Գազավորված ջուր

Գազավորված ջուր[1] (հնում՝ «փրփրուն ջրեր», խոսակցական լեզվով՝ «գազով ջուր»), զովացուցիչ ըմպելիք հանքային կամ սովորական ջրից՝ հագեցած ածխաթթու գազով։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն ԳՕՍՏ 28188-2014-ի՝ ըստ ածխաթթու գազով հագեցվածության մակարդակի՝ հայտնի են երեք տեսակի գազավորված ջուր․
- 0,2-ից 0,3 % ածխաթթու գազի մակարդակով թույլ գազավորված,
- Միջին չափի գազավորված՝ 0,3-0,4 %,
- Ուժեղ գազավորված՝ ավելի քան 0,4 % հագեցվածություն:
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գազավորումը իրականացվում է երկու եղանակով․
- Մեխանիկական․ ներածում և հեղուկի հագեցում ածխաթթու գազով՝ մրգային և հանքային ջրեր, գազավորված կամ փրփրուն գինիներ և ջուր։ Միևնույն ժամանակ ըմպելիքները գազավորվում են հատուկ մեքենաներում՝ սիֆոններում, սատուրատորներում, ակրատաֆորներում կամ ճնշման տակ գտնվող մետաղական բաքերում՝ նախապես սառեցնելով և հեղուկից օդը հեռացնելով։ Սովորաբար ըմպելիքները հագեցվում են մինչև 5-10 գ/լ։ Ածխաթթու գազով ջուրը չի վարակազերծում այն։
- Քիմիական․ խմիչքը ածխաթթու գազով գազավորվում է խմորման ընթացքում․ գարեջուր, շշալցված և ակրատաֆորային շամպայն, փրփրուն գինի, սիդր, հացային կվաս, կամ կերակրի սոդաի և թվվի փոխազդոցության ընթացքում՝ զելտերային ջուր (դա հենց «սոդայաջուրն» է):
Այլընտրանքային ածխաթթու գազեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գազավորված ջուրը արտադրվում և վաճառվում է, հագեցված կա՛մ ածխաթթու գազի խառնուրդով և ազոտական օքսիդով, կա՛մ թթվածնով:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնական գազավորված ջուրը հայտնի է հին ժամանակներից և օգտագործվում էր բժշկական նպատակներով: Հիպոկրատը իր ջանքերի մեկ ամբողջ բաժիը նվիրել է այս ջրին և պարտադրեց հիվանդներին ոչ միայն խմել այն, այլև լողալ նրա մեջ: 18-րդ դարում սկսեցին հանքային ջուրը լցնել շշերի մեջ և արտահանել ամբողջ աշխարհով: Սակայն շատ թանկ էր և դրա հետ մեկտեղ շուտ գազազրկվում էր: Դրա համար ավելի ուշ եղան փորձեր արհեստական գազավորել ջուրը:
Առաջինը գազավորված ջուր ստեղծել հաջողվեց անգլիացի քիմիկոս Ջոզեֆ Պրիստլիին 1767 թվականին: Դա տեղի ունեցավ գազով փորձերից հետո գարեջրի գործարանում՝ խմորման ժամանակ առանձնացված մեծ տարաններում։
Դրանից հետո 1770 թվականին՝ շվեդ Տոբերն Բերգմանը մշակում է մի սարք, որը թույլ է տալիս ճնշման ներքո, օգտագործելով պոմպ, հագեցնել ջուրը ածխածի երկօքսիդի պղպջակներով և կոչեց՝ սատուրատոր (լատիներեն saturo՝ հագեցնել)։
Առաջինը գազավորված ջրի արդյունաբերական արտադրանքը սկսեց Յակոբ Շվեպը։ 1783 թվականին նա կատարելագործել է սատուրատորը և ստեղծել գազավորված ջրի արդյունաբերական արտադրության գործարան։ 19-րդ դարի սկզբում արտադրության էժանացման համար Շվեպը գազավորման համար սկսեց օգտագործել սովորական խմորի սոդա և գազավորված ջուրը սկսեցին անվանել «սոդայաջուր»։ Նորույթը արագ տարածվեց ամբողջ Անգլիայում (այդ ջրին սկսեցին ավելացնել տարբեր ալկոհոլյին խմիչքներ) և նրա գաղութները, թույլ տվեցին Շվեպին հիմնադրել J.Schweppe&Co ընկերությունը, որից սկսվեց Schweppes ապրանքանիշը։
Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ գազավորված ջուրը վաճառվում է շշերի մեջ, այլ երկրներում ընդհունված էր այն օգտագործել սիֆոններից՝ ինչպես փոքր, տնային, այնպես էլ խոշոր, տեղադրած սրճարաններում և խորտկարաններում։ Ավելի ուշ հայտնվեցին փողոցում դրվող սարքեր՝ գազավորված ջրի վաճառքի համար։ Նախկին հեղափոխական Ռուսաստանում շշալցված ջուրը համարվում էր «վարպետ» խմիչք, և անվանում էին զելտերային (սելտերային), հանքային ջրի անունով, ամենակսզբից վերցված նիդրզելտերսի (Niederselters) աղբյուրներից։ Արտադրողներից մեկն էր, օրինակ, պետերբուրգի ռեստորանի տնօրեն Իվան Իզլերը 19-րդ դարի 30-ական թվականներ։
