Չիպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Չիպս
Kartoffelchips-1.jpg
Ծագում
Տեսակ Խորտիք
Ենթատեսակ սննդամթերք և snack food
Առաջացման երկիր ԱՄՆ
Բաղադրամասեր
Հիմնական Կարտոֆիլ, բուսական յուղ, աղ
Հնարավոր Ցորենի և եգիպտացորենի ալյուր, բուրահաղորդիչներ, կոնսերվանտներ, հիդրոդլսացված բուսական յուղ, (սոյա), թթվայնության կարգավորիչ, կաթնաթթու, E270
Բաղադրատոմս
Potato chips Վիքիպահեստում

Չիպս (անգլ.՝ chips, chip-ից- բարակ կտոր), խորտիկ, որն իրենից ներկայացնում է կարտոֆիլի բարակ կտորներ (բրիտանական անգլերենով chips - ֆրի կարտոֆիլ), հազվադեպ այլ արմատապտուղներ և տարբեր պտուղներ, որպես կանոն, յուղի մեջ տապակած (ֆրիտյուրայում): Որպես խորտիք հաճախ մատուցվում է գարեջրի հետ: Չիպսի հետ հաճախ մատուցում են դիպ - խտացրած սոուս, որի մեջ թաթախվում են չիպսերը:

Եթե չիպսը պատրաստված լինի կարտոֆիլի պյուրեի բարակ չորացրած շերտից, կարող են անվանվել կարտոֆիլե վաֆլի:

Կարտոֆիլե չիպսը Արևմտյան երկրներում հանդիսանում է խորտիքների և կիսաֆաբրիկատների շուկայի գերակշռող մասը: 2005 թվականին համաշխարհային շուկայում կարտոֆիլե չիպսը կազմեց 16,49 մլրդ ԱՄՆ դոլլար : Այս տարի այդ ցուցանիշը կազմեց 35,5 %՝ վաճառվող խորտիքների ամբողջ ծավալում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ չիպսը պատահաբար մտածեց Ջորջ Կրամը (Ջորջ «Սպեկ» Կրամը ծնվել է 1822 թվականին Սարատոգա-Լեյք քաղաքում, Նյու-Յորք նահանգ, նրա հայրը աֆրոամերիկացի էր, մայրը՝ հնդկուհի, գուրոնների ցեղից, արդյունքում Սպեկը վերցրեց Կրամ ազգանունը): 1853 թվականի օգոստոսի 24-ին Սարատոգա-Սփրինգս նավահանգստում (ԱՄՆ), Moon’s Lake Lodge հյուրանոցում աշխատում էր, որպես շեֆ-խոհարար: Ըստ լեգենդի, Moon’s Lake Lodge հյուրանոցի ռեստորանում կարտոֆիլ ֆրին ֆիրմային բաղադրատոմսերից մեկն էր: Մի անգամ ընթրելիս երկաթուղային մագնատ՝ Կորնելիուս Վանդերբիլտը տապակած կարտոֆիլը հետ դարձրեց խոհանոց, ասելով, որ կարտոֆիլը «չափազանց հաստ է»: Շեֆ-խոհարար Կրամը որոշեց կատակ անել մագնատի հետ՝ կտրելով կարտոֆիլը բառացիորեն թղթի հաստությամբ և տապակեց այն: Բայց ուտեստը գոհացրեց մագնատին և նրա ընկերներին:

Բաղադրատոմսը անվանեցին «Սարատոգա Չիպս»: Որոշ ժամանակ անց չիպսը դարձավ ռեստորանի ամենահայտնի ֆիրմային բաղադրատոմսը:

1895 թվականին Ուիլիամ Տեպպենդոնը սկսեց չիպսի փոքրածավալ արտադրանքը, սկզբում սեփական խոհանոցում, ավելի ուշ կառուցեց գործարան: Մատակարարումը Կլիվլենդում էր: Ավելի ուշ Լաուրա Սկադդերը, որպես փաթեթավորում առաջարկեց օգտագործել կախազարդ թուղթը: Այդպես հայտնվեց «չիպսի փաթեթիկների» կոնցեպտը: 1932 թվականին Հերման Լեյը ստեղծեց Նեշվիլլում, Թենեսի նահանգ, Lay's ապրանքանիշը, որը չիպսի առաջին ազգայինն բրենդը, որը մինչև օրերս գոյություն ունի:

