Հիպոգլիկեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպոգլիկեմիա
Glucose test.JPG
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս endocrine pancreas disease[1] և glucose metabolism disease[1]
Բուն պատճառ C3126[1]
Բժշկական մասնագիտություն էնդոկրինոլոգիա
Հիվանդությունների բազա 6431
MedlinePlus 000386
eMedicine 767359, 122122, 124795 և 921936
MeSHID D007003
Disease Ontology DOID:9993
NCI Thesaurus C3126[1]
Hypoglycemia Վիքիպահեստում

Հիպոգլիկեմիա, թերշաքարարյունության, արյան մեջ գլյուկոզի քանակության նվագումը 80-70 մգ %-ից ցածր։ Առողջ մարդկանց օրգանիզմում հիպոգլիկեմիան առաջանում Է մկանային ծանր աշխատանքի ժամանակ գլյուկոզի զգալի ծախսումից, երբեմն ածխաջրերի առատ ընդունումից՝ ռեֆլեկտոր ճանապարհով ենթաստամոքսային գեղձում ինսուլինի չափից ավելի արտադրման հետևանքով։ Հիպոգլեկիմիայի պատճառ կարող են դառնալ նաև ենթաստամոքսային գեղձի կղզյակային ապարատի, գլխուղեղի հիպոթալամուսային շրջանի, ներքին սեկրեցիայի այլ գեղձերի, լյարդի (որպես գլիկոգենի հիմնական պահեստ) որոշ հիվանդությունները, ինչպես նաև ինսուլինի չափից ավելի օգտագործումը՝ հիպոգլիկեմիկ շոկ։ Վերջինիս դեպքում կենտրոնական նյարդային համակարգի կարճատև գրգռման շրջանից հետո առաջանում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, քաղցի զգացում, հոգեկան խանգարումներ և այլն։ Շաքարի քանակության նվազումը (մինչև 40 մգ % և ավելի ցածր) ուղեկցվում Է դողով, գիտակցության կորստով, ջղաձգություններով և կարգավորվում Է գլյուկոզի ընդունմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 419 CC-BY-SA-icon-80x15.png