կա անպետքության, մեղքի, հուսալքության և անպաշտպանության զգացում: Նրանց նաև հանգիստ չի տալիս ատելությունը սեփական անձի նկատմամբ[26]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Depression»։ NIMH։ May 2016։ Արխիվացված օրիգինալից 5 August 2016-ին։ Վերցված է 31 July 2016 
  3. 3,0 3,1 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  4. 4,0 4,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  5. Mead Gillian E, ed. (September 2013)։ «Exercise for depression»։ The Cochrane Database of Systematic Reviews 9 (9): CD004366։ PMID 24026850։ doi:10.1002/14651858.CD004366.pub6 
  6. Richards CS, O'Hara MW (2014)։ The Oxford Handbook of Depression and Comorbidity։ Oxford University Press։ էջ 254։ ISBN 978-0-19-979704-2 
  7. Strakowski S, Nelson E (2015)։ Major Depressive Disorder։ Oxford University Press։ էջ PT27։ ISBN 978-0-19-026432-1 
  8. Bachmann S (6 July 2018)։ «Epidemiology of Suicide and the Psychiatric Perspective»։ International Journal of Environmental Research and Public Health 15 (7): 1425։ PMC 6068947 ։ PMID 29986446։ doi:10.3390/ijerph15071425։ «Half of all completed suicides are related to depressive and other mood disorders» 
  9. Patton LL (2015)։ The ADA Practical Guide to Patients with Medical Conditions (2 ed.)։ John Wiley & Sons։ էջ 339։ ISBN 978-1-118-92928-5 
  10. «Screening for Depression in Adults: US Preventive Services Task Force Recommendation Statement»։ JAMA 315 (4): 380–87։ January 2016։ PMID 26813211։ doi:10.1001/jama.2015.18392 
  11. «Screening for Depression in Children and Adolescents: U.S. Preventive Services Task Force Recommendation Statement»։ Annals of Internal Medicine 164 (5): 360–66։ March 2016։ PMID 26858097։ doi:10.7326/M15-2957 
  12. «Screening and case finding instruments for depression»։ The Cochrane Database of Systematic Reviews (4): CD002792։ October 2005։ PMID 16235301։ doi:10.1002/14651858.CD002792.pub2 
  13. «Antidepressant drug effects and depression severity: a patient-level meta-analysis»։ JAMA 303 (1): 47–53։ January 2010։ PMC 3712503։ PMID 20051569։ doi:10.1001/jama.2009.1943 
  14. «Initial severity and antidepressant benefits: a meta-analysis of data submitted to the Food and Drug Administration»։ PLoS Medicine 5 (2): e45։ February 2008։ PMC 2253608։ PMID 18303940։ doi:10.1371/journal.pmed.0050045 
  15. «Suicides and Suicide Attempts during Long-Term Treatment with Antidepressants: A Meta-Analysis of 29 Placebo-Controlled Studies Including 6,934 Patients with Major Depressive Disorder»։ Psychotherapy and Psychosomatics 85 (3): 171–79։ 2016։ PMID 27043848։ doi:10.1159/000442293 
  16. «Cognitive behavioral therapy for mood disorders: efficacy, moderators and mediators»։ The Psychiatric Clinics of North America 33 (3): 537–55։ September 2010։ PMC 2933381։ PMID 20599132։ doi:10.1016/j.psc.2010.04.005 
  17. American Psychiatric Association (2006)։ American Psychiatric Association Practice Guidelines for the Treatment of Psychiatric Disorders: Compendium 2006։ American Psychiatric Pub։ էջ 780։ ISBN 978-0-89042-385-1 
  18. GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators (October 2016)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015»։ Lancet 388 (10053): 1545–602։ PMC 5055577 ։ PMID 27733282։ doi:10.1016/S0140-6736(16)31678-6 
  19. 19,0 19,1 19,2 «The epidemiology of depression across cultures»։ Annual Review of Public Health 34: 119–38։ 2013։ PMC 4100461։ PMID 23514317։ doi:10.1146/annurev-publhealth-031912-114409 
  20. Global Burden of Disease Study 2013 Collaborators (August 2015)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 301 acute and chronic diseases and injuries in 188 countries, 1990–2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013»։ Lancet 386 (9995): 743–800։ PMC 4561509։ PMID 26063472։ doi:10.1016/S0140-6736(15)60692-4 
  21. 21,0 21,1 American Psychiatric Association (2013), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (5th տպ.), Arlington: American Psychiatric Publishing, pp. 160–68, ISBN 978-0-89042-555-8, արխիվացված օրիգինալից 31 July 2016-ին, https://www.psychiatry.org/psychiatrists/practice/dsm/dsm-5, վերցված է 22 July 2016 
  22. Hersen M, Rosqvist J (2008)։ Handbook of Psychological Assessment, Case Conceptualization, and Treatment, Volume 1: Adults։ John Wiley & Sons։ էջ 32։ ISBN 978-0-470-17356-5 
  23. Strakowski SM, Nelson E (2015)։ «Introduction»։ Major Depressive Disorder։ Oxford University Press։ էջ Chapter 1։ ISBN 978-0-19-020618-5 
  24. Depression (PDF)։ National Institute of Mental Health (NIMH)։ Արխիվացված օրիգինալից-ից 27 July 2011-ին։ Վերցված է 7 September 2008 
  25. «Functioning and well-being outcomes of patients with depression compared with chronic general medical illnesses»։ Archives of General Psychiatry 52 (1): 11–19։ January 1995։ PMID 7811158։ doi:10.1001/archpsyc.1995.03950130011002 
  26. 26,0 26,1 American Psychiatric Association 2000a, էջ. 349