«Չոր օրենքի» ժամանակ ԱՄՆ-ում գազավորված խմիչքները փոխարինում էին այն ժամանակ արգելված ալկոհոլային խմիչքներին։
Խոշորագույն արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի ապրանքանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Schweppes (սկզբնական՝ Շվեյցարիա, հետո Մեծ Բրիտանիա և ԱՄՆ)՝ 1783 թվականից։
- Dr Pepper (ԱՄՆ)՝ 1885 թվականից։
- «Կոկա Կոլա» (ԱՄՆ)՝ 1886 թվականից։
- «Թարխուն» (սկզբնական՝ Ռուսական կայսրություն, հետո ԽՍՀՄ և Ռուսաստան)՝ 1887 թվականից։
- «Պեպսի» (ԱՄՆ)՝ 1898 թվականից։
- Crush (ԱՄՆ)՝ 1916 թվականից։
- 7UP (ԱՄՆ)՝ 1929 թվականից։
- «Ֆանտա» (սկզբից Երրորդ ռեյխ, հետո ԱՄՆ)՝ 1940 թվականից։
- «Սայաններ» (ԽՍՀՄ)՝ 1960 թվականից։
- «Սփրայթ» (ԱՄՆ)՝ 1961 թվականից։
- «Բայկալ» (սկզբից ԽՍՀՄ, հետո Ռուսաստան)՝ 1973 թվականից:
- «Բուրատինո» (ԽՍՀՄ):
- «Բիոնադ» (Գերմանիա):
- Mountain Dew (ԱՄՆ)՝ 1940 թվականին։
- «Միրինդա» (սկզբից Իսպանիա, հետո ԱՄՆ)՝ 1958 թվականից։
Սպառումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին ամերիկացին սպառում է 180 լիտր (չորս անգամ շատ քան 1950-ական թվականներին) գազավորված ջուր մեկ տարում. Ռուսաստանի միջին վիճակագրական բնակիչը՝ 50 լիտր, միջին չինացին՝ 20 լիտր գազավորված ջուր մեկ տարում:
Ոչ ալկոհոլային խմիչքների ընդհանուր արտադրության մեջ (ԱՄՆ-ում, որտեղ այդ ոլորտում զբաղված է 200 հազար մարդ և արտադրվում են ապրանքներ տարեկան 300 միլիարդ արժողությամբ) գազավորված ըմպելիքները կազմում են 73%[2]:
Ածխածնի երկօքսիդի հատկությունները գազավորված ջրի բաղադրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ածխածնի երկօքսիդը բավականին լավ է լուծվում ջրում, այնպես ինչպես մյուս երկօքսիդները՝ նրա հետ քիմիական փոխազդեցության մեջ մտնելով. ջրածնի սուլֆիդ, ծծմբի երկօքսիդ, ամոնիակ և այլն:
Այլ գազերը ջրի մեջ քիչ լուծելի են: Ածխածնի երկօքսիդը օգտագործվում է որպես կոնսերվանտ և փաթեթում նշված է E290 կոդի տակ:
Ազդեցությունը առողջության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ «Արդյունաբերության ոլորտում աշխատողների պաշտպանության միջազգային կանոնների»[3]՝ ձուլագործարաններում անհրաժեշտ է նախատեսել սարքավորումներ աշխատողներին 0,5 % կերակրի աղ պարունակող գազավորված ջրով ապահովելու համար (հերթափոխում մեկ անձի համար 4-5 լիտր)։
Որոշ գազավորված խմիչքներ պարունակում են երկաթի իոններ, և այդ պատճառով նրանով ցանկալի չէ ընդունել դեղորայք. երկաթի իոնները որոշ դեղորայքների հետ փոխազդելիս աղեստամոքսային համակարգում կարող են առաջացնել խնդիրներ (օրինակ՝ տետրակցիլին, լինկամիցին, գիտրոքլորիտ և այլն, ինչը նվազեցնում է աղիների և ստամոքսի համար նախատեսված դեղերի կլանումը)[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Русский орфографический словарь Российской академии наук. / В. В. Лопатин. — 2007.
- ↑ «Буря в стакане», Вадим Эрлихман — GalaБиография, 2009
- ↑ Межотраслевые правила по охране труда в литейном производстве
- ↑ Взаимодействие лекарств и эффективность фармакотерапии / Л. В. Деримедведь, И. М. Перцев, Е. В. Шуванова, И. А. Зупанец, В. Н. Хоменко; под ред. проф. И. М. Перцева. — Харьков: Издательство «Мегаполис», 2001. — 784 с. — 5000 экз. — ISBN 996-96421-0-Х