Առողջ ապրելակերպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդու առողջությունը համարվում է մարդու կարևորագույն խնդիրներից մեկը։ Տարբեր գիտություններում (բժշկություն, հոգեբանություն, կենսաբանություն, մանկավարժություն և այլն) կատարված հետազոտությունների հիման վրա կապ է առաջացել մարդու գործունեության և առողջության սերտ փոխկապվածություն միջև։ Առողջ ապրելակերպ հասկացությունը սահմանելիս առաջնորդվում ենք նրանով, որ "Առողջ ապրելակերպը կենսագործունեության ձև է, որը համապատասխանում է տվյալ մարդու կյանքի որոշակի պայմաններին և ուղղորդված է մարդու առողջության ամրապնդմանը, հիգիենիկ առանձնահատկություններին, սոցիալ–կենսաբանական ֆունկցիաների լիարժեք կատարմանը", որտեղ առանձնացվում է այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա միայն իրեն բնորոշ անհատական առողջ ապրելակերպը։ Համաշխարհային արդի զարգացումները, հասարակական հարաբերություններում և շրջակա միջա­վայրի միջև կատարվող փոփոխությունները իրենց ներգործություններն են թողնում մարդու առողջության վրա։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշման համաձայն դիտվում է ոչ միայն հիվանդությունների բացակայություն, այլ նաև կենսաբանական, ֆիզիկական, հոգեկան, սոցիալական լիարժեք բարեկեցու­թյուն։ Առողջ ապրելակերպը նախապայման է զարգացման տարբեր կողմերով մարդու կյանքում։ Առողջ ապրելակերպ - մարդու կյանքի օրինակն է , ուղղված է հիվանդությունների կանխարգելման և առողջության խթանման։

  • առողջության պահպանմանն ուղղված պատասխանատու, անվտանգ վարքագծի ձևավորումը,
  • ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը,
  • առողջության պահպանման եղանակներ, մեթոդները և հիմնական միջոցա­ռում­ները,
  • վնասակար սովորությունների, սխալ վարքագծի պատճառով առաջացող հիվանդությունների կանխարգելումը,
  • մարդու կյանքին և առողջությանը անմիջական վտանգ սպառնացող հիվանդությունների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռավարակներ), թմրամիջոցներից կախվածությունների նախականխումը։

Առողջ ապրելակերպն իր մեջ ընդգրկում է հետևյալ բովանդակությունները

  1. Ֆիզիկական առողջություն,
  2. Հոգեկան առողջություն,
  3. Սոցիալական առողջություն,
  4. Առողջության վրա ազդող գործոններ և միջավայր:

Այս ուղղությունները իրենց բովանդակության մեջ ներառում են հետևյալ բաղադրիչները`

  • անձնական հիգիենայի հմտություններ,
  • ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման և չարաշահման կանխարգելում,
  • առողջ սնունդ և սննդակարգի պահպանում,
  • արժեքային ընկալումների զարգացում առողջության պահպանման վերաբերյալ,
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում,
  • առողջության պահպանման վերաբերյալ արժեքային ընկալումների զարգացում,

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]