Սոցիալական ազդեցություն
Սոցիալական ազդեցություն, սոցիալ-հոգեբանական գործընթաց, որի ժամանակ անձի վարքագծի, զգացմունքների, էմոցիաների կամ կարծիքի մեջ տեղի են ունենում փոփոխություններ՝ կախված նրանից, թե ինչպես են իրեն վերաբերվում այլ մարդիկ, այդ թվում՝ նպատակաուղղված ազդեցության և մանիպուլյացիայի արդյունքում[1]։ Սոցիալական ազդեցությունը կարող է ընդունել տարբեր ձևեր, կարող է ընդունվել հանրային համաձայնության շրջանակներում, հանդես գալ որպես ճնշման ձև, լինել ենթարկվելու, առաջնորդող ազդեցության, համոզմունքի պատճառ և արդյունք, ինչպես նաև մարքեթինգի հետևանք։
Ազդեցության տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականին Հարվարդի համալսարանի հոգեբան Հերբերթ Քելմանը ի հայտ բերեց և նկարագրեց ազդեցության երեք հիմնական տեսակները[2]․
- կոնֆորմիզմ՝ թվում է, թե անհատն ընդունում է ուրիշների կարծիքը, սակայն իրականում պահպանում է իրենը,
- նույնականացում՝ անհատը գտնվում է հեղինակության ազդեցության տակ,
- Ինտերնալիզացիա (ընդունում)՝ մարդիկ ընդունում են ազդեցության արդյունքում պարտադրված համոզմունքները և համաձայնվում ինչպես ներքուստ, այնպես էլ արտաքուստ։
Հետազոտական ուղվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Թերները նկարագրել է ազդեցության սոցիալական հոգեբանության հետևյալ խնդիրները․
- Կոնֆորմիզմ, սոցիալական կոնֆորմիզմ՝ խմբի անդամների կողմից գաղտնի կամ բացահայտ ճնշման արդյունքում խմբից տարբերվող անձի շարժումն է դեպի խմբային նորմերը[3]։
- Խմբային բևեռացում՝ խմբային որոշումներ կայացնելու գործընթացում տարբեր բևեռների հանգելու ֆենոմենն է։
- Փոքրամասնության ազդեցություն՝ մեծամասնության վրա փոքրամասնության ընդունած համոզմունքների կամ վարքագծի ազդեցությունն է։ Ավելի հաճախ ազդում է ինֆորմացիոն սոցիալական ազդեցության միջոցով՝ ի տարբերություն նորմատիվային սոցիալական ազդեցության (Մորթոն Դոյչի և Հարոլդ Ջերարդի ինֆորմացիոն և նորմատիվային ազդեցության տեսությունը բաժանում է կոնֆորմիզմը երկու բաղադրիչի։ Նրանք նկարագրում են երկու հոգեբանական պահանջմունք, որոնք հանգեցնում են ուրիշների սպասումներին մարդու հարմարվելուն։ Այդ պահանջմունքներն են՝ սեփական ես-ի դրական կերպարի պահպանման (տեղեկատվական ազդեցություն՝ անգլ.՝ informational social influence) և սոցիալապես ընդունելի լինելու պահանջմունք (նորմատիվային ազդեցություն՝ անգլ.՝ normative social influence)[4]։
- Իշխանության ազդեցություն՝ ճնշում գործադրելու ունակությունն է։ Սա ներառում է հնազանդությունը (հեղինակությանը), զիջողականությունը (համաձայնվել ուրիշների հետ) և տպավորության կառավարումը։ Սա իր մեջ ներառում է հնազանդությունը(հեղինակությանը), զիջելու ունակությունը(համաձայնվել ուրիշների հետ) և տպավորությունների կառավարումը («ինքնարտահայտում, որն ուղղված է ուրիշների աչքերում բարենպաստ կերպարի ստեղծմանը»[3])։
- Համոզմունք՝ ազդեցության միջոցով դիրքորոշումների փոփոխությունն է։
Ազդեցության սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Չալդինին առանձնացրել է վեց «ազդեցության գործիք»[5]․
- Փոխադարձ փոխանակման կանոն՝ խոստովանության զգացումը արթնացնում է մարդուն փոխհատուցելու (զիջելու) ցանկություն,
- պարտավորություն և հետևողականություն՝ մարդիկ չեն սիրում հակասություններ, երբ նրանք համաձայնվում են գաղափարի կամ վարքի հետ, հավատարիմ են մնում դրանց,
- սոցիալական ապացույց՝ «արեք այնպես, ինչպես մյուսները, և չեք սխալվի»,
- բարեհաճություն՝ մարդիկ հակված են ենթարկվելու նրանց, ովքեր իրենց դուր են գալիս,
- հեղինակություն՝ մարդիկ հակված են կուրորեն հետևելու հեղինակության հրամաններին,
- դեֆիցիտ․ ռեսուրսների ընկալված սահմանափակումն առաջացնում է պահանջարկ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Personal MBTI Type Analysis». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Herbert C. Kelman, Compliance, identification, and internalization: Three processes of attitude change. Journal of Conflict Resolution, 1958, 1, 51-60
- ↑ 3,0 3,1 Джон Тернер Социальное влияние. — Пбг.и др.: Питер, 2003. — 239 с.
- ↑ Morton Deutsch, Harold Gerard, A study of normative and informational social influences upon individual judgment. Journal of Abnormal and Social Psychology,, 1955, 51, 629—636
- ↑ . Чалдини Р. Психология влияния. М., С-Пбг. и др.: «Питер», 2003, 258 стр.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիալական ազդեցություն» հոդվածին։ |
|