Վնաս առողջությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիպսի բաղադրության մեջ կան տրանսճարպեր, որոնց համամասնությունը կարող է կազմել 30-60 %: Դրանք խախտում են մարդու իմունիտետը, բարձրացնում են շաքարախտի, օնկոլոգիական հիվանդությունների զարգացման ռիսկը, նվազեցնում են տեստոստերոնի քանակը, խախտում են ցիտոքրոմ ց-օքսիդազների՝ գլխավոր ֆերմենտի աշխատանքը, որոնք վնասազերծում են կանցերոգենային և այլ դեղամիջոցների տոկսիններ: Անգլիացի գիտնականների 14 տարվա հետազոտությունների արդյունքում, որոնք հրատարակվեցին British Medical Journal (№ 11, 1998)-ում՝ ասվում էր, որ մահացության աստիճանը՝ սրտի իշեմիկ հիվանդությունից և իմունային ինֆարկտներից ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր սիրում են ճարպային թթուների տրանս-իզոմներ պարունակող արտադրանք, իսկ կրծքի քաղցկեղը 40 %-ով ավելի հաճախ է հանդիպում[2]:

Ինչպես նաև չիպսի պարունակության մեջ կա ակրիլամիդ (2-պրոպենկամիդ), այլ օսլայով արտադրանքի հետ հավասար է, որոնք ենթարկվում են ջերմային վերամշակման (օրինակ տապակած կարտոֆիլ, հաց)[3], բայց ոչ տապակման ընթացքում: Այդ թունավոր նյութը, որը հիմնականում կործանում է նյարդային համակարգը, լյարդը և երիկամները, հնարավոր կանցերոգեն է, փոշու տեսքով, որը կարող է բերել նյարդային համակարգի խանգարմանը (քրտնում, վերջույթների թուլացում, քաշի կարուստ, ռեգեներացիան և վերականգնումը տևում է 2-ից մինչև 12 ամիս)[4]:

Արտադրանքի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ Բրիտանիայում դատարանը որոշեց, որ Pringles չիպսը կարտոֆիլե արտադրանք չէ, քանի որ դրանց մեջ կարտոֆիլի պարունակությունը կազմում է 42 % ոչ ավել (արտադրության ընթացքում օգտագործվում է խաշի խմոր, ինչը թույլ է տալիս դրանք նմանացնել ավելի շատ գաթաների և թխվածքների): Պարզ ասած դրանք չիպս չեն, քանի որ պատրաստվում են հատուկ պատրաստված խառնուրդից կարտոֆիլի հետ: Առաջնային ինստացիայում հայցը բավարարվեց, բայց վերաքննիչ դատարանը չեղարկեց այդ որոշումը, և արտադրանքին վերադարձրեց չիպս անվանումը:
  • Եթե չիպսը այրեն, ապա դրանք բռնկվում և վառվում են բավականին արագ: Դա պայմանավորված է յուղի մեծ քանակով, որը գտնվում է դրանց մակերեսի վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ЧИПСЫ — статья в большой энциклопедии кулинарного искусства Похлебкина В. В. 2005.
  2. Жвиташвили Ю. Б. Как происходит пищеварение // Рак и питание. — ЭЛБИ-СПб, 2010. — С. 124-125. — 368 с. — ISBN 978-5-93979-245-5
  3. Tareke E, Rydberg P. և այլք: (2002)։ «Analysis of acrylamide, a carcinogen formed in heated foodstuffs»։ J. Agric. Food. Chem. (eng) 50 (17): 4998–5006։ PMID 12166997։ doi:10.1021/jf020302f 
  4. Нейротоксические вещества (neurotoxic substances) — статья в психологической энциклопедии, Дж. Л. Андреасси